Աշխարհի ամենաբարձր շենքերի և կառույցների ցանկ

Աշխարհի ամենաբարձր շենքերի և կառույցների ցանկ, որոնց բարձրությունը գերազանցում է 350 մ, և ներկա ժամանակաշրջանի ամենաբարձր շինությունների ցանկը։

Tokyo Skytree, Տոկիո, Ճապոնիա 2014 թ․

Այս ցուցակի մեջ ընդգրկված չեն հեռուստառադիո կայմերը, բացառությամբ 1. Վարշավայի ռադիոկայմի, որը մինչև 1991 թվականի փլուզումը աշխարհի ամենաբարձր շինությունն էր, մինչև 2008 թվականը համարվում էր ամենաբարձր շինությունը, երբ նրան բարձրությամբ գերազանցեց Բուրջ Խալիֆա երկնաքերը։ 2. KVLY հեռուստաաշտարակ (ներկայումս այս տեսակի մեջ ամենաբարձրը) և 3. Բոգանդյան ռադիոաշտարակը (ներկայունս այս տեսակի մեջ ամենաբարձրը Ռուսաստանում)։ 2013 թվականից Չինաստանում նախատեսված էր կառուցել աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Sky City 838 մետր բարձրությամբ[1][2] երկնաքերը, որի շինարարությունը առ այսօր չի սկսվել։

Չափանիշներ

խմբագրել

Մինչև 1998 թվականը բարձրահարկ շենքերի վարկանիշը հիմնված էր շենքի կառուցվածքային բարձրության վրա, այսինքն շենքի կառուցվածքային տարրերի գագաթին գլխավոր մուտքի մոտ գտնվող մայթի մակարդակից բարձրությունը, ներառյալ ծայրաձողերը, չհաշված «ժամանակավոր» կառույցները (ալեհավաքներ, կայմերը և դրոշաձողերը), որոնք կարող են ավելացվել կամ փոխվել բարձրությունը համեմատաբար հեշտությամբ`առանց շենքի կառուցվածքի խոշոր փոփոխությունների։ Բարձրության չափման այլ չափանիշներ չեն օգտագործվել։ Ըստ այս ցուցանիշների Ուիլիս-թաուերը (ներկայիս Ուիլլիս-Թաուեր) Չիկագոյում, տանիքի բարձրության 442 մ և 527 մ բարձրության վրա ալեհավաքների հետ միասին, համարվում է աշխարհի ամենաբարձր շինությունը։ Նույն ժամանակաշրջանում կառուցված երկվորյակ աշտարակներ՝ ամաշխարհային առևտրի կենտրոները իրենց բարձրությամբ համարվում են երկրորդը (417 մ), չնայած այն հանգամանքին, որ 1978 թվականին Հյուսիսային աշտարակում տեղադրվել է 110 մետր բարձրությամբ ալեհավաք, որը երկնաքերի բարձրությունը հասցրել է 527 մետրի։ Շենքի ընդհանուր բարձրության և ընդունված բարձրության չափանիշների միջև անհամապատասխանության մեկ այլ հայտնի օրինակ էր շենքի միջև մրցակցությունը Մանհեթոնի Բանկի Ուոլլ սթրիթ և Կրայսլեր Բիլդինգի Նյու Յորքում 1930 թվականին։ Նախատեսվում էր, որ Ուոլլ սթրիթը պետք է 41 մ բարձր լիներ քիչ հեռու գտնվող Վուլվորտ շենքիից (241 մ) և կես մետր բարձր այդ նույն ժամանակ կառուցվող երկրնաքեր Կրայսլեր շենքից (282 մ)։ Այնուամենայնիվ, Կրայսլեր շենքի ճարտարապետները փոխել են շենքի նախագծման բարձրությունը Բանկի շինարարության ավարտից հետո։ Սակայն շենքի վրա կնգնեցվել է աշտարակի ձող 38 մետր բարձրությամբ, շենքի ներսում գաղտնի հավաքված, որի շնորհիվ Կրայսլեր երկնաքերը դարձավ աշխարհի ամենաբարձր շինությունը, չնայած նրան, որ վերջին բնակելի հատվածի (օգտակար տարածք) մնան ձևով 30 մ ցածր է Ուոլլ Սթրիթից։ Բայց նրա համբավը շատ կարճ եղավ, քանի որ մեկ տարի անց (1931 թվականին) ավարտվեց Էմփայր Սթեյթ Բիլդինգի շինարարությունը։ Այնուամենայնիվ, բարձրության չափանիշների վերաբերյալ վեճերից ոչ մեկը այնքան ուժեղ չէր, այնպես ինչպես առաջացավ Կուալա-Լումպուրում (Մալազիա) 1998 թվականին Պետրոնաս աշտարակների շինարարության ավարտից հետո։ Այս կառույցն ուներ ճարտարապետական առումով մենաբարձրն էր (452 աշտարակի ձողերի հետ միասին), իսկ տանիքի բացարձակ բարձրությունը (378,6 մ) ցածր էր, քան Սիրս-Թաուերինը։ Վեճը ծագեց, քանի որ, մալազյական աշտարակի ձողերը բարձր էին Սիրս-Թաուերից։ Չիկագոյի Բարձրահարկ շենքերի և քաղաքային միջավայրի խորհուրդի համագումարում (CTBUH) որոշեցին Սիրս-Թաուերը իր բարձրությամբ համարել աշխարհում երկրորդը Պետրոնաս-Փաուերից հետո։ Այս որոշումը լրատվամիջոցներում քննադատության ենթարկվեց, քանի որ առաջին անգամ Միացյալ նահանգներից դուրս հայտնվեց աշխարհի ամենաբարձր շենքը, ընդ որում վիճելի չափանիշներով։ Այսպիսով, Խորհուրդը վերանայել է դասակարգման համակարգը և սահմանել չորս կատեգորիաներ, ըստ որի որոշվում է աշխարհի ամենաբարձր շինությունը։ Նախկին բարձրության կառուցվածքային մասեր չափանիշներին ավելացել նոր երեքը՝

