Տիգրան Թորոսյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Տիգրան Սուրիկի Թորոսյան (ապրիլի 14, 1956(1956-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ։

Տիգրան Սուրիկի Թորոսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1956(1956-04-14) (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 Tigran Torosyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1973-1978 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում, միաժամանակ՝ 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում։ Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ և 1978 թվականից աշխատանքի է անցել Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա՝ առաջատար ինժեներ։ 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ և առաջատար գիտաշխատող։ 1990 թ. պաշտպանել է թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Հեղինակ է 10 գյուտերի և ավելի քան 30 գիտական աշխատանքների։

1995 թ. սկսել է զբաղվել քաղաքագիտական ուսումնասիրություններով։ Այս ոլորտում հեղինակ է չորս մենագրության («Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա», 2006 թ., «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում», 2008 թ.«Հարավային Կովկասը օգոստոսյան պատերազմից հետո. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, հայ-թուրքական հարաբերություններ», 2008 թ., Conflict Resolution in the Framework of International Law։ Case of Nagorno Karabakh, 2010 թ.), չորս տասնյակից ավելի գիտական և երկու հարյուրից ավելի վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են հայաստանյան և օտարերկրյա պարբերականներում և ժողովածուներում։ 2006 թ. պաշտպանել է թեզ և ստացել քաղաքական գիտությունների դոկտորի աստիճան։

2008 թ. ընտրվել է Արցախի համալսարանի պատվավոր դոկտոր։

2010 թ. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի շրջանակներում» մենագրությունը Գիտությունների ազգային ակադեմիայի «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցույթում հաղթող է ճանաչվել «հասարակական գիտություններ» անվանակարգում։

1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.՝ Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր։ Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում և ժողովածուներում։

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձևավորել էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։ 1999-2006 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.՝ Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի փոխնախագահ։ 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.՝ ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից՝ ՀՀԿ փոխնախագահ։

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ։

2003-2006 թթ. եղել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, 2004-2007 թթ.՝ ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006-2007 թթ.՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ։

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ին վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[2]։ 2008 թ. սեպտեմբերի 26-ին հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

2008 թվականի սեպտեմբերի 16-ից՝ անկուսակցական[3][4]։

Պարգևներ խմբագրել

2006 թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով, 2007 թ.՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի դուստր։

Նախորդող
Յուրի Բախշյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ
Տիգրան Թորոսյան

02 նոյեմբերի 1999 թ. - 01 հունիսի 2006 թ.
Հաջորդող
պաշտոնը թափուր էր մինչև 07.06.2007, Իշխան Զաքարյանը 2007 թվականի հունիսի 7-ից
Նախորդող
Արթուր Բաղդասարյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Տիգրան Թորոսյան

01 հունիսի 2006 թ. - 26 սեպտեմբերի 2008 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Թորոսյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Թորոսյան» հոդվածին։