Գագիկ Թորոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գագիկ Հովհաննեսի Թորոսյան (դեկտեմբերի 16, 1947[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1994):
Գագիկ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1947[1] (77 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, Հայաստանի կրթության և գիտության նախարարություն և ՀԱՊՀ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1970) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1987) և պրոֆեսոր (1994) |
Կենսագրություն
խմբագրելԳագիկ Թորոսյանը ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանում։ 1970 թվականին ավարտել Է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկատեխնոլոգիական ֆակուլտետը։ 1970-1975 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1970-1989 թվականներին աշխատել ԷՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում, 1990-1994 թվականներին եղել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ, 1995-1998 թվականներին` «Պարեն» ԳԱՄ փոխտնօրեն։ 1973-1983 թվականներին վերապատրաստվել և աշխատել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի Քիմիական ֆակուլտետում, ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի Իրկուտսկի Օրգանական քիմիայի ինստիտուտում, Կազանի համալսարանում, Ուֆայի նավթային ինստիտուտում։ 1990 թվականից աշխատել է ԵրՊԻ-ում` որպես գլխավոր գիտական աշխատակից «ՀԽՍՀ ԳԱ - ԵրՊԻ - Քիմիական ռեակտիվների գործարան» համատեղ պայմանագրային թեմայով աշխատող խմբում։ 1998 թվականից աշխատում Է ՀՊՃՀ-ում, 2001 թվականից՝ քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ամբիոնի վարիչ[2][3]։ 2006-2008 թվականներին եղել է ՀՊՃՀ պրոռեկտոր ուսումնական հարցերի գծով, 2008 թվականից մինչև 2020 թվականը՝ ՀԱՊՀ քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաների, ապա քիմ-կենսա ու բնապահպանական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։ 2021 թվականից մինչ այժմ ՀԱՊՀ ԼՄևՔՏ ինստիտուտի ընդհանուր քիմիայի ու քիմիական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ։ Կատարելագործվել և աշխատել է Ֆրանսիայի ՍիէնէՌեՍ գիտական հետազոտություների կենտրոնի համար 12 լաբորատորիայում (1982, Թիե, Փարիզի արվարձան) 7 ամիս, Իտալիայի Միլանի համալսարանի (1988), ԳՖՀ Բիլեֆելդի համալսարանի (1989) օրգանական քիմիայի ու օրգանական սինթեզի լաբորաորիաներում (4-ական ամիս), Կաստիլիա լա Մանչայի (Իսպանիա) Սյուդադ Ռեալի և Տոլեդայի կամպուսների քիմիական լաբորատորիաներում (ընդմիջումներով, ընդհանուր առմամբ 6 ամիս), Թուրքիայի «Տյուբիտակ» Գեբզեի գիտական կենտրոնում (3 ամիս), դասավանդել է Դամասկոսի (Սիրիա) համալսարանի քիմիական ֆակուլտետում, Սուչավայի (Ռումինիա) համալսարանի պարենի տեխնոլոգիաների ֆակուլտետում, մասնակցել է միջազգային գիտաժողովների աշխարհի 60 երկրներում։ Եղել է ՀՀ ԲՈԿԻ մի շարք գիտական խորհուրդների անդամ (1996 թվականից), մի շարք տեղկան ու միջազգային մասնագիտական ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ։
Ստեղծագործություններ և ճանաչում
խմբագրելՊարզաբանել է չորրորդային ամոնիումային աղերի վարքը ջրահիմնային միջավայրում, հայտնաբերել ալկիլման-ճեղքման ռեակցիան։ Զբաղվում է շրջակա միջավայրի պահպանության, օրգանական սինթեզում միկրոալիքային տեխնոլոգիայի կիրառման ու միջֆազային կատալիզի հետ համադրման հարցերով։
Մոտ 500 գիտական աշխատանքի, 3 տասնյակ հեղինակային իրավունքի, մոտ 350 հոդվածի հեղինակ է։ Համահեղինակ Է «Օրգանական քիմիա» (2006), «Էկոլոգիական էկոնոմիակ», «Հոսքաջրերի մաքրումը օրգանական մնացուկներից» ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված դասգրքերի։ ՀՀ Ճարտարաիտական ակադեմիայի, ՄԻջազգային ճարտարագիտական ակադեմիայի, Ուկրաինայի ճարտարագիտական ակադեմիայի արտասահմանյան, Փարիզի «Արարատ» (1973) և Նյու Յորքի (1997) ԳԱ-ների անդամ է։
Երկեր
խմբագրել- էթանոլամինը տեսության մեջ և գործնականում, Երևան, 1989։
- Կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Հովհաննիսյան Գ. Պ., Ասատրյան Ն. Լ., Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության սեկտոր, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003[4]։
- Օրգանական քիմիա, ուսումնական ձեռնարկ, 2003 (համահեղինակ)։
- Բնապահպանության հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ, Մարուխյան Անահիտ Դերենիկի, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Երևան, Ճարտարագետ, 2006։
