Մաքսանենգություն
Մաքսանենգություն, խոշոր չափերով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների, ինչպես նաև անկախ չափերից թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ կամ պայթուցիկ նյութերի, սպառազինության, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, հրազենի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի կամ երկակի նշանակության նյութերի, սարքավորումների կամ տեխնոլոգիաների, որոնք կարող են օգտագործվել նաև զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելիս կամ օգտագործելիս, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են կանոններ, ապօրինի տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով` առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով[1]։
Մաքսանենգությունը, որպես քրեորեն պատժելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:
Ավելի լայն իմաստով՝ մաքսանենգությունը տվյալ երկրի իրավական շրջանակների խախտմամբ պետական սահմանով նպատակային տեղափոխումն է։[2]
Մաքսանենգություն կատարելու տարբեր դրդապատճառներ կարող են լինել։ Դրանք հիմնականում պայմանավորված են լինում ապօրինի առևտրում, մասնակցություն ունենալու ցանկությամբ, ինչպես օրինակ թմրանյութերի վաճառք, զենքի ապօրինի վաճառք, մարմնավաճառություն, թրաֆիքինգ, առևանգում, գողություն, սև շուկա, ապօրինի ներգաղթ կամ արտագաղթ, հարկերից խուսափում, ներմուծումների կամ արտահանումների սահմանափակումներ, մաքսանենգ եղանակով ապրանքների տրամադրում և այլն։
Մաքսանենգության տեսակներ
խմբագրելԱպրանքներ
խմբագրելՇատ մաքսանենգ դեպքեր տեղի են ունենում, երբ առևտրականները փորձում են տեղափոխել որոշակի պահանջարկ ունեցող, սակայն ապօրինի կամ բարձր արժեքներով հակվող ապրանքներ։ Արդյունքում այսօր տարածված են թմրանյութերի վաճառքը կամ զենքերի ապրինի վաճառքը, ինչպս նաև ռոմի հիմքի վրա պատրաստված ալկոհոլի ու ծխախոտի ապօրինի առևտուրն ու տեղափոխումը։
Քանի որ մաքսանենգը կարող է առերեսվել քրեական կամ վարչական պատասխամնատվության, եթե իր արարքը բացահայտվի, այդ պատճառով մաքսանենգ ճանապարհվող տեղափոխվող ապրանքների վրա զգալի գնային հավելավճարներ են համարվում։ Ապրանքների մաքսանենգության հետ կապված շահույթը ահռելի է։ Սակայն արգելքի ոսկե օրենքի[3] համաձայն՝ որքան խստանում են մաքսանենգությանը վերաբերող օրենքները, այնքան ավելի է մեծանում վտանգավոր ալկոհոլի և թմրանյութերի շրջանառությունը:
Մաքսանենգների շահույթը նաև ձևավորվում է հարկերից կամ այլ պարտադիր գանձումներից խուսափումներից։ Օրինակ, մաքսանենգը կարող է ծխախոտ գնել ցածր հարկային դաշտ ունեցող երկրում և մաքսանենգ եղանակով այն տեղափոխել մի երկիր, որտեղ գործող հարկերն ավելի բարձր են, ինչի արդյունքում այդ ապրանքը կարող է վաճառվել հնարավորից ավելի բարձր թանկ գնով։
Մարդկանց մաքսանենգություն
խմբագրելՄաքսանենգության այս տեսակը կարելի է բաժանել երկու ենթախմբի։ Առաջինը կարելի է դիտարկել որպես ծառայություն անձ անձանց, ովքեր կամ ուզում են ապօրինի միգրացիայի դիմալ, կամ էլ իրենց կամքից անկախ թրաֆիքինգի են ենթարկվում։ Հաշվարկվել է, որ Մեքսիկայ և Ամերիկայի Միացյալ Նախանգների պետական սահմանը ապօրինի հատած մարդկանց մոտ 90%-ը վճարել են մաքսանենգի՝ իրենց ուղեկցելու կամ առաջնորդելու համար[4]:
Մարդկանց մաքսանենգությունը կարող է կիրառվել նաև մարդկանց ճնշող պայմաններից փրկելու համար։ Օրինակ՝ երբ Հարավային միացյալ նահանգներում ստրկությունը թույլատրվեց, բազմաթիվ ստրուկներ ստորգետնյա երկաթուղու միջոցով շարժվեցին դեպի հյուսիս։ Նմանապես Հոլոքոստի ժամանակ բազմաթիվ հրեաներ էին դուրս բերվում Գերմանիայից։
Թրաֆիքինգ
խմբագրելԹրաֆիքինգը կամ, սեռական ծառայությունների դեպքում՝ սեռական թրաֆիքինգը, և մարդկանց մաքսանենգությունը նույնական չեն։ Եթե վերջինի դեպքում մաքսանենգը որոշակի վճարի դիմաց նպաստում է անձանց՝ պետական սահման հատելուն, իսկ ժամանման պահին այդ անձինք ազատ են, ապա թրաֆիքինգի դեպքում զոհին հարկադրում են, զոհն իր համաձայնությունը չի տալիս թրաֆիքինգի ենթարկվելու համար։ Նրանց խաբում են, տալիս սուտ խոստումներ, վախեցնում կամ տարաբնույթ մեթոդներով պարզապես ստիպում քայլ կատարել։
Պայմանավորված թրաֆիքինգի անօրինական բնույթով՝ այդ հանցագործության իրատեսական վիճակագրություն գոյություն չունի։ Ամեն տարի հարյուր հազարավոր միգրանտներ ապօրինի հատում են պետական սահման՝ միջազգային մաքսանենգ կամ թրաֆիքինգով զբաղվող խմբավորումների կողմից կամ աջակցությամբ, հաճախ անմարդկային և վտանգավոր պայմաններում։ Այս միտումը աճում է վերջին տարիներին, քանի որ ցածր եկամուտ ունեցող երկրների բնակիչները ձգտում են մուտք գործել զարգացած երկրներ՝ աշխատանքի փնտրտուքներով։ Միգրանտների մաքսանենգությունն ու թրաֆիքինգը երկու առանձին հասկացություններ են և տարբերվում են մի քանի առանցքային առումներով։ Մաքսանենգությունը նշանակում է որևէ անձի որոշակի երկիր ապօրինի մուտք գործելուն նպաստել՝ աջակցել, մինչդեռ թրաֆիքինգը պարունակում է շահագործման տարր։ Թրաֆիքինգով զբաղվողը վերահսկում է միգրանտին հաճախ ուժի, խաբեության կամ հարկադրանքի միջոցով։ Թրաֆիքինգը ոտնահարում է մարդկանց հիմնարար իրավունքները։ Թրաֆիքինգի ենթարկվածների մեծամասնությունը կանայք են[5], հաճախ նաև՝ երեխաներ։
Մաքսանենգությունը հսկայական ֆինանսական դիվիդենտներ է տալիս հանցավոր խմբերին, ովքեր զգալի գումարներ են պահանջում իրենց ծառայությունների համար։ Մարդկանց մաքսանենգությունը նույնպես աշխարհում աճող միտում է[6]: Այն անդրազգային հանցագործություն է։ Ներկայումս տնտեսական անկայունությունը աշխարհում ապօրինի միգրացիոն շարժերի հիմնական պատճառն է։ Սակայն բազմաթիվ միգրանտներ դեպի նկատակակետ պետություն վտանգավոր ճանապարհն անցնում են՝ դիմելով մարդկանց մաքսանենգության մեջ մասնագիտակցված հանցավոր սինդիկատների օգնությանը։ Այս սինդիկատները ամեն ինչ կազմակերպում են միգրանտների համար, սակայն անօրինական ճանապարհներով և թանկ գներով։
Բացի դրանից, ճամփորդական պայմանները շատ դեպքերում անմարդկային են։ Հաճախ միգրանտներին տեղավորում են մարդկանցով գերծանրաբեռնված բեռնատարբերում կամ նավակներում, ինչը հանգեցնում է մահվան բազում ելքերի։ Իսկ նպատակակետ երկիր ժամանումից հետո իրենց ապօրինի կարգավիճակի պատճառով միգրանտները ստիպված են լինում մնալ մաքսանենգ ճանապարհով իրենց տեղափոխածների գթասրտությանը, արդյունքում էլ՝ տարիներ շարունակ աշխատել անօրինական աշխատանքային շուկայում՝ տեղափոխությամբ ընթացքում ծառայությունների դիմաց գոյացած պարտքերը մարելու համար[7]:
Մեթոդներ
խմբագրելՄաքսանենգությունը կարող է տարբեր մեթոդներով իրականացվել՝ հագուստի մեջ, ուղեբեռում կամ մարմնում թաքցրած։ Որոշ մաքսանենգներ թաքցնում են ամբողջ տրանսպորտային միջոցը կամ նավը, որն օգտագործվում է ապրանքը տվյալ տարածք բերելու համար։ Դա հիմնականում կատարվում է, օրինակ, փոքր նավերով, մասնավոր ինքնաթիռներով, ցամաքային մաքսանենգ ուղիներով, թունելներով կամ նույնիսկ փոքր սուզանավերով սահմանային ստուգումները խուսափելու միջոցով[8][9]: Ընդ որում, սա վերաբերելի է ոչ միայն ապրանքների տեղափոխմանը, այլև սահմանն ապօրինի անցնելու, անօրինական ներգաղթի ու արտագաղթի պարագայում։ Աշխարհի շատ մասերում, հատկապես Մեքսիկական ծոցում, մաքսանենգության նախընտրելի մեթոդը արագընթաց նավն է։
Սահմանը անօրինական եղանակով հատելու մեկ այլ ձև է կեղծված անձնագիրը (ամբողջությամբ կեղծված կամ ապօրինի փոխված կամ նմանակ անձի անձնագիր)։
Սահմանային անցակետերում, հատկապես բեռնափոխադրումների դեպքում, սահմանապահ ծառայողները պետք է ստուգումներ իրականացնեն մաքսանենգ և անօրինական ապրանքների ապրանքների փոխադրումը բացահայտելու և/կամ կանխելու համար։ Այնուամենայնիվ պետական սահմաններին գերծանրաբեռնված իրավիճակների պատճառով ամբողջ աշխարհում ստուգվում են բեռների առավելագույնը 5 տոկոսը[10]: Քանի որ պատշաճ և ամբողջական ստուգումը կարող է տևել մինչև վեց ժամ, համաշխարհային առևտրի հիմնական ուղիները, օրինակ Սինգապուրը, մեծ հնարավորություններ են տալիս մաքսանենգներին և առևտրի այլ ապօրինի ձևերով զբաղվողներին։ Քեյփթաունի առաջատար մաքսային աշխատողների վկայություններով՝ եթե նավահանգիստ կանգ առնի և ստուգի յուրաքանչյուր նավ, դա կառաջացնի բեռնափոխադրման ամբողջական ցանցի արգելափակում, ինչը կհանգեցնի առևտրային ու տնտեսական խնդիրների[11]:
Միևնույն ժամանակ զարմանալի է, որ ապօրինի թմրանյութերի ու զենքերի առևտուրը մաքսային աշխատողների հիմնական գլխացավանքն ու պետությունների տնտեսությունների առանցքային սպառնալիքը չեն։ Իրականությունն այն է, որ մաքսանենգ եղանակով հիմնականում տեղափոխվում են ամենօրյա իրեր են, և հենց դրանք են հարկային եկամուտների ամենամեծ կորուստները պատճառում տնտեսություններին։
Ըստ մի անանուն նավային գործակալի՝ մաքսանենգությունը դառնում է գործարարների երկրորդ էությունը․ նրանք արդեն պատրաստի ապրանքը խեղաթյուրում են ու դրանց համար առաջարկում հնարավոր ամենաէժան գինը։ Մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, որ, չնայած տարածված տեսակետների, հիմնական մաքսանենգները ոչ թե հանցավոր կազմակերպություններն են, այլ հենց գործարարները[12]:
Իրենց ընկերությունների պիտակներով մակնշված ապրանքները կողմնակալ վերաբերմունք են ստեղծում, քանի որ այդ ընկերությունները հանրության շրջանում կարող են ունենալ վստահելիության համբավ։ Սակայն մաքսանենգության էությունը կախված է հենց բեռնափոխադրման արդյունաբերությունից և ազդեցություն է կրում ամբողջ աշխարհում ինստիտուցիոնալիզացված սակագներից և հարկերից[13]:
Գոյություն ունի նաև բազմակի մաքսանենգության տարբերակը, որը ենթադրում է երկու կամ ավելի տարբեր մաքսանենգ ապրանքների միաժամանակ փոխադրումը, օրինակ՝ ապօրինի զենքեր և ապօրինի ներգաղթյալներ[14]:
Կենդանիների օգտագործում
