Ոստանիկ Մարուխյան

հայ քաղաքական գործիչ, ճարտարագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարուխյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ոստանիկ Զավենի Մարուխյան (մարտի 4, 1946(1946-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ, տ.գ.թ., պրոֆեսոր, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ռեկտոր (2006-2011, 2015 թ.-ից), ԱԺ նախկին պատգամավոր (2003-2007), Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, ՀՊՃՀ Էներգետիկայի դեպարտամենտի «Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի պաշտպանություն» ամբիոնի վարիչ։

Ոստանիկ Մարուխյան
Ծնվել էմարտի 4, 1946(1946-03-04) (78 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն

խմբագրել

Կրթություն

խմբագրել

Ոստանիկ Զավենի Մարուխյանը 1964 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1964-1969 թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում՝ «Ջերմային էլետրակայաններ» մասնագիտությամբ։ 1971-1974 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1969 թվականից մինչև 1975 թվականը աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի «Ջերմաէներգետիկա» ամբիոնում՝ որպես ասիստենտ, իսկ մինչև 1983 թվականը՝ որպես այդ ամբիոնի ավագ դասախոս։ 1983 թվականից մինչև 1997 թվականը՝ որպես ամբիոնի դոցենտ, իսկ 1997 թվականից առ այսօր՝ որպես ՀՊՃՀ Էներգետիկայի դեպարտամենտի «Ջերմաէներգետիկա» ամբիոնի պրոֆեսոր։

1978-1979 թթ. ուսումնագիտական ստաժավորում է անցել Բուդապեշտի տեխնիկական համալսարանում և Էներգատնտեսության ինստիտուտում։ 1996-2001 թթ մասնակցել է ուսումնագիտական վարժանքների Աթենքի տեխնիկական համալսարանում, Փարիզի միջուկային տեխնոլոգիաների հետազոտական ինստիտուտում և Լունդի համալսարանում։

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել

1983 թվականից մինչև 1987 թ. աշխատել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ, իսկ 1987-1990 թթ.՝ որպես էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1990 թ.-ի ապրիլից մինչև 1990 թ.-ի դեկտեմբերը զբաղեցրել է ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետի, 1990-1992 թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական վարչության պետ-պրոռեկտորի, 1992-1993 թթ. ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի, 1993-1999 թթ ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխպրեզիդենտի և 1999-2003 թթ ՀՊՃՀ-ի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնները։ Գործուն մասնակցություն է ունեցել ՀՊՃՀ-ում կրթական բարեփոխումների իրականացման գործընթացին, իր անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ առաջին անգամ մշակվել և հաջողությամբ կիրարկվել են բակալավրական, ինչպես նաև կրտսեր մասնագետի կրթական ծրագրերի գծով ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը։

1999 թ.-ի փետրվարից մինչ հունիս պաշտոնավարել է՝ որպես ՀՀ ԿԳ նախարարի առաջին տեղակալ։ Համահեղինակ է ՀՀ-ի բարձրագույն կրթության ոլորտի համար համակարգային նշանակություն ունեցած մի շարք կանոնադրական և չափորոշիչ փաստաթղթերի։ Թվով 11 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի հեղինակ է։

1991 թվականից ՀՅԴ անդամ է։ 2003 թ.-ի մայիսին ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ Եղել է ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական և եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողովների անդամ։ ԱԺ-ում իր գրեթե եռամյա գործունեության ընթացքում համահեղինակ է թվով 22 օրենսդրական նախաձեռնության, եղել է ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ և ԱԺ-ի լիագումար նիստում այն ներկայացնող համազեկուցող։ Եղել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Իտալիա պատգամավորական բարեկամության խմբերի նախագահը։

2002 թ.-ի հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով։

2003 թ.-ի հունվարին ընտրվել է ՀՀ Ճարտարագիտական Ակադեմիայի իսկական անդամ։ Թվով 108 գիտական, գիտամեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Իր գիտահետազոտական աշխատանքների ոլորտը ներառում է ժամանակակից ՋԷԿ-ի և ԱԷԿ-ի աշխատանքային ռեժիմների օպտիմալացման և բնապահպանական հիմնախնդիրները։ Հասարակական կարգով վարում է ՀՀ Էներգետիկայի նախարարության տեխնիկական խորհրդի փորձագիտական հանձնախմբի նախագահի պաշտոնը, ՀՀ ԳԱԱ-ի էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ-ի և ՀՊՃՀ-ի տեղեկագիր-ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է։

Համատեղության կարգով ղեկավարում է նաև (հասարակական հիմունքներով) ՀՊՃՀ-ի Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնը։ 2006 թվականին շնորհվել է ՀՊՃՀ-ի ոսկե հուշամեդալով։

2006 թվականի հունիսին ընտրվել է ՀՊՃՀ ռեկտոր՝ պաշտոնավարելով մինչև 2011 թ. հուլիս։

2015 թ. հունիսի 20-ին ընտրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր։

Ընտանիք

խմբագրել

Ամուսնացած է, կինը՝ Էլմիրա Մուշեղի Մինասյանը, մասնագիտությամբ ճարտարագետ էներգետիկ է, աշխատում է ՀՀ էներգահամակարգի «Հաշվարկային կենտրոն» ՊՓԲԸ-ում՝ որպես առաջատար մասնագետ։

Որդին՝ Կարեն Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետը, մագիստրոսական երկամյա ուսուցումը, ասպիրանտուրան, ունի հետազոտողի որակավարման աստիճան, այս տարի կպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը։ Աշխատում է Synopsys հայ-ամերիկյան ընկերությունում։

Դուստրը՝ Տաթևիկ Ոստանիկի Մարուխյանը, ավարտել է ՀՊՃՀ-ի էներգետիկական ֆակուլտետը, ստացել է տնտեսագետ-ճարտարագետի որակավորում։ Ավարտել է Լոնդոնի սոցիալ-քաղաքական գիտությունների և բնապահպանության բարձրագույն դպրոցը և ստացել մագիստրոսի որակավորում։

Ունի երեք թոռ։

Պարգևներ

խմբագրել
  • Անձի էկոլոգիական կուլտուրան, Երևան, 2005 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել