Վարդան Օսկանյան

հայ քաղաքական գործիչ

Վարդան Մինասի Օսկանյան (փետրվարի 7, 1955(1955-02-07), Հալեպ), հայ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (1998-ի ապրիլից մինչև 2008 թ. ապրիլի 15

Վարդան Օսկանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 7, 1955(1955-02-07) (68 տարեկան)
ԾննդավայրՀալեպ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ, Հարվարդի համալսարան, Թաֆթսի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի արտաքին գործերի նախարար
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
 Vartan Oskanian Վիքիպահեստում

Կենսագրություն Խմբագրել

Հայրը՝ Մինաս Օսկանյանը ծնվել էր Մարաշի շրջանում, ամուսնացել էր Սրբուհի Արքայնի հետ, որի հայրը դաշնակցական էր, իսկ մայրը՝ Վարդանուշ Մեծատուրյանը՝ Միսաք Մեծարենցի հարազատ հորեղբոր աղջիկը[1]։

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1979) և Բոստոնի (ԱՄՆ) Թաֆթս համալսարանը (1983), Հարվարդի համալսարանի կառավարման դպրոցը (1986 թվականին) և Ֆլետչերի համալսարանի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (1992)։ 1990-1992 թվականներին՝ իր հիմնած «Հայկական միջազգային ամսագիր» (անգլերեն) պարբերականի խմբագիր։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի վարչության պետի տեղակալ, 1993-1994 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետ։ 1994 թվականի նոյեմբերից 1997 թվականի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ։ 1994 թվականից 2008 թվականի ապրիլը, միաժամանակ՝ գլխավորում է ՀՀ պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում[2]։

2008-2012 թթ.՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ (հիմնադիր)։

2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։

2012 թ. հոկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Փողերի լվացման» գործով[3]։

2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Աղբյուրներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել