Բացել գլխավոր ցանկը

Գրիգոր Գուրզադյան

հայ արձակագիր, ֆիզիկոս, աստղագետ

Գրիգոր Արամի Գուրզադյան (հոկտեմբերի 15, 1922, Բաղդադ, Իրաք - փետրվարի 22, 2014, Երևան, Հայաստան), ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ, ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ Գրողների միության և Հայաստանի նկարիչների Միության անդամ։

Գրիգոր Գուրզադյան
Gyurzadyan..jpg
Ծնվել էհոկտեմբերի 15, 1922(1922-10-15)
Բաղդադ, Mandatory Iraq
Մահացել էփետրվարի 22, 2014(2014-02-22) (91 տարեկանում)
Երևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ և արձակագիր
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա և Q19614266?
Ալմա մատերՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՍուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Երեխա(ներ)Վահագն Գուրզադյան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Գրիգոր Գուրզադյանի կիսանդրին ԵՊՀ-ում:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի եղբայրն է։

ԿենսագրությունԽմբագրել

Գրիգոր Գուրզադյանը ծնվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։

  • 1944 թ․ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական (ճարտարագիտական) ինստիտուտի (ԵրՊԻ) հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները։ Նույն տարի ընդունվել է ասպիրանտուրա։
  • 1948-ին Վ․ Հ․ Համբարձումյանի ղեկավարությամբ, 26 տարեկան հասակում, Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզը «Միջաստղային գազային նյութի ճառագայթային հավասարակշռությունը» թեմայով։ Վիկտոր Համբարձումյանի հետ երկար տարիներ աշխատել է Բյուրականի աստղադիտարանում՝ հիմնադրումից ի վեր և ըստ էության (ԲԱ) հիմնադիր կազմում գլխավոր անձանցից մեկն էր։
  • 1955-ին (33 տարեկանում) Լենինգրադի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզը։
  • 1950-66-ին ղեկավարել է ԲԱ աստղերի և միգամածությունների ֆիզիկայի բաժինը։
  • 1967-1973-ին՝ տիեզերական հետազոտությունների մասնաճյուղը։
  • 1973-1978-ին ղեկավարել է Գառնիի աստղագիտության լաբորատորիան։
  • 1978-1992-ին եղել է ԲԱ արտամթնոլորտային աստղագիտության լաբորատորիայի վարիչ,
  • 1979-ից ԵրՊԻ տիեզերական սարքաշինության ամբիոնի վարիչ։
  • 1992-2004-ին՝ Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տնօրեն։
  • 1962-ին արժանացել է պրոֆեսորի կոչման։
  • 1965-ին ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
  • 1986-ին՝ ՀՍՍՀ ԳԱ իսկական անդամ։

Գրիգոր Գուրզադյանը 1955-ին ամուսնացել է Մարիաննա Քալանթարի (ծնվ. 1927 թ.) հետ, բանասեր՝ ռուսաց լեզվի դասախոս; Մարիաննան դուստրն է հնագետ Աշխարհբեկ Քալանթարի՝ Հայաստանում հնագիտության հիմնադիրներից, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից։ Նրանց երկու զավակները՝ Վահագն (ծնվ. 1955 թ․) և Գագիկ (ծնվ. 1957 թ․) Գուրզադյանները, նույնպես հայտնի ֆիզիկոսներ են, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ։ Վահագնը ղեկավարում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը Երևանի ֆիզիկայի ինստիտուտում[1], իսկ Գագիկը՝ հրավիրված պրոֆեսոր է Սինգապուրի Նանյանգ տեխնոլոգիական համալսարանում[2]։

