Արա Ավետիսյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Ավետիսյան (այլ կիրառումներ)
Արա Սերգեյի Ավետիսյան (սեպտեմբերի 14, 1958, Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, Հայաստանի պետական գործիչ։
Արա Ավետիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1958 (66 տարեկան) Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | մեխանիկա |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կրթություն
խմբագրել- 1965-1975 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Թալինի թիվ 1 միջնակարգ դպրոց։
- 1975-1980 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը։
- 1983-1986 թթ. սովորել և ավարտել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրա։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1986)։
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1998)։ Քառասունից ավել գիտական հրապարակումների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1980-1982 թթ. աշխատել է ՀԽՍՀ Արդյունաբերական շինարարության մինիստրության Նախագծային կոնստրուկտորական տեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ-նախագծող։
- 1986-1988 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող։
- 1988-1996 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։
- 1994-2005 թթ.՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագրի տեղակալ։
- 1996-2000 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջնակարգ կրթության վարչության պետ։
- 1996 թվականից դասավանդում է ԵՊՀ-ում։ Հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր։
- 2000-2011 թթ.՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ միջին և բարձրագույն մասնագիտական կրթության ու գիտության ոլորտների համակարգման գծով։
- 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» տեղեկագրի գլխավոր խմբագիր։
- 2006 թվականից՝ Տեսական և Կիրառական Մեխանիկայի Ազգային Կոմիտեի նախագահ։
- 2011 թ. հուլիսի 22-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ 2011 թվականի հուլիսի 25-ից ազատվել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[1]։
- 2011 թ. հուլիսին ՀՀ Կրթության և գիտության նախարարի հրամանով նշանակվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար։
- 2011 թ. սեպտեմբերի 8-ին ընտրվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում[2]։
- 2015 թ. ներկայացրել է հրաժարական, որն ընդունվել է։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- Ունի ավագ գիտական աշխատակցի գիտական կոչում՝ «Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա» մասնագիտությամբ (1991)։
- Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ (2006)։
- Պողոսյան մրցանակ (2019)[3]։
Այրի է, ունի երկու զավակ։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Արա Ավետիսյան - Պողոսյան մրցանակ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Ավետիսյան» հոդվածին։ |