Բացել գլխավոր ցանկը

Արամ Զ. Սարգսյան

հայ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ

Արամ Զավենի Սարգսյան (հունվարի 2, 1961(1961-01-02), Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-2000), 2001 թվականին հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Արամ Զ. Սարգսյան
Aram Sargsyan 2010.jpg
Դրոշ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Ապրիլ 2, 2017 - 2019
Դրոշ
6-րդ գումարմանի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ
 2005
Նախորդող Ալբերտ Բազեյան
Դրոշ
ՀՀ Վարչապետ
Դրոշ
նոյեմբեր 2, 1999 - մայիս 2, 2000
Նախորդող Վազգեն Սարգսյան
Հաջորդող Անդրանիկ Մարգարյան
 
Կուսակցություն՝ Հանրապետություն
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 2, 1961(1961-01-02) (58 տարեկան)
Ծննդավայր Արարատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան

ԿրթությունԽմբագրել

1979-1981 թվականներին սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1984-1989 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1989-1993 թվականներին «Արարատարդշին» տրեստում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 1993-1998 թվականներին՝ «Արարատցեմենտ» արտադրական միավորման գլխավոր տնօրենի օգնական, գլխավոր տնօրենի տեղակալ, կապիտալ շինարարության գծով և նոր տեխնոլոգիական գծով տնօրեն, 1998-1999 թվականներին՝ «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն, 1999-2000 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2000 թվականին՝ կրկին «Արարատցեմենտ» ՊՓԲԸ տնօրեն։ 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր "Արդարություն" դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից[2]։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել <<Ելք>> դաշինքի ցուցակով։ 2018 թ․ առաջադրվում է պատգամավորության թեկնածու <<Մենք>> դաշինքով, սակայն չի ընտրվում։

ԱղբյուրներԽմբագրել