խմբագրելՄաքսանենգները ապօրինի ապրանքներ են տեղափոխում ոչ միայն մարդկանց, այլև վարժեցված կենդանիների միջոցով[15]։ Կենդանիների միջոցով մաքսանենգություն կատարելու առավելությունն այն է, որ, ի տարբերություն մարդկանց, ովքեր բռնվելու դեպքում կարող են պետության ներկայացուցիչներին կարող են վկայություն տալ և ապացույցներ տրամադրել, «սուրհանդակ» կենդանիները չեն կարող վերբալ որևէ տեղեկատվություն փոխանցել իշխանություններին։
Մաքսանենգների շրջանում տարածված է ապրանքների ապօինի փոխադրումն իրականացնել շների[16], կատուների[17][18], թռչունների[19][20], խոշոր եղջերավոր անասունների[21] և այլ կենդանիների միջոցով։
Իրավական սահմանում
խմբագրելՀանրային ընկալումներում մաքսանենգությունը հոմանշվում է ապօրինի առևտրին։ Նույնիսկ որոշ հասարակագետներ մաքսանենգությունը մեկնաբանում են որպես անօրինական առևտուր[22]։ Սակայն չնայած և՛ մաքսանենգությունը, և՛ անօրինական առևտուրը ունեն նման նպատակներ (մասնավորապես՝ հարկերից խուսափում և մաքսանենգ ապրանքների արտահանում կամ ներմուծում), դրանց պահանջարկն ու ծախսատարությունը ենթադրում են վերլուծական տարբերվող շրջանակներ։ Մաքսանենգությունը համարվում է չլիազորված ուղիներով միջազգային առևտուր, մինչդեռ ապօրինի առևտուրն իրականացվում է մաքսային կետերի միջոցով, իսկ արտահանումը չթույլատրված ճանապարհ է։ Հատկանշական է, որ որոշ դեպքերում որպես մաքսանենգություն է դիտարկվում անգամ կանխիկ գումարի կամ թանկարժեք մետաղի չհայտարարագրված տեղափոխումը։
Հակակոռուպցիոն նշանակություն
խմբագրելՄաքսանենգությունն ու կոռուպցիան սերտ փոխկապակցված են, և հաճախ մեկի հասցեագրումը պահանջում է մյուսի դեմ պայքար։ Շատ դեպքերում մաքսանենգությունը ներառում է ապրանքների և ծառայությունների ապօրինի առևտուր՝ հարկերից, օրենսդրական կարգավորումներից և վերահսկողությունից խուսափելով, ինչը հաճախ հանգեցնում է պետական եկամուտների նշանակալի կորուստների։ Նման անօրինական գործունեությունը կարող է արդյունավետ լինել կոռուպցիոն միջավայրում, երբ կաշառված պաշտոնյաները, ոստիկանները, մաքսային ծառայողները կարող են աչք փակել անօրինական առևտրի վրա, շատ դեպքերում անգամ նպաստել դրան և այդպիսով թույլ տալ, որ այն ծաղկի։
Սա ստեղծում է շրջափուլ, որտեղ մաքսանենգությունը ձևավորում է ապօրինի եկամուտներ, որոնք էլ հետո նպաստում են հանրային ինստիտուտներում կոռուպցիային։
Կոռուպցիան խոչընդոտում է պետության ունակություններին՝ կիրարկելու օրենքներն ու պահպանելու տնտեսական կարգը՝ այդպիսով նվազեցնելով հանրային վստահության մակարդակը։ Ուստի մաքսանենգություն ոչ միայն տնտեսական հիմնախնդիր է, այլև մարտահրավեր է կառավարություններին՝ հակակոռուպցիոն ջանքեր գործադրելու։ Օրինակ՝ երբ իրավապահ մարմինները և սահմանային ծառայության միավորումները կաշառք են ընդունում՝ անօրինական բեռնափոխադրումների վրա աչք փակելու համար, նրանք այդպիսով ուղղակիորեն նպաստում են խնդրին՝ խրախուսելով և ինտենսիվացնելով մաքսանենգ ապրանքների հոսքը հանրային ծառայությունների հանդեպ վստահությունը խարխլելու հաշվին։ Այդպիսով՝ մաքսանենգության դեմ պայքարը ենթադրում է ոչ միայն հանցավոր ցանցերի չեզոքացում, այլև կոռուպցիոն դրսևորումների վերացում ու կանխում։
Ավելին, մաքսանենգությունը հաճախ փոխկապակցված է ապօրինի այլ գործունեությունների հետ, ինչպես օրինակ փողերի լվացումը, թրաֆիքինգը և հարկերից խուսափումը, որոնք կոռուպցիայի դրսևորումներ են կամ կապված են կոռուպցիոն գործունեությունների հետ։ Օրինակ՝ մաքսանենգ ապրանքները հաճախ շրջանցում են պետական սահմանաչափերն ու իրավական կարգավորումները, ինչի արդյունքում նվազում են պետական եկամուտները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանրային ծառայությունների համար։ Որոշ դեպքերում մաքսանենգները դիմում են փողերի լվացման՝ քողարկելու իրենց անօրինական գործողությունների ընթացակարգերը՝ կոռումպացված ֆինանսական ինստիտուտների ու պաշտոնյաների միջոցով պետական սահմաններով տեղափոխելով անօրինական ֆինանսները։ Սա ստեղծում է զուգահեռ՝ ստվերային տնտեսություն, որը վնասում է օրինական բիզնեսներին և վնասում է տնտեսությունն ավելի լայն իմաստով, իսկ մաքսանենգ գործարքներում ներգրավված կոռուպմացված պաշտոնյաները նպաստում են համակարգային կոռուպցիայի արմատացմանը։
Հակակոռուպցիոն միջոցառումները, որոնք ուղղված են մաքսանենգության նվազեցմանը, կարող են նաև բարելավել պետական կառույցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Սահմանային անվտանգության, մաքսային կարգավորող մարմինների հզորացումը նվազեցնում է հավանականությունն առ այն, որ պաշտոնյաները կչարաշահեն իրենց պաշտոնը անձնական շահույթ ստանալու նպատակով։ Կոռուպցիային ու մաքսանենգությանն առնչվող հանցագործությունների համար խիստ պատիժների սահմանումն ու կիրարկումը հստակ ուղերձ է, որ անօրինական գործունեությունը չի կարող հանդուրժվել, և որ միևնույն ժամանակ վստահեցում է, որ կառավարությունը հանձնառու է իրավունքի գերակայության պահպանման սկզբունքին։ Սա էլ իր հերթին նպաստում է այնպիսի միջավայրի ձևավորմանը, որում քաղաքացիները կարող են վստահ լինել, որ իրենց վճարած հարկերը կօգտագործվեն հանրային բարիքի ստեղծման նպատակով, ոչ թե կյուրացվեն կոռումպացված պաշտոնյաների կողմից։
Վերջիվերջո մաքսանենգության դեմ պայքարը կարևոր է միջազգային հակակոռուպցիոն համագործակցության բարելավման համատեքստում։ Մաքսանենգությունը գլոբալ՝ անդրսահմանային հիմնախնդիր է, և դրա դեմ պայքարը հաճախ պահանջում է կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և իրավապահ մարմինների միջև համագործակցություն։
Մեկ երկրի ներսում կոռուպցիան կարող է ալիքային հետևանքներ ունենալ հարևան երկրների ու տարածաշրջանների վրա, քանի որ մաքսանենգները օգտվում են ընդհանուր՝ համակարգային թուլ կետերից՝ ապրանքները սահմաններով տեղափոխելու համար։ Կենտրոնանալով մաքսանենգության դեմ պայքարի ջանքերի վրա՝ որպես հակակոռուպցիոն ավելի լայն ռազմավարությունների բաղկացուցիչ մաս, երկրները կարող են ամրապնդել իրենց համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, իրար տրամադրել հետախուզական տվյալներ և համատեղ ուժերով համակարգել մաքսանենգության ցանցերի վերացման գործողությունները, քանի որ դրանք սպառնում են ոչ միայն պետական, այլև միջազգային անվտանգությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մաքսանենգություն. ի՞նչ պատիժ է նախատեսված». iravaban.net. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Gallien, Max; Weigand, Florian (2021 թ․ դեկտեմբերի 21). The Routledge Handbook of Smuggling (անգլերեն) (1 ed.). London: Routledge. էջ 2. doi:10.4324/9781003043645. isbn 9780367489533. ISBN 978-1-003-04364-5.
{{cite book}}
: Check|doi=
value (օգնություն) - ↑ Mosher, Clayton James; Akins, Scott (2007). Drugs and drug policy: the control of consciousness alteration. Thousand Oaks, Calif: Sage. էջեր 308-309. ISBN 978-0-7619-3007-5.
- ↑ «Mexico Human Smuggling». www.havocscope.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Օրինակ. «Trafficking in human beings statistics». ec.europa.eu (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Angelis, Maria De (2012-01). «Human Trafficking: Women's Stories of Agency». University of Hull. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Internet / Home - INTERPOL». Արխիվացված օրիգինալից 2002 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Coast Guard hunts drug-running semi-subs - CNN.com». CNN. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Lichtenwald, Terrance G; Steinhour, Mara H; Perri, Frank S. (2012). «A Maritime Threat Assessment of Sea Based Criminal Organizations and Terrorist Operations». HOMELAND SECURITY AFFAIRS, Volume 8, Article 13 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Nordstrom, Carolyn (2007). Global outlaws: crime, money, and power in the contemporary world. California series in public anthropology. Berkeley: University of California Press. ISBN 978-0-520-25095-6. OCLC 69792080.
- ↑ Nordstrom, Carolyn (2007). Global outlaws: crime, money, and power in the contemporary world. California series in public anthropology. Berkeley: University of California Press. էջ 119. ISBN 978-0-520-25095-6. OCLC 69792080.
- ↑ Nordstrom, Carolyn (2007). Global outlaws: crime, money, and power in the contemporary world. California series in public anthropology. Berkeley: University of California Press. էջ 120. ISBN 978-0-520-25095-6. OCLC 69792080.
- ↑ Nordstrom, Carolyn (2007). Global outlaws: crime, money, and power in the contemporary world. California series in public anthropology. Berkeley: University of California Press. էջ 121. ISBN 978-0-520-25095-6. OCLC 69792080.
- ↑ Lichtenwald, Terrance, G.; Perri, Frank, S.; MacKenzie, Paula, M. (2009). Smuggling Multi-Consignment Contraband: Isolated Incidents or a New Trend?. Inside Homeland Security, Vol. 7. էջ 17.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Bleszynska, Katya (2021 թ․ մայիսի 7). «5 Animals Used to Smuggle Drugs in Latin America». InSight Crime (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Dogs used as smugglers». Library of Congress, Washington, D.C. 20540 USA. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Fellow, Caroline Tien Newsweek (2021 թ․ ապրիլի 23). «Cat Caught Smuggling Drugs into Panama Prison». Newsweek (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Memmott, Mark (2012 թ․ հոկտեմբերի 21). «These Cats Are Mules: Kitties Smuggle Goods into Prisons». NPR.
- ↑ Quilty-Harper, Conrad (2015 թ․ սեպտեմբերի 1). «Cocaine carrier pigeons are the latest drug smuggling technique». British GQ (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Here's How Much a Carrier Pigeon's Drug Stash Is Worth». Inverse (անգլերեն). 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Sun, Daily (2019-07). «Cattle used in drug smuggling». daily-sun (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Jensen, Richard; Thursby, Jerry; Thursby, Marie (1991). «Smuggling, Camouflaging, and Market Structure». Quarterly Journal of Economics. Cambridge, MA: 789.