  1. Շինության կառուցվածքային բարձրությունը (ծայրաձողերի մակարդակը) ՝ բարձրությունը մինչև շենքի կառուցվածքային տարրերի գագաթը (ներառյալ աշտարակներն ու ձողերը, սակայն բացառելով ալեհավաքները, կայմերն ու դրոշակակիրները)։ Այս չափանիշը համարվում է հիմնականը։
  2. Վերջին բնակեցված հարկի բարձրությունը՝ բարձրությունը վերջին հարկի հատակը, որի վրա միշտ, մարդիկ կան օրինական և անվտանգ։ Սա չի ներառում վերելակների շարժիչի սենյակները և այլ տեխնիկական սենյակներ։
  3. Բարձրությունը տանիքի մակարդակին (2009 թվականին տանիքի բարձրությունը չեղյալ է հայտարարվել՝ ժամանակակից երկնաքերերը հազվադեպ են հարթ տանիք ունենում)։
  4. Մինչև վերի ձողերի մակարդակի բարձրությունը/ալեհավաքների ՝ բարձրությունը վերևում ամրացված ցանկացած օբյեկտի, անկախ նյութից և նշանակությունից (ներառյալ աշտարակները, ձողերը, ալեհավանքերը, կայմերը, դրոշաձողերը և այլն)։

Բոլոր կատեգորիաներում ստորին մակարդակը ամենացածր բացօթյա մուտքի հատակային մակարդակն է։ Հարկի մակարդակը չափվում է շենքի ներսում մուտքի մոտ, մուտքագրումը պետք է լինի բաց օդի մեջ։ Շինարարության տեսակով բաժանվում են երկնաքերեր և աշտարակներ, սահմանը առաջինի և երկրորդի միջև՝ 50 % բարձրությունը պետք է լինի բնակելի հարկերում։

Այդ ժամանակ Սիրս-Թաուերը - առաջինն էր երկրորդ և երրորդ կարգերում, իսկ Պետրոնաս աշտարակը զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։ 2000 թվականին Սիրս աշտարակի վրա նոր ալեհավաք են տեղադրել, որը նրան հնարավորություն տվեց նաև չորրորդ կարգով լինել առաջատարը։ 2004 թվականի ապրիլի 20-ին Թայվանում ավարտվել է 509 մ բարձրության վրա գտնվող Թայբեյ 101 երկնաքերի շինարարությունը։ Նա նվաճեց աշխարհի բարձրության ռեկորդը առաջին երեք կատեգորիաներով։ 2007 թվականի հուլիսի 21 կառուցվող Բուրջ-Դուբայ երկնաքերը գերազանցեց Թայբեյ 101 512 մ բարձրությամբ (1680 ոտնաչափ)։ 2010 թվականին Բուրջ-Դուբայի շինարարության ավարտից հետո, անվանափոխվեց Բուրջ Խալիֆա, նա հասավ մինչև 829,8 մ բարձրության, դառնալով աշխարհի երբևէ կառուցված ամենաբարձր շենքը։

Հեռուստաաշտարակները հանվում են այս չափանիշներից, քանի որ նրանք չեն հանդիսանում «բնակելի շինություններ» և նրանց բարձրությունը որոշվում է ներքևից մինչև վերև։