- Թունագիտության հիմունքներ։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ա. Հ., Գալստյան Գ. Ֆ., Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ. բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2007։
- Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Հովհաննիսյան Գ. Պ., Նազարեթյան Ա. Խ., Իսակով Ա. Ա., Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ. Օրգանական քիմիայի և բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2007[5]։
- Հետերոցիկլիկ միացություններ։ Ուսումնական ձեռնարկ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ա. Հ., Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան. Քիմիական տեխնոլոգիաների և բնապանպանական ճարտարագիտության դեպարտամենտ. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2007։
- Օրգանական քիմիա։ Դասագիրք, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ալիսա Հարությունի, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապանպանական ճարտարագիտության դեպարտամենտ. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2009։
- Օրգանական քիմիա։ Լաբորատոր և գործնական աշխատանքներ, ուսումնական ձեռնարկ, Նելլի Ռեմիկի Հովհաննիսյան, Ալիսա Հարությունի Չերքեզյան, Գագիկ Հովհաննեսի Թորոսյան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2010:
- Ջրերի մաքրումը օրգանական մնացուկներից։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Իսակով Ա. Ա, Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, Ճարտարագետ, 2010։
- Թեստերի ժողովածու։ Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, [կազմ.] Թադևոսյան Ա. Վ [կազմ.] Թահմազյան Կարապետ Ծերունի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիկական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Օրգանական նյութերի սինթեզի տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2010։
- Կենսաօրգանական քիմիա։ Ուսումնական ձեռնարկ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ալիսա Հարությունի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն | Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2011։
- Շրջակա միջավայրի քիմիա։ Ուսումնական ձեռնարկ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Նազարեթյան Ա. Խ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2011։
- Կենսաօրգանական քիմիա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Չերքեզյան Ալիսա Հարությունի, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2013։
- Անօրգանական և օրգանական նյութերի էլեկտրաքիմիական սինթեզ։ Ուսումնական ձեռնարկ, Ամյան Անահիտ Վլադիմիրի, Քոչարյան Հասմիկ Նորիկի, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2014։
- Պոլիգրաֆիական նյութեր։ Ուսումնական ձեռնարկ, Հովհաննիսյան Նելլի Ռեմիկի, Թորոսյան Գագիկ Հովհաննեսի, Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ). Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2014։
- Պոլիգրաֆիական նյութեր։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Հովհաննիսյան Նելլի Ռեմիկի [կազմ.], Թորոսյան Գագիկ Հովհաննեսի [կազմ.], Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան. Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետ. Քիմիական տեխնոլոգիաների ամբիոն, Երևան, Ճարտարագետ, 2015[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11819
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Գագիկ Հովհաննեսի Թորոսյան». Պոլիտեխնիկ. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Հովհաննիսյան, Գ Պ; Ասատրյան, Ն Լ; Թորոսյան, Գագիկ Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2003). Կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: ՀՊՃՀ հրատ.
- ↑ Թորոսյան, Գագիկ Հովհաննեսի; Հովհաննիսյան, Գ Պ; Նազարեթյան, Ա Խ; Իսակով, Ա Ա; Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն; Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, eds. (2007). Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789994166701.
- ↑ Հովհաննիսյան, Նելլի Ռեմիկի; Թորոսյան, Գագիկ Հովհաննեսի; Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն; Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, eds. (2015). Պոլիգրաֆիական նյութեր։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ. Երևան: Ճարտարագետ. ISBN 9789939722115.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գագիկ Թորոսյան» հոդվածին։ |