Գիտական ձեռքբերումներԽմբագրել

Հրատարակել է ավելի քան 200 գիտական հոդված և մեկ տասնյակ ստվարածավալ մենագրություններ նվիրված աստղաֆիզիկայի հիմնախնդիրներին։ Հրատարակված աշխարհի խոշոր հրատարակիչների կողմից, նրա գրքերով կրթվել են մասնագետների սերունդներ։ Ուսումնասիրել է մոլորակաձև միգամածությունների ֆիզիկան և դինամիկան՝ դեռևս 1960-ականներին կանխատեսել է մագնիսական դաշտի դերը միգամածություններում, ստեղծել աստղերի բռնկման տեսություն՝ հիմնված նրանցում ընթացող ոչ ջերմային երևույթների վրա։ 1990-ականներին նա մշակեց սեղմ կրկնակի աստղերի ընդհանուր գունոլորտներ (շուրջքրոմների) և կրկնակի գնդաձև աստղակույտերի էվոլյուցիայի տեսությունները։

Գուրզադյանը տիեզերական աստղագիտության առաջնեկներից է։ Նա ստեղծել է մի շարք գիտական սարքեր ու օպտիկական համակարգեր։ Նրա անվան հետ է կապված «Օրիոն» տիեզերական աստղադիտարանի օպտիկական համակարգի աշխատանքի սկզբունքի, ավտոմատ կառավարման մեթոդիկայի ստեղծումը։ Դեռ 1960-ականներին կիրառելով Ռ-5 բալիստիկ հրթիռներ, նա ղեկավարեց Արեգակի և աստղերի գերմանուշակագույն և ռենտգենյան դիտումները. առաջին թռիչքը կայացավ 1961 թ. փետրվարի 15-ին Կապուստին-Յար արձակման կայանից։ 1969-ին նրա ղեկավարությամբ արձակվեցին "Պրոցիոն" տիեզերական աստղադիտակը Космос-309 ուղեծրային արբանյակի վրա, ապա "Ալտաիր" ռենտգենյան ուղեծրային աստղադիտակը Метеор արբանյակի վրա։

Այնուհետև Գուրզադյանն անցավ տիեզերական ուղեծրային աստղադիտարանների նախագծմանը, որոնցից ամենահայտնին են «Օրիոնները»։ Դրանք գերազանցում էին ժամանակի աշխարհում իրականացվող տիեզերական նման գիտափորձերը և հանգեցրին կարևորագույն գիտական արդյունքների ստացմանը, տիեզերական սարքաշինական սկզբունքների մշակմանը։ 1971 թ.-ի ապրիլին «Սալյուտ-1» առաջին տիեզերական կայանը ուղեծիր բարձրացրեց «Օրիոն-1»-ը, օբյեկտիվ պրիզմայով առաջին տիեզերական աստղադիտակը։ Սակայն գագաթնակետն էր Օրիոն-2-ը, որը «Սոյուզ-13» տիեզերանավի վրա աշխատեց 1973 թվականի դեկտեմբերին։ Առաջին անգամ ստացվեցին շատ թույլ՝ մինչև 13-րդ մեծության աստղերի բազմաթիվ կարճալիք սպեկտրագրեր, մոլորակաձև միգամածության առաջին կարճալիք սպեկտրագիրը՝ բացահայտելով նախկինում այդ միգամածություններում չդիտված ալյումինիումի և տիտանի սպեկտրալ գծեր, առաջին անգամ միգամածությունից գրանցվեց երկֆոտոն ճառագայթում, որ կանխատեսվել էր ֆիզիկոսների կողմից տասնամյակներ առաջ։

Նրա ղեկավարությամբ Գառնիի տիեզերական աստղագիտության լաբորատորիայում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ։ Նա դասախոսել է Երևանի պետական համալսարանում (1948-1978), Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել (1978) և ղեկավարել է ճշգրիտ սարքաշիության ամբիոնը։

Գուրզադյանի ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ կտավներ, փիլիսոփայական էսսեների գրքեր՝ նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը։

2001 թվականին Գառնիում բացված, ապա 2015-ին Երևանում վերաբացված Տիեզերքի թանգարանում Տիեզերքի թանգարան (Երևան) ներկայացված են տիեզերական հետազոտություննրի վաղ շրջանի բացառիկ ցուցանմուշներ։

