Հելսինկիի եզրափակիչ ակտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հելսինկիի եզրափակիչ ակտ, 1975 թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած «Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի» եզրափակիչ ակտը։ Փաստաթուղթը ստորագրվել է 35 պետության ղեկավարների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Եվրոպական (բացի Ալբանիայից և Անդորայից) պետությունների կողմից։ Այն նպատակ ուներ բարելավել արևմտյան և Վարշավյան պայմանագրի երկրների միջև հարաբերությունները։
Այն սահմանում էր ընդհանուր սկզբունքներ մարդու հիմնարար իրավունքների, պետությունների միջև համագործակցության, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջկանության, ժողովրդների ինքնորոշման և այլնի վերաբերյալ։