Ցուցակի մասին

խմբագրել
  • Քանդված շենքերը կամ կառույցները նշված են , շինարարության փուլում՝ * նշանով։
  • Բոլոր շենքերի կամ կառույցների համար բարձրությունը նշված է` հաշվի առնելով շինության վրա տեղադրված ձողերն ու կայանները։
  • Ցուցակում ընդգրկված են կառուցվող շինությունները, եթե դրանց բարձրությունը գերազանցում է 350 մ։
Պատկեր Անվանում Բարձրություն, մ Հարկերը
(երկնաքերերի համար)
Տարեթիվ Տեսակ Օգտագործումը Երկիր Քաղաք Նշում Կոորդինատներ
1
 
Բուրջ Խալիֆա 828 163 2010 Երկնաքեր Գրասենյակային տարածք, հյուրանոց, բնակարան, ծառայողական տարաշծք   Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ Աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր շինությունը 25°11′50″ հս․ լ. 55°16′26″ ավ. ե.HGЯO
2
 
Վարշավյան Ռադիոաշտարակ 646,38 - 1974 Ալեհավաքային կայմ Հաղորդիչների տեղադրում   Լեհաստան Կոնստանտինով 1974 -ից 1991 թվականների աշխարհի ամենաբարձր շինությունը։ 1991 թվականին փլուզվել է ամրակները փոխելու ժամանակ 52°22′03″ հս․ լ. 19°48′08″ ավ. ե.HGЯO
3   Տոկիո «Երկնային ծառ» 634 - 2012 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Ճապոնիա Տոկիո Ենթադրվում էր, որ աշտարակի շինարարությունը կավարտվի 2011 թվականի դեկտեմբերին. Շինարարության ընթացքում տուժել է 9.0 մագնիտուդով երկրաշարժից 35°42′36″ հս․. լ. 139°48′39″ ավ. ե.HGЯO
4   Շանհայի աշտարակ 632 121 2013 Երկնաքեր   Չինաստան Շանհայ 31°14′07″ հս․ լ. 121°30′03″ ավ. ե.HGЯO
5   KVLY-TV հեռուստաաշտարակ 629 - 1963 Ռադիոկայմ Հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Բլանչարդ, Հյուսիսային Դակոտա նահանգ 1963-1974 և 1991-2008 թվականների աշխարհի ամենաբարձր շինությունը, աշխարհի ամենաբարձր կայմը 47°20′32″ հս․ լ. 97°17′20″ ամ. ե.HGЯO
6 Աբրաջ ալ-Բեյթ 601 120 2012 Երկնաքեր Հյուրանոց, բնակելի տարածքներ   Սաուդյան Արաբիա Մեքքա Ամենամեծ (ըստ ծավալների), աշխարհի ամենաբարձր և ամենախոշոր ժամացույցը կախված Քաաբայում 21°25′11″ հս․ լ. 39°49′36″ ավ. ե.HGЯO
7=   Գուանչժոու հեռուստաաշտարակ 600 - 2009 Հիպերբոլոիդ աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Չինաստան Գուանչժոու Աշխարհի ամենաբարձր աշտարակը, , ունի հիպերբոլոիրդ կառուցվածք 23°06′32″ հս․ լ. 113°19′09″ ավ. ե.HGЯO
7=   Միջազգային ֆինանսական կենտրոն Պինան* 600 115 + 5 подземных 2017 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Չինաստան Շենժեն 22°32′02″ հս․ լ. 114°03′19″ ավ. ե.HGЯO
9 Lotte World Tower 555 123 2017 Երկնաքեր 1-ից 6-րդ հարկերը խանութներ, 7-ից 60-ը՝ գրասենյակներ, 61- 85-ը՝ բնակարաններ և 86-119-ը՝ հյուրանոց, 120-123-ը՝ դիտարկաման հարթակ   Հարավային Կորեա Սեուլ Կորեական թերակղզում ամենաբարձր շենքը
10   Սի Էն աշտարակ 553 - 1976 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Կանադա Տորոնտո Կանադայում և Արևմտյան կիսագունդում ամենաբարձր կառուցվածքը 43°38′30″ հս․ լ. 79°23′14″ ամ. ե.HGЯO
11   Առևտրի համաշխարհային կենտրոն 1 կամ Ազատության աշտարակ 541,3 104 2013 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   ԱՄՆ Նյու Յորք ԱՄՆ-ում ամենաբարձր շենքը։ Կառուցվել է ավերված երկվորյակ աշտարակների WTC

