Խաչատուր Սուքիասյան

հայ քաղաքական գործիչ

Խաչատուր Սուքիասյան Ալբերտի (հայտնի է նաև «Գռզո» մականվամբ[1][2]։ սեպտեմբերի 15, 1961(1961-09-15), Երևան, Հայաստան), տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիրն է[3]։

Խաչատուր Սուքիասյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1961(1961-09-15) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԾնողներՍուքիասյան Ալբերտ, Կոկոյանց Անժելա
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԵրեխաներՍուքիասյան Աստղիկ, Սուքիասյան Ալբերտ
Khachatur Sukiasyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1961 թվականին, Երևանում։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում՝ որպես փականագործ։

Աշխատանքային գործունեությանը զուգահեռ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում ճարտարագետ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ։

  • 1985 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո, նշանակվել է «Սիրիուս» գործարանի տեղամասի պետ, այնուհետև՝ արտադրության պետ, իսկ 1989 թվականին նշանակվել է տնօրեն։ 1991-1992 թվականներին աշխատել է «Վան» գործարանի տնօրեն։ Եղել է Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։
  • 1992-1994 թթվականներին աշխատել է Հայաստանի Արդյունաբերության նախարարությունում՝ որպես արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

Այնուհետև ամբողջովին զբաղվել է ընտանեկան բիզնեսով, որի սկիզբը դրվել էր դեռևս 1987 թվականին, երբ Խորհրդային Միությունում թույլատրվեց կոոպերատիվների գործունեությունը։ 1996 թվականին ընտանիքին պատկանող բոլոր արտադրական, շինարարական ձեռնարկություններն ու սպասարկման օբյեկտներն ընդգրկվել են «Սիլ կոնցեռն» ՍՊԸ-ում[4], որի նախագահն է եղել մինչև 2005 թվականին, երբ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակի համաձայն հրաժարական է տվել կոնցեռնի նախագահի պաշտոնից և մնացել է այդ կառույցում որպես ձեռնարկությունների բաժնետեր։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հսկիչ փաթեթը պատկանում է Սուքիասյանների ընտանքին։ Այս բանկի բաժնետերերից է նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (25 տոկոսը)։

Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է Առցանց հյուրանոցային պատվերների ամրագրման գլոբալ համակարգի՝ inLOBBY GmbH ընկերության նախագահը[5]։

Նա նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հիմնադիրներից մեկն է։

Քաղաքական գործունեությունԽմբագրել

Աժ պատգամավորԽմբագրել

ՀՀ ԱԺ ժատգամավոր է ընտրվել երեք անգամ՝

  • 1999 թվականին Երևանի թիվ 12 ընտրատարածքից
  • 2003 թվականին թիվ 15 ընտրատարածքից
  • 2007 թվականին թիվ 10 ընտրատարածքից։

Խաչատուր Սուքիասյանը եղել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է նաև Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին[6]։

ԲռնաճնշումներԽմբագրել

ՀՀ 2008 թվականի ընտրություններին սատարել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը։ Եվ 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով[7]։ 2008-2009 թվականներին իշխանությունների կողմից քաղաքական բռնաճնշումների է ենթարկվել[8]։ 2009 թվականին հրաժարական է տվել և վայր դրել ԱԺ պատգամավորական մանդատը։

2018 թվականի համաժորղովրդական շարժման մասնակիցԽմբագրել

2018 թվականին սատարել է Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը[9]։

ԱղբյուրներԽմբագրել

  1. admina (2015-08-17)։ «Օլիգարխներից ով ինչ ունի. Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո, Դոդի Գագո, Գռզո....»։ Aniarc (en-US)։ Վերցված է 2021-05-31 
  2. «Գռզո անունը Սուքիասյաններին է»։ A1Plus (հայերեն)։ Վերցված է 2021-05-31 
  3. Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) Միությունը
  4. «ՍԻԼ Կոնցեռն - Տեղեկատու էջ ՍԻԼ Կոնցեռն-ի մասին»։ Armenian DataBase (hy-AM)։ Վերցված է 2021-05-21 
  5. «Armenian businessman author of inLOBBY's online hotel booking system»։ www.tert.am (անգլերեն)։ Վերցված է 2021-05-21 
  6. ՀՀ Ազգային Ժողով, Խաչատուր Սուքիասյանի կենսագրությունը
  7. [http://parliament.am/legislation.php?sel=show&ID=3183&lang=arm/ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԼԲԵՐՏԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ}}
  8. «ՍԻԼ ԿՈՆՑԵՌՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ»։ Lragir.am։ 31.10.2008 
  9. ««Երեկվա քվեարկությունն ինձ հուսահատեցրեց». Խաչատուր Սուքիասյան»։ shantnews.am։ 02.05.2018 

Արտաքին հղումներԽմբագրել

ՏեսանյութերԽմբագրել