Աշոտ Ասլանյան

երկրաբան
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ասլանյան (այլ կիրառումներ)

Աշոտ Տիգրանի Ասլանյան (փետրվարի 7, 1919(1919-02-07)[1][2], Իջևան[1][2] - մարտի 17, 1989(1989-03-17)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային երկրաբան։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1965), ակադեմիկոս (1986)[3], պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստկավոր գործիչ (1961)։

Աշոտ Ասլանյան
Աշոտ Ասլանյան.jpg
Ծնվել էփետրվարի 7, 1919(1919-02-07)[1][2]
Իջևան[1][2]
Մահացել էմարտի 17, 1989(1989-03-17)[2] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] և ՀԱՊՀ[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր և տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2] և Հայկական երկրաբանական ընկերություն[1][2]
Ալմա մատերԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1941)
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[2]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

ԿենսագրությունԽմբագրել

 
Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում
 
Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված ցուցադրություն ՀՀ ԳԱԱ ԵԳԻ երկրաբանական թանգարանում

Ծնվել է փետրվարի 7-ին, Քարվանսարայում (այժմ՝ Իջևան քաղաք)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ Աշխատել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում (1944-1955 թվականներ), ապա ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի երկրաբանական վարչությունում որպես գլխավոր ինժեներ (1954-1961 թվականներ) և պետ (1961-1965 թվականներ)։ 1965-1966 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1966 թվականից եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար։ Ասլանյանը դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Պոլիտեխնիկական ինստիտուտում (1950 թվականից)։ Հեղինակ է տնտեսական և գործնական նշանակություն ունեցող աշխատությունների, որոնք հիմնված են առավելապես ճշգրիտ գիտությունների հետազոտման աքսիոմատիկ մեթոդի վրա։ Աշխատություններում լուսաբանված են ՀԽՍՀ երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոների տեղաբաշխման օրինաչափությունները, ինչպես նաև երկրաբանության ե երկրաֆիզիկայի ընդհանուր տեսական հարցերը։ 1968 թվականից եղել է Հայկական երկրաբանական ընկերության նախագահ, 1970 թվականից՝ Մոլորակաբանության միջազգային ասոցիացիայի անդամ։ Ընտրվել է ՀԽՍՀ 7-րդ և 8-րդ գումարումների Գերագույն Սովետի դեպուտատ[4]։

2019 թվականի փետրվարի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով։ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում կազմակերպվել է Ասլանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ժանամակավոր ցուցադրություն[5]։

ՊարգևներԽմբագրել

  • «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» (3)
  • «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
  • «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշան
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան
  • Գերմանիայի Աբրահամ Վեռների անվան երկրաբանական միության մեդալ
  • ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Սեմենով-Տյանշանյան մեդալ

ԱշխատություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения) Editorial, Board (1989) Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения). ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին, 42 (1). pp. 75–77. ISSN 0515-961X[7].
  • Ашот Тигранович Асланян, Editorial, Board (1989) Ашот Тигранович Асланян. ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին, 42 (2). pp. 79–81. ISSN 0515-961X[8].

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 564.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-04-13 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
  5. «Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում»։ Վերցված է 2023-04-13 
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Աշոտ Ասլանյան»։ opac.flib.sci.am։ Վերցված է 2023-04-28 
  7. Editorial Board (1989-02-15)։ «Ашот Тигранович Асланян (К семидесятилетию со дня рождения)»։ ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին 42: 75–77։ ISSN 0515-961X (չաշխատող հղում)
  8. Editorial Board (1989-04-15)։ «Ашот Тигранович Асланян»։ ՀԽՍՀ ԳԱ Տեղեկագիր. Գիտություններ երկրի մասին 42: 79–81։ ISSN 0515-961X (չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 564