Ռաֆայել Մովսիսյան

ինժեներական գեոդեզիայի հայ խորհրդային գիտնական

Ռաֆայել Հակոբի Մովսիսյան (հունվարի 10, 1925(1925-01-10)[1], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 5, 2002(2002-10-05)), ինժեներական գեոդեզիայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1978), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[2] (1996, թղթակից անդամ՝ 1986), ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1971ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։ ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[3]։

Ռաֆայել Մովսիսյան
Ծնվել էհունվարի 10, 1925(1925-01-10)[1]
Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 5, 2002(2002-10-05) (77 տարեկան)
Մասնագիտությունգեոդեզիստ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1947)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1977)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատում է նույն ինստիտուտում, 1968 թվականից՝ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, 1978 թվականից՝ պրոռեկտոր, 1980-1988 թվականներին՝ ռեկտոր։ Ինստիտուտում կազմակերպել է ճշգրիտ ինժեներագեոդեզիական չափումների ավտոմատացման պրոբլեմային լաբորատորիա (1972)։ Մովսիսյանի ղեկավարությամբ ստեղծվել են լուսահեռաչափ, բարձունքային վերահսկման ավտոմատ հիդրոդինամիկական և հիդրոստատիկական նիվելիրացման սարքեր, որոնք ներ դրվել են արտադրության մեջ։ ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտա կան կրթության մինիստրության գիտատեխնիկական խորհրդի գեոդեզիայի, քարտեզագրության և աերոտիեզերական հանույթի սեկցիայի նախագահության անդամ է (1979 թվականից)[4]։

Եղել է ՀԽՍՀ X գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ, 1981 թվականից՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1986)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1971)

Երկեր խմբագրել

  • Գեոդեզիական չափումների արդյունքների մշակումը, Ե․ 1965 (հեղինակակից՝ Վարդազարյան Գ․)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 43.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 165։
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռաֆայել Մովսիսյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆայել Մովսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 43