տեղում

40°46′08″ հս․ լ. 74°00′48″ ամ. ե.HGЯO
12   Օստանկինո հեռուստաաշտարակ 540,1 - 1967 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Ռուսաստան Մոսկվա Եվրոպայի ամենաբարձր շինությունը 1968—1974 և 1991 թվականներին 55°49′11″ հս․ լ. 37°36′42″ ավ. ե.HGЯO
12   Ուիլիս-թաուեր 527,3 110 1974 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, դիտարան, հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Չիկագո, Իլինոյս

նահանգ

Չհաշված 442 մ բարձրությունը, տանիքին տեղադրված է ալեհավաք 41°52′44″ հս․ լ. 87°38′10″ ամ. ե.HGЯO
13   Համաշխարհային առևտրի կենտրոն, աշտարակ 1 526,3 110 1973 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Նյու Յորք Չհաշված 417 մբարձրությունը, տանիքին տեղադրված է ալեհավաք, ավերվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ 40°42′43″ հս․ լ. 74°00′48″ ամ. ե.HGЯO
14   Թայբեյ 101 509,2 101 2004 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, դիտարան, հաղորդիչների տեղադրում   Թայվան Թայվան Թայբեյ 25°02′01″ հս․ լ. 121°33′52″ ավ. ե.HGЯO
15   Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն 492 101 2008 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, հյուրանոց, բնակելի տարածքներ   Չինաստան Շնահայ 31°14′13″ հս․ լ. 121°30′09″ ավ. ե.HGЯO
16   Միջազգային առևտրային կենտրոն 484 118 2009 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Հոնկոնգ Հոնկոգ 22°18′12″ հս․ լ. 114°09′37″ ավ. ե.HGЯO
17   Բոգաբդյան ռադիոկայմ 468 - 1960-е Պողպատե կայմ Ռազմական նավիգացիա   Ռուսաստան 26 կմ երթուղին

