Պետրոս Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Գրիգորի Մելքոնյան (դեկտեմբերի 20, 1905[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 4, 1965[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), կուսակցական և պետական աշխատող, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Պետրոս Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1905[1] |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1965[1] (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1936)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Աշխատավայր | ՀԿԿ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1927 թվականին ավարտել է Կիրովականի աշխատանքային դպրոցը, 1936 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմատի ուսումնական հաստատությունների վարչության ուսմասվար՝ Հայաստանի գծով, ինժեներատաեխնիկական և տնտեսական աշխատողների որակավորման ինստիտուտի տնօրեն (1937), ՀԿԿ Երքաղկոմի քարտուղար (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945), եղել է ավիացիոն դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, 1946-1965 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ (1964-1965), ՀԽՍՀ 6-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Հիշատակ
խմբագրելՄելքոնյանի անունով է կոչվել Կիրովականի շինարարական տեխնիկումը։ Նրա անվամբ է կոչվում ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղը։
Պարգևներ
խմբագրել- Կարմիր աստղի շքանշան
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |