Արծրունի Գասպարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արծրուն Մարտիրոսի Գասպարյան (մայիսի 2 (15), 1908[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունվարի 9, 1994, Երևան, Հայաստան), հայ ճարտարագետ-քիմիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)։
Արծրունի Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2 (15), 1908[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 9, 1994 (85 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ և քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ[1] և ՀԱՊՀ[1] |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Պաշտոն(ներ) | տնօրեն և ռեկտոր |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | ՀԱՊՀ |
Կոչում | պրոֆեսոր[1] և թղթակից անդամ[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1963) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Artsrouni Gasparyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱրծրուն Գասպարյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 2(15)-ին, Վան քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1934-1949 թվականներին աշխատել է Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանում։ 1949-1966 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, 1966-1980 թվականներին՝ ԵՊԻ ռեկտոր, 1980-1988 թվականներին՝ քիմիական տեխնոլոգիայի շարժընթացների և ապարատների ամբիոնի վարիչ, 1967-1980 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր[3], 1972-1975 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ նախագահ[4]։
Աշխատանքները վերաբերում են երկֆազ հոսքերի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին, ինչպես նաև պնևմափոխադրման հարցերին, քիմիական տեխնոլոգիայի պրոցեսների և ապարատների բնագավառին։ Հեղինակ է խիտ շերտում մանրադիսպերսային նյութերի տեղափոխման եղանակի, աղաթթվի ստացման ռացիոնալ մեթոդի:Գասպարյանի մշակած «Աղաթթվի ստացման ադիաբատ եղանակը» ներդրվել և գրականության մեջ հայրնի է որպես «Գասպարյանի եղանակ»։
Մահացել է 1994 թվականի, հունվարի 9-ին Երևանում։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր («Գասպարյանի եղանակի» համար, 1946)
- Լենինի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Высшие органы государственной власти Армянской ССР». www.knowbysight.info. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Գրականություն
խմբագրել- Арцруни Мартиросович Гаспарян: Химический журнал Армении/ НАН РА. - Ереван, 1999. - 52,- № 4. - Էջ 75-76. ISSN 0515-9628
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրունի Գասպարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 693)։ |