2019 թվականի մարտի 19-ին Երևանի պետական համալսարանի մուտքի ճեմասրահում հադիսավոր բացվել է Գուրզադյանի կիսանդրին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը իր ելույթում նշել է.՛՛ Մեզ համար մեծ պատիվ է, որ Գրիգոր Գուրզադյանի նման անձնավորության կիսանդրին այսօր զարդարում է Երևանի պետական համալսարանի այս ճեմասրահը՛՛: Կիսանդրին հեղինակել է քանդակագործ Տիգրան Մուրադյան։

Պարգևներ և կոչումներԽմբագրել

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) անդամ (1950) և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1975)։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (2011)[3] և «Պատվո նշան» շքանշանների դափնեկիր։

ՄենագրություններԽմբագրել

  • «Проблемы динамики планетарныx туманностей» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկայի խնդիրը), Arm. Acad., 1954։
  • «Радиоастрофизика» (Ռադիոաստղաֆիզիկա), Arm. Acad. Publ., 1956։
  • «Планетарные туманности» (Մոլորակաձև միգամածություններ), Наука, Մոսկվա, 1962։ ISBN 9027701172 / Gordon & Breach, London, 1970։ ISBN 978-9027701176
  • «Вспыxивающие звезды» (Բռնկվող Աստղեր), Наука, Մոսկվա, 1973; Pergamon Press, Oxford, 1980 ISBN 0-08-023035-0
  • «Observatory in Space: SOYUZ 13 - ORION 2» (Աստղադիտարան տիեզերքում Սոյուզ 13 - Օրիոն 2) (համահեղինակ)։ Машиностроение, Մոսկվա, 1984։
  • «Звездные хромосферы» (Աստղային քրոմոսֆերաներ), Наука, Մոսկվա, 1984։
  • , Звездные вспышки ։ Физика. Космогония», "Наука", Մոսկվա, 1985։
  • «Physics and Dynamics of Planetary Nebulae» (Մոլորակաձև միգամածությունների դինամիկան և կազմությունը), Наука, Մոսկվա, 1988; Springer, Berlin, 1997։ ISBN 3-540-60965-2։
  • «Theory of Interplanetary Flights» (Միջմոլորակային թռիչքների տեսություն), Наука, Մոսկվա, 1992; Gordon & Breach, London, 1996։ ISBN 2-88449-074-4
  • «Space Dynamics» (Տիեզերական դինամիկա), Francis & Taylor, London, 2002։ ISBN 0-415-28202-0

Էսսեների գրքերԽմբագրել

  • Տիեզերքը ափի մեջ, Արևիկ, Երևան, 1987
  • Նարեկացու աղերսանքը, Ապոլոն, Երևան, 1993
  • Կաքավաբերդի առեղծվածը Ապոլոն, Երևան 1998
  • Մի կում ջուր, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-993-9
  • Կոսմիկական կատաստրոֆա, Զանգակ, Երևան, 2004 ISBN 99930-2-954-8
  • Մի սիրո պատմություն, Զանգակ, Երևան, 2004, ISBN 99930-2-994-7
  • Գալակտիկաների աշխարհը, Զանգակ, Երևան 2004; վերահրատ., 2006 ISBN 99930-2-984-X
  • Որդիս Արարատի գագաթին, Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-104-3
  • Տիեզերքը ափի մեջ, 2-րդ ընդլայնված վերահրատ., Զանգակ, Երևան, 2005 ISBN 99941-1-042-X
  • Խոհեր… Խոհեր… Զանգակ, Երևան, 2007 ISBN 978-99941-1-370-5
  • Տիեզերքը և մարդը, Զանգակ, Երևան, 2009 ISBN 978-99941-1-600-3
  • Էսսեներ, հարցազրույցներ, Զանգակ, Երևան, 2013 ISBN 978-9939-68-081-1

ԳեղանկարչությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել