Հրանտ Վարդանյան (գործարար)

հայ գործարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Վարդանյան (այլ կիրառումներ)

Հրանտ Միքայելի Վարդանյան (հունվարի 23, 1949, Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - ապրիլի 20, 2014, Երևան, Հայաստան), գործարար, «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր և ղեկավար, բարեգործ, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող (2009)[1]։

Հրանտ Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 23, 1949(1949-01-23)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 20, 2014(2014-04-20) (65 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունինժեներ
ԱմուսինԶինա Մուրուզյան
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան
ԵրեխաներՄիքայել Վարդանյան
Կարեն Վարդանյան
 Hrant Vardanyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Ծնողների և քույրերի հետ, 1954թ.

Հրանտ Միքայելի Վարդանյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 23-ին Երևանում (Հայաստան), բանվորի ընտանիքում։ 1956-1966 թվականներին սովորել է Երևանի Ս. Մ. Կիրովի անվան համար 12 միջնակարգ դպրոցում։ 1968-1974 թվականներին սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետում՝ ստանալով սննդարդյունաբերության ինժեների որակավորում։ 1990 թվականից տնտեսական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։

Հրանտ Վարդանյանի շնորհիվ 2000 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով վերականգնվել է Աշխատանքի միջազգային օրվա տոնակատարությունը։ Եղել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2003), Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար մարմնի անդամ (1992-2001), Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ (2003-2014)։

Հրանտ Վարդանյանը մահացել է 2014 թվականի ապրիլի 20-ին։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում[2][3][4]։

 
Աշխատասենյակում

Բիզնես գործունեություն

խմբագրել

Հրանտ Վարդանյանն աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի ծխախոտի փորձարարական կոմբինատում, որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1984 թ.-ից կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալն է եղել։ 1996 թ.-ից սկսել է բիզնես գործունեությունը՝ խթանելով հայրենական արտադրության վերականգմանն ու զարգացմանը։

Հիմնադրել է «Գրանդ Տոբակո», «Գրանդ Քենդի», «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և այլ ընկերություններ։ Նրա հիմնադրած ընկերությունների խումբը՝ «Գրանդ Հոլդինգը», հանրապետության առաջին հարկատուն է, առաջինն է պատրաստի արտադրանքի արտահանման ծավալով, աշխատատեղերի քանակով[5]։ Ընկերության հետ համագործակցելու շնորհիվ գյուղատնտեսության ոլորտում ստեղծվել են հազարավոր աշխատատեղեր՝ հատկապես Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում։

Բիզնես գաղափարախոսություն

խմբագրել
 
Արտադրությունում

1991 թվականից՝ անկախության առաջին վեց տարիներին, երբ երկրում զանգվածային գործազրկություն էր, Հայաստանում գրեթե ոչինչ չէր արտադրվում և ամեն ինչ ներկրվում էր, Հրանտ Վարդանյանը՝ որպես գործարար, իր առջև դրեց հայրենական արտադրության վերածննդի ու զարգացման խնդիրը։ Նա առաջինը հավատաց, որ Հայաստանում անհրաժեշտ մտավոր, կադրային ու արտադրական ներուժ կա՝ ներքին ու արտաքին շուկաներում մրցակցելու համար։ Նա մյուս արտադրողների համար օրինակ դարձավ և իր գործունեությամբ ապացուցեց, որ զանգվածային գործազրկության, արտագաղթի և շրջափակման պայմաններում հայ ազգը ոչ միայն կարող է աշխատել, որակով արտադրանք տալ և իր երկրում արժանապատվորեն ապրել, այլև իր արտադրանքն արտահանել ու այլ երկրների բազմամիլիոնանոց շուկաները գրավել[6]։

Բարեգործություն

խմբագրել
 
Մայիսի 1-ի տոնակատարության ժամանակ

Հրանտ Վարդանյանը զբաղվել է նաև բարեգործական գործունեությամբ։ Մասնավորապես, հովանավորել է Երևանի կենդանաբանական այգին, հիմնել և ֆինանսավորել «Հայրենիք» մանկական բարեգործական հեռուստաալիքը, մի քանի տարի շարունակ վճարել Հայաստանի բոլոր «Սոցաշխատանքի հերոս» կոչմանն արժանացածների ամենամսյա թոշակ։ Կառուցել է Հայաստանի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցին[7]։

Հրանտ Վարդանյանը Տավուշի մարզում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում, երկարաժամկետ խոշոր բարեգործական ծրագրեր է իրականացրել՝ դրանով իսկ նպաստելով տեղական համայնքների զարգացմանը։

Անձնական կյանք

խմբագրել
 
Ընտանիքի հետ 2009 թ.