Դուդինկա-Ալիկել

69°21′00″ հս․ լ. 86°48′00″ ավ. ե.HGЯO
18   Արևելյան մարգարիտ 467,9 - 1994 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Չինաստան Շանհայ Ասիայի երկրորդ ամենաբարձր հեռուստաաշտարակը (բարձրությունը 468 մ), աշխարհում ըստ բարձրության չորրորդը, Շանհայի Պուդուն շրջանի հիմնական տեսարժան վայրը։ Ունի 45 մետր տրամագիծ ստորին մասում և ունի 263 մետր բարձրություն 31°14′30″ հս․ լ. 121°29′42″ ավ. ե.HGЯO
19   Լախտա կենտրոն 462 88 2018 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ Եվրոպայի և Ռուսաստանի ամենաբարձր շինությունը 59°59′12″ հս․ լ. 30°10′44″ ավ. ե.HGЯO
19= Լանդմարկ 81 461,2 81 2018 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Վիետնամ Հոշիմին Կառուցվել է հուլիսին 2018 թվական 10°47′41″ հս․ լ. 106°43′19″ ավ. ե.HGЯO
20   875 Նորթ-Միչիգան-պողոտա 457,2 100 1969 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, բնակելի տարածքներ, հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Չիկագո Չհաշված 344 մ բարձրությունը տանիքին տեղադրված է ալեհավաք 41°53′55″ հս․ լ. 87°37′22″ ամ. ե.HGЯO
21 Պետրոնաս 1 և 2 աշտարակներ 452 88 1998 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, դիտարան   Մալայզիա Կուալա Լումպուր Աշխարհի ամենաբարձր զույգ աշտարակները 3°09′28″ հս․ լ. 101°42′41″ ավ. ե.HGЯO
22   Նանցզին-Գրինլենդ ֆինանսական կենտրոն 450 66 2009 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, առևտրի տարածքներ, դիտարան, աստղադիտարան   Չինաստան Նանկին 32°03′00″ հս․ լ. 118°46′00″ ավ. ե.HGЯO
23   Էմփայր Սթեյթ Բիլդինգ 448,7 102 1931 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, դիտարան, հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Նյու Յորք Չհաշված 381 մ բարձրությունը տանիքին տեղադրված է ալեհավաք 40°44′54″ հս․ լ. 73°59′09″ ամ. ե.HGЯO
24   Միջազգային ֆինանասական կենտրոն (Գուանչժոու) 437,5 103 2010 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Չինաստան Գուանչժոու 23°07′25″ հս․ լ. 113°19′07″ ավ. ե.HGЯO
25   Քինգքեյ 100 439,8 100 2011 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, հյուրանոց   Չինաստան Շենժեն 22°32′48″ հս․ լ. 114°06′06″ ավ. ե.HGЯO
26 Բորջե Միլադ 435 - 2003 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Իրան Թեհրան Իրանի ամենաբարձր շինությունը։ Աշտարակի «Գլուխը» իրենից ներկայացնում է 12 հարկանի պարկուճ, նրա տանիքը գտնվում է 315 մ բարձրության վրա 35°44′40″ հս․ լ. 51°22′30″ ավ. ե.HGЯO
27   432 Պարկ-պողոտա 425,5 85 2015 Երկնաքեր Բնակելի տարծքներ   ԱՄՆ Նյու Յորք Աշխարհի ամենաբարձր շինությունը, ամբողջությամբ նախատեսված է որպես բանակելի տարածք 40°45′42″ հս․ լ. 73°58′19″ ամ. ե.HGЯO
28   Թրամփի Միջազգային հյուրանոց և աշտարակ՝ Չիկագո 423,4 96 2009 Երկնաքեր Հյուրանոց, հաղորդիչների տեղադրում   ԱՄՆ Չիկագո Չհաշված 357 մ, տանիքին տեղադրված է ալեհավաք 41°53′20″ հս․ լ. 87°37′36″ ամ. ե.HGЯO
29   Մենարա Կուալա-Լումպուր 421 - 1995 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Մալայզիա Կուալա Լումպուր 03°09′10″ հս․ լ. 101°42′12″ ավ. ե.HGЯO
30   Ցզին Մաո 420,5 88 1999 Երկնաքեր Հյուրանոց, գրասենյակային տարածքներ, դիտարան   Չինաստան Շանհայ 31°14′14″ հս․ լ. 121°30′05″ ավ. ե.HGЯO
31   Էկիբաստուզի ՋԷԿ 419,7 - 1987 Ծխնելույզ Էլեկտրակայան   Ղազախստան Էկիբաստուզ Աշխարհի ամենաբարձր ծխնելույզը և Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շինությունը 52°01′20″ հս․ լ. 75°28′42″ ավ. ե.HGЯO
32   Միջազգային ֆինանսական կենտրոն Հոնկոգ 415,8 88 2003 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, հյուրանոց   Հոնկոնգ Հոնկոգ 22°17′05″ հս․ լ. 114°09′34″ ավ. ե.HGЯO
33   Համաշխարհային առևտրի կենտրոն, Աշտարակ 2 415.3 110 1973 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, դիտարան   ԱՄՆ Նյու Յորք Ավերվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ 40°42′43″ հս․ լ. 74°00′48″ ամ. ե.HGЯO
34   Թիանջին ռադո և հեռուստատեսության աշտարակ 415,2 - 1991 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Չինաստան Տյանցզին 39°05′31″ հս․ լ. 117°10′30″ ավ. ե.HGЯO
35 Ալ-Խամրա աշտարակ 412 77 2010 Երկնաքեր Գրասենյակային և առևտրական տարածքներ, դիտարան   Քուվեյթ Քուվեյթ Արտաքին ձևավորմամբ ամենաբարձր շենքը 29°22′43″ հս․ լ. 47°59′34″ ավ. ե.HGЯO
35   Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության աշտարակ 405 - 1992 Բետոնե աշտարակ Դիտարան, հաղորդիչների տեղադրում   Չինաստան Պեկին 39°55′05″ հս․ լ. 116°18′01″ ավ. ե.HGЯO
36   CITIC աշտարակ 391,1 80 1997 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Չինաստան Գուանչժոու 2007 թվականի դրությամբ, Չինաստանում հանդիսանում է իր բարձրությամբ երրորդը Շանհայի Ցզին Մաոից և Հոնկոգի միջազգային ֆինանսական կենտրոնից հետո, վեցերորդը Ասիայում, յոթերորդը աշխարհում 23°08′40″ հս․ լ. 113°19′10″ ավ. ե.HGЯO
37 Կիևի հեռուստաաշտարակ 385 - 1973 Ցանցային կայմ Հաղորդիչների տեղադրում   Ուկրաինա Կիև Աշխարհի ամենաբարձր ցանցերով շինությունը։ Ուկրիաինայի ամենաբարձր կառույցը 50°28′16″ հս․ լ. 30°27′12″ ավ. ե.HGЯO
38   Սյոնխինի աշտարակ 384 69 1996 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Չինաստան Շենժեն 22°32′43″ հս․ լ. 114°06′21″ ավ. ե.HGЯO
39   Աբու-Դաբի պլազա* 382 88 2015 Երկնաքեր Բազմաֆունկցիոնալ համալիր   Ղազախստան Աստանա Կենտրոնական Ասիայի ամենաբարձր շենքը 51°07′20″ հս․. լ. 71°25′41″ ավ. ե.HGЯO
40   Բուրջ-Մոհամմեդ-բին-Ռաշիդ 381 88 2014 Երկնաքեր Բազմաֆունկցիոնալ համալիր   Արաբական Միացյալ Էմիրություններ Աբու Դաբի Աբու Դաբիի ամենաբարձր շինությունը 24°29′17″ հս․. լ. 54°21′23″ ավ. ե.HGЯO
41   Ինկո բուրգ 380 - 1971 Ծխնելույզ Հալոցային վառարան   Կանադա Քոպպեր Կլիֆ 46°28′48″ հս․ լ. 81°03′23″ ամ. ե.HGЯO
42   Թանթկես-Սկայ-Թաուեր 378 85 1997 Երկնաքեր Հյուրանոց, գրասենյակային տարածքներ, դիտարան, հաղորդիչների տեղադրում   Թայվան Թայվան Գաոսյուն Չհաշված 348 մ բարձրությունը, տանիքին տեղադրված է ալեհավաք 22°36′42″ հս․ լ. 120°18′00″ ավ. ե.HGЯO
43   JW մարիոտտ Մարկուս Դուբայ,

