Յուրի Սարգսյան (ճարտարագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սարգսյան (այլ կիրառումներ)
Յուրի Լևոնի Սարգսյան (փետրվարի 9, 1941, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1977), ՀՃԱ (1993), ՄՃԱ (1995), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
Յուրի Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1941 փետրվարի 9![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1975) և պրոֆեսոր (1977) |
Պարգևներ |
Պրոֆեսոր Լևոն Սարգսյանի որդին է։
ԿենսագրությունԽմբագրել
1962 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է ՀՊՃՀ-ում։ 1971-1972 թթ.անցել է գիտական փորձառություն Ստենֆորդի և Իլինոյսի համալսարաններում (ԱՄՆ), իսկ 1977-1978 թթ. նույն համալսարաններում աշխատել է որպես հրավիրված պրոֆեսոր։ 1976-1988 թթ. և 2006 թվականից՝ մեքենաների և մեխանիզմների տեսության ամբիոնի վարիչ, 1988-2006 թթ.` ռեկտոր, 1995-1996 թթ., միաժամանակ` ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։ 1990-1995 թթ.` ՀՀ ԳԽ պատգամավոր։ 1992-1995 թթ.` ԱԺ սահմանադրական հանձնաժողովի անդամ։ 2006 թվականից միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջի) լավագույն կրթական գործիչ, Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) տարվա կրթական գործիչ (2002), ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի (1972)[1]։
ԳործունեությունԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են մեխանիզմների սինթեզի տեսությանը, ավտոմատացված նախագծմանը, տարածական մեխանիզմների տեսությանը, ռոբոտատեխնիկական համակարգերի մեխանիկային, մեխանիզմների, ռոբոտների և ավտոմատացված համալիրների նոր տիպերի ստեղծմանը։ Սարգսյանի մեխանիզմների սինթեզի տեսության նոր ուղղության՝ ապրոքսիմացիոն կինեմատիկական երկրաչափության հիմնադիրն է[2]։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Ամերիկյան ճարտարագետ-մեխանիկոսների ընկերության մրցանակ (1978, տարվա լավագույն աշխատության համար)
- «Փրոքտր ընդ Գեմբլ» ընկերության (1978) հատուկ մրցանակ
- Մեքենաների և մեխանիզմների տեսության միջազգային ֆեդերացիայի (1995) հատուկ մրցանակ
- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 1999
- Պատվո նշան շքանշան, 1985
- Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2003
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2011)[3]։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
ԵրկերԽմբագրել
- Аппроксимационный синтез механизмов, М., 1982.
- Пространственные механизмы, М., 1983 (համահեղինակ)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Յուրի Լևոնի Սարգսյան, Հոբելյանի առթիվ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2014-10-10
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։ |