Միսակ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միսակ Ալեքսանդրի Պետրոսյան (1891[1] - 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1])։
Միսակ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1891[1] |
Մահացել է | 1946[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի տեխնիկական համալսարան (1929)[1] |
Աշխատավայր | ՀԱՊՀ[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929)։ Որպես տեխնիկ աշխատել է Բաքվի նավթահանքերում և Ալեքսանդրապոլի երկաթուղային հանգույցում։ Ագիտացիոն-պրոպագանդիստական աշխատանք է տարել բանվորների շրջանում։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Եղել է Երևանի մեխանիկական գործարանի տնօրեն (1930-1932), Հայարդ նախագծի կառավարիչ (1932-1937)։ 1937 թվականից եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրենը։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 263)։ |