Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարան

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարան
Տեսակհամալսարան
Միջազգային անվանումNational University of Architecture and Construction of Armenia
Հիմնադրված է1921[1]
ՆախագահՄանուկ Բարսեղյան
ԱնդամակցությունՖրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2]
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՏերյան 105, Երևան, Հայաստան
Կայքnuaca.am

Պատմություն

խմբագրել

Հիմնադրվել է 1921թ. Երևանի ժողովրդական համալսարանի կազմում որպես առանձին ֆակուլտետ: 1930թ.  ստեղծվել է ՀԽՍՀ շինարարական ինստիտուտը, այնուհետև՝ 1933-1989թթ., անվանափոխվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որի կազմում դարձել է ֆակուլտետ: 1989թ. վերակազմավորվել է ԵրՃՇԻ, 2000 թվականից՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան: 2014 թվականից վերակազմավորվել և դարձել է «ՃՇՀԱՀ» հիմնադրամ:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը 2022թ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հանձնաժողովի որոշմամբ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 6 տարի ժամկետով։ Բուհի ճարտարապետության ֆակուլտետի շրջանավարտներին շնորհվող դիպլոմը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից ճանաչվում է ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք: Ճանաչման մասին վերջին որոշումը կայացել է 2023թ. հոկտեմբերին և վավեր է 2027թ. ներառյալ:

ՃՇՀԱՀ-ն ունի 5 ֆակուլտետ, 23 ամբիոն,  շուրջ 27 կենտրոն, որոնց թվում՝ ոլորտում կիրառվող առաջատար սարքավորումներով հագեցած ուսումնագիտական լաբորատորիաներ ու արվեստանոցներ։ Համալսարանը համագործակցում է մի շարք երկրների հետ՝ մասնակցելով ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի  փոխանակման ու վերապատրաստման  բազմաթիվ ծրագրերի։  Համալսարանի վճարովի համակարգում սովորող ուսանողների համար գործում է ուսման վարձերի զեղչերի ճկուն համակարգ, իսկ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանված են կրթաթոշակներ: Համալսարանում ուսումնառության ընթացքում հիմնական մասնագիտությանը զուգահեռ կարելի է մասնակցել լրացուցիչ դասընթացների:

Բուհում գործում է Ուսանողական խորհուրդ, որը կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ՝  սոցիալական, ուսումնական, սպորտային ու ժամանցային։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։