Առևտրի համաշխարհային կենտրոն 1
Առևտրի համաշխարհային կենտրոն 1 (1 World Trade Center), առավել հայտնի է որպես Ազատության աշտարակ, գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում։ Այն հանդիսանում է Նյու-Յորքի ամենաբարձր կառույցը՝ գերազանցելով Էմփայր Սթեյթ Բիլդինգին, ինչպես նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր և ամբողջ աշխարհում բարձրությամբ չորրորդ երկնաքերը։ Կառուցման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2006 թվականի ապրիլի 27-ին և ավարտվել են 2013 թվականի մայիսի 10-ին. 541 մետր բարձրությամբ շենքը դարձավ ԱՄՆ-ի ամենաբարձր կառույցը[6]։ Բացումը տեղի է ունեցել 2014 թվականին։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 242 000 քառակուսի մետր, իսկ բարձրությունը՝ 541 մետր։ Շինության բարձրությունը (1776 ֆուտ) ունի սիմվոլիկ նշանակություն. 1776 թվականին ընդունվեց Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։ Շինության արժեքը գնահատվում է 3.9 միլիարդ ամերիկյան դոլար։
Առևտրի համաշխարհային կենտրոն 1 անգլ.՝ One World Trade Center | |
---|---|
![]() | |
Տեսակ | Երկնաքեր, գրասենյակային շենք և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան |
Հասցե | 285 Fulton Street, Manhattan, New York City, U.S.10007 |
Փողոց | Fulton Street? (285) |
Ճարտարապետական ոճ | պոստմոդեռն ճարտարապետություն |
Բարձրություն | 541,3 մետր[1] |
Հարկեր | 94[2] |
Ստորգետնյա հարկեր | 5[3] |
Վերելակներ | 73[3][4] |
Շինանյութ | bulletproof glass?, երկաթբետոն[5], պողպատ[5] և ալյումին |
Մակերես | 325 279 քառակուսի մետր |
Կառուցի ձև | Անտիպրիզմա |
Կազմված է | One World Observatory? |
Մասն է | World Trade Center |
Սեփականատեր | Port Authority of New York and New Jersey? և Durst Organization? |
Բնակիչ | Condé Nast և Durst Organization? |
Օգտագործվում է | գրասենյակ |
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 2014 |
Բացված | նոյեմբերի 3, 2014 |
Շինարար | Tishman Realty & Construction[3] |
Ճարտարապետ | David Childs?, Skidmore Owings Merrill? և Դանիել Լիբեսքինդ |
Մշակող | Port Authority of New York and New Jersey? |
Ճարտարագետ | WSP Global[5] և Schlaich Bergermann Partner?[5] |
Արժեք | 3 800 000 000 $ |
Իրադարձություններ | շինարարություն |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Ազատության աշտարակի կառուցման գաղափարը ծագել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ ավերվեցին Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակները։ Երկնաքերը ներկայումս գտնվում է հենց այդ աշտարակների տեղում։ Նրա հետ միասին կառուցվել է հուշահամալիր՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 2011 թվականին նախագահներ Բարաք Օբամայի և Ջորջ Բուշ կրտսերի (ում նախագահության օրոք տեղի էր ունեցել ահաբեկչությունը) ներկայությամբ։
Ազատության աշտարակի կառուցման համար օգտագործվել է երկաթբետոն, պողպատ և ապակի։ Այն ունի 104 վերգետնյա և 5 ստորգետնյա հարկ։ Չնայած կառուցման աշխատանքները սկսվել էին 2006 թվականի ապրիլի 27-ին, երկնաքերը 0 մ բարձրությունը հաղթահարել է 2008 թվականի մայիսի 17-ին։
Կառուցման ժամանակագրություն խմբագրել
- 2008 թվականի օգոստոսի 1-կառույցի բարձրությունը կազմեց 8 մետր
- 2009 թվականի փետրվարի 11-32 մետր
- 2010 թվականի փետրվարի 10-ստորին պողպատյա կառույցի կառուցման ավարտը, որն ուներ խորանարդի ձև. շինության բարձրությունը գերազանցեց 61 մետրը
- 2010 թվականի ապրիլ-կառուցվեց 26 հարկ
- 2010 թվականի հոկտեմբեր-44 հարկ
- նոյեմբերի 17-կառուցվեց 48 հարկ. շինության բարձրությունը հասավ 171 մետրի
- դեկտեմբերի 16-52 հարկ. երկնաքերի բարձրությունը կազմեց գրեթե 183 մետր
- 2011 թվականի հունվար- հաղթահարվեց 210 մետր նշակետը
- մայիսի 10-կառուցվեց 65 հարկ
- սեպտեմբերի 24-84 հարկ
- հոկտեմբերի 30-շինության բարձրությունը կազմեց 333 մետր
- 2012 թվականի ապրիլի 6-100 հարկ
- 2013 թվականի մայիսի 10-շինությունը հասավ նախագծված բարձրությանը, տեղադրվեց ծայրաձողը
Հետաքրքիր փաստեր խմբագրել
- Կառույցի առաջին սյունը տեղադրելու ժամանակ նրան ամրացրել են ամերիկյան դրոշի մեծ պատկեր և գրություն՝ «Ազատության աշտարակ» (Freedom Tower)։ 2006 թվականի դեկտեմբերի 19-ին մի քանի մարդիկ նկատել են, որ սյունը տեղադրելուց հետո դրոշի՝ աստղերով կապույտ մասը հայտնվել է աջ կողմում, չնայած ըստ պետական օրենքի՝ այն միշտ պետք է լինի ձախ մասում։ Դրոշի պատկերը արագ հանվել է և դեկտեմբերի 23-ին փոխարինվել նոր, ճիշտ պատկերով։
- Շենքի՝ երկաթբետոնից կառուցման գաղափարը տարաձայնությունների տեղիք է տվել։ Որոշ քննադատներ ենթադրեցին, որ աշտարակը ոչ թե ազատության, այլ վախի տպավորություն է առաջացնում, և այն անվանեցին «վախի աշտարակ»[7][8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://skyscrapercenter.com/building/one-world-trade-center/98
- ↑ http://skyscrapercenter.com/new-york-city/one-world-trade-center/98/
- ↑ 3,0 3,1 3,2 http://skyscrapercenter.com/new-york-city/one-world-trade-center/98
- ↑ http://www.emporis.com/buildings/201521/one-world-trade-center-new-york-city-ny-usa
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://www.skyscrapercenter.com/building/one-world-trade-center/98
- ↑ Առևտրի համաշխարհային կենտրոնի նոր շենքը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաբարձր կառույց
- ↑ «Letters to the editor: Taking the Measure of the New Freedom Tower»։ The New York Times։ հուլիսի 1, 2005։ Վերցված է նոյեմբերի 8, 2012
- ↑ «Deroy Murdock on World Trade Center»։ National Review։ մարտի 11, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-14-ին։ Վերցված է նոյեմբերի 8, 2012