Իվիցա Դաչիչ (սերբ.՝ Ивица Дачић, հունվարի 1, 1966(1966-01-01)[1][2], Պրիզրեն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պետական և քաղաքական գործիչ, Սերբիայի վարչապետի պաշտոնակատար 2017 թվականի մայիսի 31-ից մինչև 2017 թվականի հունիսի 15-ը, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար 2014 թվականի ապրիլի 27-ից, ԵԱՀԿ նախագահ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, Սերբիայի Սոցիալիստական կուսակցության նախագահ։

Իվիցա Դաչիչ
 
Կուսակցություն՝ Սերբիայի սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Faculty of Political Sciences, University of Belgrade? (1989)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 1, 1966(1966-01-01)[1][2] (58 տարեկան)
Ծննդավայր Պրիզրեն, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Սերբիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և Սերբիայի Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի հունվարի 1-ին Կոսովոյի հարավում գտնվող Պրիզրեն քաղաքում։

Մանկությունն անցկացրել Է երկրի հարավային Թոփլիչ շրջանի Ժիտորաջա գյուղում։ Ավարտել է Նիշ քաղաքի վարժարանը։

Բարձրագույն կրթություն է ստացել Բելգրադի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում։

Քաղաքական կարիերան սկսել է 1990 թվականին՝ գլխավորելով Բելգրադի երիտասարդական սոցիալիստական շարժումը։

1992-2000 թվականներին եղել է Սերբիայի Սոցիալիստական կուսակցության մամուլի քարտուղարը։

2000-2003 թվականներին զբաղեցրել է ՍՊԱԾ նախագահի տեղակալի պաշտոնը և գլխավորել Բելգրադի բաժանմունքը։

Սերբիայի այսպես կոչված անցումային կառավարությունում 2000 թվականի հոկտեմբերից մինչև 2001 թվականի հունվար զբաղեցրել է տեղեկատվության նախարարի պաշտոնը։

Մասնակցել է 2004 թվականի նախագահական ընտրություններին և դրանց արդյունքներով զբաղեցրել է չորրորդ տեղը՝ հավաքելով 4,04 % ձայն։

2006 թվականի դեկտեմբերին ընտրվել Է Սերբիայի Սոցիալիստական կուսակցության նախագահ։

2008 թվականի հուլիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության կազմում ընդգրկվեց Միրկո Ցվետկովիչը՝ ստանալով առաջին փոխվարչապետի և ներքին գործերի նախարարի պաշտոնը։

2012 թվականի ընտրություններից հետո գլխավորել Է Սերբիայի Հանրապետության կառավարությունը։

2014 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կոալիցիայի կազմում երկրորդ տեղն Է զբաղեցրել խորհրդարանում և համապատասխանաբար՝ կառավարությունում։

2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերբիայի Սոցիալիստական կուսակցությունը, որը գլխավորում Է Դաչիչը, ձայների քանակով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ավելի քան 10 %։

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնց ընթացքում հաղթանակ է տարել գործող վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, Իվիցա Դաչիչը, որպես փոխվարչապետ զբաղեցրել է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը։ 2017 թվականի հունիսի 15-ին նրան փոխարինել է Անա Բրնաբիչը։

Պարգևատրվել է Սերբ ուղղափառ եկեղեցու շքանշաններով։

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2018 թվականի հունվարի 25, Ռուսաստան), ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ունեցած վաստակի, ազգերի և ազգությունների մշակույթների մերձեցման և փոխադարձաբար հարստացման արդյունավետ գործունեության համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիցա Դաչիչ» հոդվածին։