1 и 2

376 77 2010 Երկնաքեր Հյուրանոց   Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ 25°11′08″ հս․ լ. 55°15′23″ ավ. ե.HGЯO
44 Տաշքենդի հեռուստաաշտարակ 374,9 - 1985 Աշտարակ Հաղորդիչների տեղադրում, դիտարան, ռոստորան   Ուզբեկստան Տաշքենդ 41°20′44″ հս․ լ. 69°17′04″ ավ. ե.HGЯO
45=   «Восток» համալիրի աշտարակ 374 97 2016 Երկնաքեր Գրայենյակներ, բնակարան, սրճարան, հանգստյան գոտի, առևտրի, տեխնիկական սենյակներ, մարզասրահ, լողավազան, կանգառ   Ռուսաստան Մոսկվա Երվրոպայի ամենաբարձր երկնաքերը 55°44′59″ հս․ լ. 37°32′13″ ավ. ե.HGЯO
45=   Ցենտրալ-պլազա 374 78 1992 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Հոնկոնգ Հոնկոգ 22°16′48″ հս․ լ. 114°10′25″ ավ. ե.HGЯO
47 Ազատության աշտարակ 372 - 1996 Բետոնե աշտարակ Հաղորդիչների տեղադրում, դիտարան   Քուվեյթ Քուվեյթ 29°22′05″ հս․ լ. 47°58′29″ ավ. ե.HGЯO
48 Ալմա-Աթայի հեռուստաաշտարակ 371,5 - 1983 Աշտարակ Հաղորդիչների տեղադրում, դիտարան, ռոստորան   Ղազախստան Ալմաթի 43°13′44″ հս․ լ. 76°58′34″ ավ. ե.HGЯO
49   Էլեկտրակայանի ծխնելույզ Հոմեր 371 - 1977 Ծխնելույզ Էլեկտրակայան   ԱՄՆ Հոմեր, Փենսիլվանիա 40°30′39″ հս․ լ. 79°11′37″ ամ. ե.HGЯO
50   Քեննեքոթի ծխնելույզ 370,4 - 1974 Ծխնելույզ Հալոցային վառարան   ԱՄՆ Մագնա, Յուտա նահանգ 40°43′18″ հս․ լ. 112°11′52″ ամ. ե.HGЯO
51   Բերոզովկայի ՋԷԿ-ի շխնելույզ 370 - 1985 Ծխնելույզ Էլեկտրակայան   Ռուսաստան Շարիպովո Ռուսաստանի ամենաբարձր ծխնելույզը[3] 55°34′46″ հս․ լ. 89°04′21″ ավ. ե.HGЯO
52 Ռիգայի հեռուստաաշտարակ 368,5 - 1987 Բետոնե աշտարակ Հաղորդիչների տեղադրում, դիտարան   Լատվիա Ռիգա Եվրոպական Միություն ամենաբարձր հեռուստաաշտարակը 56°55′26″ հս․ լ. 24°08′14″ ավ. ե.HGЯO
53   Բեռլինի հեռուստաաշտարակ 368 - 1969 Բետոնե աշտարակ Հաղորդիչների տեղադրում, դիտարան   Գերմանիա Բեռլին 52°31′15″ հս․ լ. 13°24′34″ ավ. ե.HGЯO
54 Նկար Արխիվացված 2018-08-02 Wayback Machine Էլեկտրակայանի ծխնելույզ 367,6 - 1968 Ծխնելույզ Էլեկտրակայան   ԱՄՆ Մաունդսվիլլ 39°49′46″ հս․. լ. 80°48′57″ ամ. ե.HGЯO
55   Չինական բանկի աշտարակ 367,4 70 1990 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Հոնկոնգ Հոնկոգ 22°16′45″ հս․ լ. 114°09′41″ ավ. ե.HGЯO
56   Ամերիկայի բանկի աշտարակ (Մանհեթեն) 366 54 2008 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   ԱՄՆ Նյու Յորք 40°45′19″ հս․ լ. 73°59′03″ ամ. ե.HGЯO
57 Ալմաս աշտարակ 363 68 2008 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ 25°04′08″ հս․ լ. 55°08′28″ ավ. ե.HGЯO
58   Տրբովլի Էլեկտրակայանի ծխնելույզ 360 - 1976 Ծխնելույզ Էլեկտրակայան   Սլովենիա Տրբովլե 46°07′33″ հս․ լ. 15°03′43″ ավ. ե.HGЯO
59   Թնդեսա թերմիկ 356 - 1974 Ծխնելույզ Էլեկտրակայան   Իսպանիա Ֆեռոլ 43°26′29″ հս․ լ. 7°51′45″ ամ. ե.HGЯO
60   SEG պլազա 355,8 70 2000 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Չինաստան Շենժեն 22°32′39″ հս․ լ. 114°04′57″ ավ. ե.HGЯO
61   Առաջին կանադական երկնաքեր 355 72 1976 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ, հաղորդիչների տեղադրում   Կանադա Տորոնտո Չհաշված 298 մ բարձրությունը տանիքին տեղադրված է ալեհավաք 43°38′55″ հս․ լ. 79°22′54″ ամ. ե.HGЯO
62 Էմիրաթյան գրասենյակային աշտարակ 354,6 54 2000 Երկնաքեր Գրասենյակային տարածքներ   Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ 25°07′49″ հս․ լ. 55°09′57″ ավ. ե.HGЯO
63   Օկո հարավային աշտարակ 354 85 2015 Երկնաքեր Գրայենյակներ, բնակարան, սրճարան, հանգստյան գոտի, առևտրի, տեխնիկական սենյակներ, մարզասրահ, լողավազան, կանգառ   Ռուսաստան Մոսկվա 2015 թվականի Եվրոպայի ամենաբարձր երկնաքերը 55°44′59″ հս․ լ. 37°32′13″ ավ. ե.HGЯO
63 Վիննիցայի հեռուստաաշտարակ 354 54 1961 Ռադիոկայմ Հաղորդիչների տեղադրում   Ուկրաինա Վիննիցա 49°14′30″ հս․ լ. 28°25′25″ ավ. ե.HGЯO
64 Ֆենիքսի պղնձաձուլական գործարան 351,5 - 1995 Ծխնելույզ Հալոցային վառարան   Ռումինիա Բայա Մարե 47°40′00″ հս․ լ. 23°35′00″ ավ. ե.HGЯO
65   Ստրատոսֆերա Լաս Վեգաս 350,2 - 1996 Բետոնե աշտարակ Դիտարան, զվարճանքի վայրեր   ԱՄՆ Լաս Վեգաս 36°08′50″ հս․ լ. 115°09′19″ ամ. ե.HGЯO
66 Սիրդարիայի ՋԷԿ-ի ծխնելույզ 350 - 1980 Ծխնելույզ Էլեկտրակայան   Ուզբեկստան Սիրդարյա 40°13′49″ հս․ լ. 69°05′56″ ավ. ե.HGЯO