Հրանտ Վարդանյանը ծնվել է Միքայել Վարդանյանի և Շուշանիկ Սարգսյանի ընտանիքում։ Ունի երկու քույր՝ Ռիմա և Ռոզա։ Արմատներն Արևմտյան Հայաստանի Խնուս գյուղից են։ Տատիկն ու պապիկը 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհեր են դարձել։ 7 տարեկանում կորցրել է հորը։ Կնոջ՝ Զինա Մուրուզյանի հետ ծանոթացել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում ուսանելու տարիներին։ Ամուսնացել է 1972 թվականին։ Ունի երկու որդի՝ Միքայել և Կարեն, և վեց թոռ՝ Իզաբելլա, Զինա, Հրանտ, Դանիել, Մարկ և Ակսել։

Հրանտ Վարդանյանի ավագ որդին՝ Միքայել Վարդանյանը, եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 4-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր[8][9]։ Կրտսեր որդին՝ Կարեն Վարդանյանը, եղել է 5-րդ գումարման պատգամավոր[10]։

Պարգևներ

խմբագրել
 
Հայաստանի նախագահի նստավայրում՝ պարգևատրման ժամանակ, 2009
  • Հայրենական արտադրության վերականգնման գործի մեջ ներդրած ավանդի համար Հրանտ Վարդանյանին Հայաստանի Նախագահի կողմից շնորհվել է Անանիա Շիրակացու մեդալ (1999):
  • Արդյունաբերության բնագավառում երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքի, տնտեսության զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի համար անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի Նախագահի կողմից Հրանտ Վարդանյանին շնորհվել է Հայաստանի տնտեսության վաստակավոր աշխատողի կոչում (2009)[11]:
  • Հրանտ Վարդանյանը հանրապետության տնտեսության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման և ավանդի համար ՀՀ Նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով (2014 թվական, դեկտեմբերի 20)[12]։
  • Հայաստանի Մասիս քաղաքի Գործարանային փողոցը վերանվանվել է Հրանտ Վարդանյանի անունով (2019 թվականի փետրվարի 5)[13]։
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխվել է Հրանտ Վարդանյանի անունով (2021 թվականի հունիսի 22)[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Նախագահ Սերժ Սարգսյանը Հրանտ Վարդանյանին շնորհել է ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում
  2. Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին
  3. Հրանտ Վարդանյանը նշանակալի դեմք էր Հայաստանի տնտեսության մեջ. «ՀԺ»
  4. Сайт «Комсомольской правды» Андрей ШВЕЦОВ | (2016-08-18): «Первопроходец» : Վերցված է 2016-09-09
  5. «Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով
  6. Հրանտ Վարդանյանի հետ հարցազրույց
  7. Նախագահը ներկա է գտնվել Մասիս քաղաքի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը
  8. Հայաստանի Ազգային ժողովի 2003-2007 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  9. Հայաստանի Ազգային ժողովի 2007-2012 թվականների պատգամավոր Միքայել Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  10. Հայաստանի Ազգային ժողովի 2007-2012 թվականների պատգամավոր Կարեն Վարդանյանի կենսագրությունը parliament.am կայքում (արխիվացված 09․01․2024 թվականին)։
  11. ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՇՆՈՐՀԵԼ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ
  12. Հ. Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  13. Մասիսի Գործարանային փողոցը անվանափոխվեց Հրանտ Վարդանյանի անվան
  14. Երեւանի փողոցներից մեկն անվանափոխվել է բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ

Աղբյուրներ

խմբագրել
  • Аркадий Асрян "ГЕРОИ АРМЯНЕ", Ереван "Амарас" 2015, с. 349

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Վարդանյան (գործարար)» հոդվածին։