Գագիկ Կիրակոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կիրակոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Տիգրանի Կիրակոսյան (սեպտեմբերի 4, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (2000)։
Գագիկ Կիրակոսյան | |
---|---|
Ի ծնե | Գագիկ Տիգրանի Կիրակոսյան |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Գործունեություն | Ճարտարագետ-էլեկտրիկ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կենսագրություն
խմբագրել1977 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում, 2002 թվականից՝ Հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են էկոլոգիատնտեսական կիրառական հիմնախնդիրների լուծման, մասնավորապես՝ հանքամշակման թափոնների և ջրային պաշարների դեպքում կորպորատիվ հաշվողական ցանցերի մշակմանն ու ներդրմանը[1]։
Հեղինակ է ուսումնական ու մեթոդական ձեռնարկների և տեղեկատուների։ 2005 թվականից Վիեննայի համալսարանի հրավիրված պրոֆեսոր է։
Մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ ԺՏՆՑ պատվոգիր, 1983 թ.
- ՀամԼԿԵՄ մրցանակ, 1987 թ.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.