Իրենց ժամանակաշրջանի ամենաբարձր շինությունները

խմբագրել
Նկար Անվանում Երկիր Քաղաք Բարձրություն, մ Կառույցի տեսակ Տարիներ Նշումներ
 
Պորտասար   Թուրքիա Պորտասար 5—9 Սյուն Ք․ա․ 10000—8800 Սյան բարձրությունը 9 մ է գտնվել է անավարտ վիճակում
 
Երիքոնի աշտարակ   Պաղեստինի Պետություն Իերիհոն 8 Աշտարակ Ք․ա․ 8000—5000
 
Մենհիր Էր-Գրախ   Ֆրանսիա Լոկմարյակեր 20,7 Մեգալիթյան կառույցներ Ք․ա․ 5000—4000 Մասերի է բաժանվել մոտ Ք․ ա․ 4000
 
Նյուգրեյնջ   Իռլանդիա Բրու նա Բոյն 13,5 Դամբարանաբլուր Ք․ա․ 3600—3000
 
Կարալյան բուրգ   Պերու Կարալ 26 Բուրգ Ք․ա․ 3000—2750 Հարավային Ամերիկայի հնագույն շինությունը
 
Սիլբերի-Հիլլ   Մեծ Բրիտանիա Էյվբերի 40 Դամբարանաբլուր Ք․ա․ 2750—2650 Եվրոպայի ամենաբարձր դամբարանաբլուրը
 
