Հովհաննես Թոքմաջյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոքմաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Թոքմաջյան Հովհաննես Վաչեի (նոյեմբերի 7, 1956, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր, (Սանկտ Պետերբուրգ, 1991 թվական), պրոֆեսոր (Մոսկվա, 1994 թվական)։
Թոքմաջյան Հովհաննես Վաչեի | |
---|---|
Ծնվել է | 1956, նոյեմբերի 7 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | Ինժեներ հիդրոտեխնիկ |
Աշխատավայր | Շուշիի տեխնոլոգիական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն |
Կենսագրություն
խմբագրել- 2021 թվականից՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- 2016-2021 թվականներին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր
- 2013 թվականին ընտրվել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
- 2013 -2018 թվականներին հանդիսացել է Երևան քաղաքի ավագանու անդամ
- 2009 թվականից Հայաստանում ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահ։
- 2014 թվականին ընտրվել է միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ
- 2006 թվականին ընտրվել է Վրաստանի էներգետիկայի ակադեմիայի իսկական անդամ
- 2014-2015 թվականներին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր
- 2006 թվականին ընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր։
- 2011 թվականին վերընտրվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր[1]։
- 2000-2006 թվականներին` Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի Խորհրդի նախագահ, հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ընկերության նախագահ
- 1995-1999 թվականներին` ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր
- 1995-1996 թվականներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության վարչության պետ
- 1996-2015 թվականներին` ՀՀ ԲՈՀ-ի թիվ 030 մասնագիտական խորհրդի անդամ, այնուհետև նախագահ[2]
- 1996 թվականից ՀՀ ԲՈՀ-ի թիվ 055 մասնագիտական խորհրդի նախագահ, այնուհետև անդամ
- 1993-1995 թվականներին` Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն
- 1978-1993 թվականներին` Աշխատանքներ ԵրՊԻ-ում (այժմ՝ ԵՃՇՊՀ) ասիստենտ, ավագ գիտաշխատող, ԵրՄԻ-ում՝ դոցենտ, Երիտասարդության գիտատեխնիկական ստեղծագործական համակարգում՝ տնօրեն
- 2005-2006 թվականներին եղել է ՀՀ ջրի ազգային ծրագրի մշակման խմբի գիտական ղեկավար
- 2003 թվականին՝ Համաշխարհային բանկի «Համայնքային զարգացման ծրագրի» շրջանակներում համատիրությունների աջակցման և զարգացման նպատակով օրենսդրական և ենթաօրենսդրական նորմերի բազայի մշակման խմբի ղեկավար,
- 2001-2003 թվականներին՝ ՀՀ ջրային ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբի գիտական ղեկավար
- 2001-2002 թվականներին՝ ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ-ի խորհրդական ջրային օրենսդրության բարեփոխումների հարցերով, SW 96/022 Des «Թալինի, Շիրակի և Հոկտեմբերյանի ոռոգման համակարգի 2-րդ կարգի ջրանցքների նախագծի» (ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ԾԻԳ-ի պատվերով) գիտական խորհրդատու, SW-96/016 Mod «Կոտայքի ջրանցքի ՊԿ 52+97 հանգույցի մոդելային հետազոտությունների» գիտական խորհրդատու, SW-GR/006 «23 պատվարների աղետային ջրթողների հետազոտությունը» աշխատանքի գիտական խորհրդատու
- 1983 թվականին՝ Զանգեզուրի պոչամբարի նախագծի վթարային ռեժիմի հեղեղատարի իրականացման կատարող, Կապսի ջրամբարի նախագծի աղետային ջրահեռի պատասխանատու կատարող։
- 1978 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-հիդրոտեխնիկ մասնագիտությամբ[3]։
Ազգային Ժողով
խմբագրել1995-1999 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։ «Մտավորական Հայաստան» կուսակցության նախագահ[4]։
Ավագանի
խմբագրել2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել, իսկ 2017 թվականի ապրիլի 14-ին վերընտրվել է Երևանի ավագանու անդամ։ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2018թ․ վայր է դրել ավագանու մանդատը։
Գիտական աշխատանքներ և մենագրություններ
խմբագրելՀովհաննես Թոքմաջյանն ունի 200-ից ավելի տպագրված գիտական աշխատանքներ, այդ թվում՝ 5 մենագրություն[5]։
Պարգևներ
խմբագրել- 2011 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[6]։
- 2006 թվականին՝ Հուշամեդալ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից
- 2008 թվականին պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
- 2011 թվականին Շնորհակալագիր՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից
- 2013 թվականին Շնորհակալագիր՝ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։
- 1986 թվականին Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում (Երևան)։
- 1987 թվականին Խորհրդային Միության երիտասարդական գիտատեխնիկական ստեղծագործության համակարգի մրցանակ (Մոսկվա)
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է՝ ունի երկու զավակ
Երկեր
խմբագրել- Հայաստանի գետերի ու լճերի ջրագրությունը, Երևան, 2002 (համահեղինակ)։
- Экономика водных ресурсов, 2005.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 030 մասնագիտական խորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի եզրափակիչ ելույթը
- ↑ Թոքմաջյան Հովհաննես Վաչեի, կեսագրական
- ↑ ՀՀ Ազգային Ժողով, Հովհաննես Թոքմաջյան
- ↑ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ռեկտոր՝ Հովհաննես Թոքմաջյան
- ↑ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