Մարինկա Բաղդասարյան

ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարինկա Քաջիկի Բաղդասարյան (հունվարի 9, 1960(1960-01-09)[1], Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էլեկտրամեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2004): ՀԱՊՀ-ում կազմակերպվող տարեկան գիտաժողովների «Էլեկտրատեխնիկա-էլեկտրաէներգետիկա» բաժանմունքի համանախագահ և նախագահ (2005):

Մարինկա Բաղդասարյան
Ծնվել էհունվարի 9, 1960(1960-01-09)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՄեղրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1982)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (2003)
Մասնագիտությունճարտարագետ

Կենսագրություն խմբագրել

Մարինկա Բաղդասարյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 9-ին, Մեղրի քաղաքում։ Ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1982-1992 թվականներին եղել է Երևանի Ավտոմատիկայի սարքերի և տարրերի պետական կոնստրուկտորական բյուրոյի աշխատակից, 1992 թվականին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակից[2], 2004-2006 թվականներին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի պրոֆեսոր, 2006 թվականից` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրական մեքենաներ և ապարատներ» ամբիոնի վարիչ։ 2005-2010 թվականներին՝ ՀՊՃՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող 038 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, նախագահի տեղակալ։ ՀԱՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Էլեկտրատեխնիկա» 038 մասնագիտական խորհրդի նախագահ (2011), 2009-2010 թվականներին` UNDP VET ծրագրի փորձագետ։ 2011 թվականից՝ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետ, 2012 թվականից՝ ՀԱՊՀ Բանբեր, «Էլեկտրատեխնիկա և էներգետիկա» սերիայի գլխավոր խմբագիր։ 3 տպագիր մենագրության (առանց համահեղինակների), 138 գիտական հոդվածների, 14 գյուտի արտոնագրի, 7 ուսումնամեթոդական աշխատանքների հեղինակ է[3][4]։

Անդամակցություն խմբագրել

  • ՀԱՊՀ Գիտխորհրդի անդամ (2006)։
  • ՀՊՃՀ կառավարման խորհրդի անդամ (2006-2010)։
  • Համալսարանի Գիտական խորհրդի Գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ (2007)։
  • «Էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա և ավտոմատացման միջոցներ» ոլորտային հանձնաժողովի անդամ (2012)։
  • ՀԱՊՀ «Լրաբեր» գիտական հոդվածների ժողովածուի խմբագրակազմի անդամ (2013)։
  • «Проектирование и технология электронных средств» համառուսաստանյան գիտատեխնիկական ամսագրի խմբագրակազմի անդամ։
  • Asian Journal of Applied Science and Technology (AJAST) ամսագրի խմբագրակազմի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ՀՊՃՀ վաստակագրի (2003)։
  • ՀՀ Նախագահի շնորհակալագրի (2008)։
  • ՀՊՃՀ ոսկե հուշամեդալի (2010)։
  • Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ՀՊՃՀ հիմնադրման 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի (2013)։
  • ՀՀ կրթության և գիտության նախարարի պատվոգրի (2014)։
  • «ՀՊՃՀ լավագույն մենագրություն» մրցույթում՝ 2-րդ կարգի մրցանակի (2005)
  • ՀՀ ԳՊԿ-ի կողմից կազմակերպված «Արդյունավետ գիտաշխատող-2014» մրցույթի հաղթող (2014)։

Երկեր խմբագրել

  • Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ։ Մենագրություն։ Երևան, 2005[5]։
  • Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ։ Մենագրություն։ Երևան։ Ա. հ., 2013[6]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=465
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 204։
  3. «Մարինկա Քաջիկի Բաղդասարյան». Պոլիտեխնիկ. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  4. [Մարինկա Բաղդասարյան «Մարինկա Բաղդասարյան։ Ինքնակենսագրություն»]. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. Բաղդասարյան, Մարինկա Քաջիկի (2005). Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ։ Մենագրություն. Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: ՀՊՃՀ հրատ.
  6. Բաղդասարյան, Մարինկա Քաջիկի (2013). Հանքաքարի մանրացման տեխնոլոգիական գործընթացի էլեկտրասպառման արդյունավետության մեծացման մեթոդներ։ Մենագրություն. Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Երևան: Ա. հ. ISBN 9789939007199.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինկա Բաղդասարյան» հոդվածին։