Զինված հակամարտություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զինված հակամարտություն, բաց, զինված շարունակական բնույթ կրող բախումներ երկու կամ ավելի կենտրոացված կողմերի միջև՝ իշխանության գլուխ գալու կամ տարածքային վիճաբանությունները լուծելու նպատակով։ Զինված հակամարտությունների, դրանց պատճառների և միտումներ մասին տեսական հիմքը ինչպես սահմանափակ է, այնպես էլ շատ կարևոր։ Սահմանափակ է քանի որ շատ բան չի ատաջարկվում զինված հակամարտության երևույթի և ընդհանուր բացատրության առումով և դա, թերևս, այնքան էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով խնդրի բարդությունը և բազմազանությունը։ Իսկ կարևոր է, քանի որ ուղղորդում է, թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Վերլուծության ենթարկելով առանձին կոնֆլիկտները՝ հնարավոր է դառնում նկատել ծավալման նշանները և հետագա թեժացման կանխարգելման հնարավորւթյուններ որոնելը։[1] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine Զինված հակամարտությունների էությունը հասկանալու համար շատ կարևոր է հստակ տարբերակում մտցնել ավարտված և հետաձգված զինված հակամարտությունների միջև։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքական լանդշաֆտը աղավաղված է պատերազմներով, որոնք վերսկսել են ոչ միայն զինադադար, այլ նաև հաշտության պայմանագիր կնքելուց հետո, ինչպես օրինակ Անգոլայում, Չեչնիայում, Խորվաթիայում, Ֆիլիպիններիում, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում և Շրի Լանկայում։ Հաճախ դրանք վերադառնում են առավել կատաղի և ավերիչ տեսքով ու գրեթե միշտ ծանր նստելով հատկապես քաղաքացիական բնակչության վրա։

Տեսակները
խմբագրելՄիջազգային հումանիտար օրենքը առանձնացնում է հակամարտությունների երկու տեսակ.
- միջազգային,
- ոչ միջազգային։
Միջազգային հակամարտությունները ծավալվում են երկու կամ ավելի պետությունների Զինված Ուժերի միջև։ Որպես կանոն պատերազմները սկսվում են մի ազգի կողմից մյուսին պատերազմի հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, ԶՈՒ-ի անընդհատ փոփոխվող բնույթը կասկածի տակ է դրել նման հայտարարություների կարևորությունը, քանի որ պատերազմական գործողությունները և այլ ոչ պայմանական պատերազմական իրավիճակները առավել հաճախակի են դարձել։ 2. Նմանօրինակ հակամարտությունները ծավալվում են կառավարական ուժերի և ոչ կառավարական զինված խմբավորումների միջև, կամ մի քանի զինված խմբավորումների միջև մի պետության ներսում։[2]
Պատճառները
խմբագրելԶինված հակամարտությունների պատճառները բազմաբույթ են։ Այնուամենայնիվ, հիմնական պատճառները, որոնք ներհատուկ են զինված հակամարտություններին, բաժանվում են առաջնային և երկրոդային պատճառների։ Առաջին խմբում են հարկ է նշել հետևյալ պատճառները.
- մարդկային բնույթը,
- սոցիալ-հոգեբանական պահանջմունքները,
- տնտեսական գործոնները։
Երկրոդայինների դեպքում որպես կանոն թվարկվում են.
- քաղաքականությունը և մշակույթը(պատերազմելու ավանդույթը),
- առանձնահատուկ պատճառներ.
Վերջին կետը կարիք ունի մեկնաբանության։ Այսպես. յուրաքանչյուր պատերազամում ունի իր առանձնահատուկ պատճառները որոնք ներհատուկ միայն իրեն և չեն հանդիպում այլ դեպքերում։ Այնումենյանիվ, այն որպես կանոն ստորադասվում է վերը նշված հիմնական պատճառներից որևէ մեկին կամ մի քանիսին։ Սակայն պատմաքաղաքական և սոցիալ-տնտեսական որոշակի գործոնների ազդեցության տակ դրսևորվում է յուրովի։[3] Արխիվացված 2012-07-22 Wayback Machine