Ռուբեն Խանազատ

հնչակյան կուսակցության հիմնադիրներից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Խանազատ (Խան-Ազատ), իսկական անունը՝ Նշան Կարապետյան (1862, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1929), հնչակյան կուսակցության հիմնադիրներից։

Ռուբեն Խանազատ
Նշան Կարապետյան
Ծնվել է1862 Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1929
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԺնևի համալսարան
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունՍոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Բարձրագույն կրթությունը ստացել է Ժնևի համալսարանում՝ ավարտելով հասարակագիտության ֆակուլտետը։ Ժնևում Ավետիս Նազարբեկյանի և Մարո Նազարբեկյանի հետ 1887 թվականին հիմնել է «Հնչակ» թերթը, որի անունով էլ կոչվել է Հնչակյան կուսակցությունը։ Արևմտյան Հայաստանի ազատագրման գործով վերադարձել է Հայաստան, 1889 թվականին Տրապիզոնում ստեղծել «Հնչակյան կենտրոն»։ 1890 թվականին Կոստանդնուպոլսում ղեկավար մասնակցություն է ունեցել Գում-Գափուի ցույցի կազմակերպմանը։ 1905 թվականին՝ հնչակյան կուսակցության 4-րդ համագումարից որոշ ժամանակ անց, լքելով իր իսկ հիմնած կուսակցությունը՝ հեռացել է քաղաքական ասպարեզից։ Մահացել է 1929 թվականին Իրանում։

Ստեղծագործական կյանքը խմբագրել

Խանազատն իր աշխատություններում պաշտպանել է մանր բուրժուական սոցիալիստական հայացքներ։ Գրել է հայ ժողովրդի պատմության վերաբերյալ դասագրքեր, կատարել թարգմանություններ (ֆրանսերեն և ռուսերեն)։ Հայտնի է իր «Իդեալիզմ, թե մատերիալիզմ», «Դաշնակցությունը և իր ղեկավարները», «Ինչ է սահմանադրությունը», «Ինչպես պետք է կազմել սահմանադրությունը» աշխատություններով։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Չեխով Անտոն։ Պատմւածքներ.- Թիֆլիզ։ Տպ․ Ն․ Աղանեան, 1913.- 95 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 10