Ջոսերի բուրգ   Եգիպտոս Սակկարա 62 Բուրգ Ք․ա․ 2650—2620 Հին Եգիպտոսի առաջին բուրգը
 
Մեյդումի բուրգ   Եգիպտոս Մեյդում 93,5 Բուրգ Ք․ա․ 2620—2605 Էրոզիայի հետևանքով ներկայումս բուրգի բարձրությունը հասնում է 65 մետրի
 
Լոմանի բուրգ   Եգիպտոս Դախշուր 104,7 Բուրգ Ք․ա․ 2605—2600 Էրոզիայի հետևանքով ներկայումս բուրգի բարձրությունը հասնում է 101 մետրի
 
Վարդագույն բուրգ   Եգիպտոս Դախշուր 109,5 Բուրգ Ք․ա․ 2600—2570 Էրոզիայի հետևանքով ներկայումս բուրգի բարձրությունը հասնում է 104 մետրի
 
Քեոփսի բուրգ   Եգիպտոս Գիզա 146,6 Բուրգ Ք․ա․ 2570 —1311 Էրոզիայի հետևանքով ներկայումս բուրգի բարձրությունը հասնում է 138,8 մետրի
 
Լինկսի տաճարը   Մեծ Բրիտանիա Լինքոլն 159,7 Եկեղեցի 1311—1549 Ծայրաձողը ավերվել է 1549 թվականին։ Այժմյան բարձրությունը՝ 83 մետր է
 
Սուրբ Օլաֆի եկեղեցի   Էստոնիա Տալլին 158,4 Եկեղեցի 1549—1625 Ծայրաձողը ավերվել է 1625 թվականին կայծակից։ Այժմյան բարձրությունը՝ 123 մետր է
 
Սուրբ Մարիա եկեղեցի   Գերմանիա Շտրալզունդ 151 Եկեղեցի 1625—1647 1647 թվականին ծայրաձողերը քանդվել են կայծակից։ Այժմյան բարձրությունը՝ 104 մետր է
 
Ստրասբուրգի տաճար   Ֆրանսիա Ստրասբուրգ 142 Եկեղեցի 1647—1874
 
Սուրբ Նիկոլայ եկեղեցի   Գերմանիա Համբուրգ 147,3 Եկեղեցի 1874—1876
 
Ռուանի տաճար   Ֆրանսիա Ռուան 151 Եկեղեցի 1876—1880
 
Քյոլնի տաճար   Գերմանիա Քյոլն 157,4 Եկեղեցի 1880—1884
 
Վաշինգտոնի կոթող   ԱՄՆ Վաշինգտոն 169,3 Հուշարձան 1884—1889
 
Էյֆելյան աշտարակ   Ֆրանսիա Փարիզ 312 Աշտարակ 1889—1930 Այժմյան բարձրությունը՝ 324 մետր է
 
Կրայսլեր Բիլդինգ   ԱՄՆ Նյու Յորք 319 Երկնաքեր 1930—1931
 
Էմփայր Սթեյթ Բիլդինգ   ԱՄՆ Նյու Յորք 407 Երկնաքեր 1931—1954 Այժմյան բարձրությունը՝ 443,2 մետր է
KWTV հեռուստաաշտարակ   ԱՄՆ Օկլահոմա 480,5 Ալեհավաքային կայմ 1954—1956
KOBR-TV աշտարակ   ԱՄՆ Կապրոկ, Նյու Մեքսիկո 490,7 Ալեհավաքային կայմ 1956—1959
WGME-TV աշտարակ   ԱՄՆ Փորթլենդ 493,5 Ալեհավաքային կայմ 1959—1960
KFVS TV կայմ   ԱՄՆ Միսսուրի 511,1 Ալեհավաքային կայմ 1960—1961
WTVM TV կայմ   ԱՄՆ Կուսսետա, Ջորջիա 533 Ալեհավաքային կայմ 1962—1963
WIMZ-FM աշտարակ   ԱՄՆ Նոկսվիլլ 534,01 Ալեհավաքային կայմ 1963
  Օստանկինո հեռուստաաշտարակ   Ռուսաստան Մոսկվա 540,1 Բետոնե աշտարակ 1967 - 1974
 
Վարշավայի ռադիոկայմ   Լեհաստան Կոստանտինով 646,38 Ալեհավաքային կայմ 1974—1991 Ավերվել է 1991 թվականին
 
KVLY-TV կայմ   ԱՄՆ Բլանշար 628,8 Ալեհավաքային կայմ 1991—2008 Աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակը
Բուրջ Խալիֆա   Արաբական Միացյալ Էմիրություններ Դուբայ 828 Երկնաքեր 2008-ից առ այսօր Աշխարհում գոյություն ունեցող ամենաբարձր շինությունը

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել