Պորտասար (թուրքերեն՝ Göbekli Tepe, Պորտաբլուր, Ցմփոր բլուր[փա՞ստ]), նեոլիթյան շրջանի կրոնածիսական համալիր և հնագիտական հուշարձան Հայկական լեռնաշխարհում։ Ներկայումս գտնվում է՝ Թուրքիայում, Ուրֆա քաղաքից 14-15 կմ հյուսիս-արևելք[1]։

WorldHeritageBlanc.svg
Պորտասար
անգլ.՝ Göbekli Tepe*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Göbekli Tepe, Urfa.jpg
Պորտասար, նեոլիթյան շրջանի հնավայր Հայկական լեռնաշխարհում։
Երկիր Թուրքիա Թուրքիա
Տիպ մշակութային ժառանգություն
Չափանիշներ i, ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Կոորդինատներ 37°13′23″ հս․ լ. 38°55′21″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2018  (անհայտ նստաշրջան)
##Պորտասար (Թուրքիա)
Locator Dot2.gif
##Պորտասար (Ասիա)
Blue pog.svg
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Նրա տարիքը գնահատվում է մինչև 12,000 տարեկան[1], որը սակայն, ըստ 2003 թվականին կատարված գեոմագնիսական հետազոտությունների[2], նախնական տվյալներով թվագրվում է առնվազն մ.թ.ա. 9-րդ հազարամյակով[3]։

Համարվում է աշխարհում մինչ այժմ հայտնի ամենահին ծիսական կառույցը[4][5][1], և Նևալը-Չորիի վաղ նեոլիթյան բնակավայրի հետ հեղաշրջել է եվրասիական նեոլիթի մասին պատկերացումները[2]։

2021 թվականի դրությամբ պեղվել է տեղանքի 5%-ից պակաս հատվածը[4]։

ՆախապատմությունԽմբագրել

 
Պորտասար հնագիտական վայրը. հիմնական պեղումների տարածքը չորս մոնումենտալ շրջանաձև շինություններով և հարակից ուղղանկյուն շինություններով։

Ամենայն հավանականությամբ կառուցվել է մ․թ․ա․ 10-րդ հազարամյակում։ Պեղումների արդյունքների համաձայն՝ համալիրը ոչ թե լքվել, այլ դիտավորյալ կերպով ամբողջովին հողով է ծածկվել մ․թ․ա․ 8-րդ հազարամյակից հետո[3]։ Այստեղ հայտնաբերվել են 12,000 տարի առաջ կառուցված սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարախումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում։ Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր[1]։

Տաճարային համալիրԽմբագրել

1994 թվականից հետազոտվում է գերմանական և թուրքական հնագետների կողմից։ Համարվում է, որ առայժմ հետազոտված է տարածքի ընդամենը 5%-ը։ Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ։ Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է։ Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին[1]։ Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով[1]։

ՆշանակությունըԽմբագրել

Մինչև այս հնավայրի պեղումները նման չափի համալիրի կառուցումն անհնարին էր համարվում այդքան հին և պարզունակ գործիքներ ունեցող համայնքի համար (նաև հասարակության կազմակերպման առումով․ միայն 10-20 տոննա ծանրությամբ սյուների պատրաստման և 100-500 մ տեղափոխման համար, ենթադրաբար, անհրաժեշտ է մոտ 500 հոգու համատեղ աշխատանք)[6]։

Մշակութային շերտերի հաջորդականությունը ենթադրում է հազարամյակների գործունեություն ընդհուպ մինչև թերևս մեզոլիթ։

Ժամանակակից մշակովի ցորենի ԴՆԹ վերլուծության արդյունքների համեմատությունը վայրի ցորենի հետ ցույց է տվել մերձավոր կապը մոտ 32 կմ հեռու գտնվող Կարաչա դաղ լեռան տարածքի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ժամանակակից ցորենի ընտելացումը (Նեոլիթյան հեղափոխության ժամանակ) առաջին անգամ այստեղ է իրականացվել[7]։

Համահունչ է նաև Հայկական վարկածի հետ, ըստ որի, հնդեվրոպական ժողովուրդների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

ՄեկնաբանությունԽմբագրել

Պորտասարի հնագիտական հուշարձանախմբի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն վարկածը, ըստ որի քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն[1]։

Գիտական կոնֆերանսներԽմբագրել

Հնագետներին բլուրը հայտնի էր դեռ 1963 թվականից, սակայն նրա իրական նշանակությունն ի հայտ եկավ, երբ թուրք-գերմանական հնագիտական խումբը Կլաուս Շմիդտի ղեկավարությամբ սկսեց պեղումները։ Հնագիտական աշխատանքների ու հայտնագործությունների մասնակի ամփոփումը տեղի ունեցավ Գերմանիայի Կարլսռուե քաղաքում 2007 թվականի հունվարի 20-ից մինչև հունիսի 17-ը։ 500-ից ավելի բարձրարժեք նյութերը ներկայացնում էին Պորտաբլրի 12.000 տարվա մշակույթը[8]։

ԶբոսաշրջությունԽմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակում է Պորտասարի տարի։ Նպատակը այս շրջաններում զբոսաշրջության զարգացումն էր[1]։

2020 թվականի սեպտեմբերի 26-ից Պորտասարի հնագիտական հուշարձանախմբի մոտակայքում սկսում են օդապարիկով թռիչքներ կազմակերպել։ Նախքան թռիչքների կազմակերպումն այստեղ մեկ ամիս փորձնական թռիչքներ են իրականացվում։ Առաջին թռիչքը տեղի է ունեցել երեկոյան, տեղական ժամանակով 20։51-ին։ Այսպիսով, թուրքական իշխանությունները փորձում են հնարավորինս մեծ օգուտ քաղել UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Պորտասարում զբոսաշրջության զարգացումից[1]։

ՀրապարակումներԽմբագրել

«Պորտասար կամ Գյոբեկլի Թեփե – Երբ ակադեմիական միտքը շրջանցում է փաստը» [9]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Թուրքիայիում հայկական Պորտասարի մոտ սկսել են օդապարիկով թռիչքներ կազմակերպել»։ news.am։ 27.09.2020։ Վերցված է 15.11.2022 
  2. 2,0 2,1 Charles C. Mann Göbekli Tepe(անգլ.) // National Geographic. — 2011. — Vol. 219. — № 6. — С. 39.
  3. 3,0 3,1 «Professor Klaus Schmidt's views on Gobekli Tepe»։ Archaeo News (անգլերեն)։ Stone Pages։ 2011-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 2016-02-10 

    «Պորտասարում գտածոները և բնական գիտական տարիքի որոշումը տեղանքը դնում են մ.թ.ա 10-րդ հազարամյակում»,- ասում է նա՝ ընդգծելով, «Կարծես թե Պորտասարում շինարարական գործունեությունը ավարտվել է մ.թ.ա. 9-րդ հազարամյակի վերջում»։

  4. 4,0 4,1 Strebe Matthew (3 November 2015)։ «Göbekli Tepe, Turkey»։ Global Heritage Fund։ Վերցված է 11 August 2021 
  5. «The World's First Temple»։ Archaeology magazine։ Nov/Dec 2008։ էջ 23 
  6. Taracha Piotr (2009)։ Religions of second millennium Anatolia։ Eisenbrauns։ էջ 12։ ISBN 978-3-447-05885-8 
  7. Heun et al., Site of Einkorn Wheat Domestication Identified by DNA Fingerprinting, Science, 278 (1997) 1312–14.
  8. Արամ Մկրտչյան, Գերմանիա, ք. Մայնց (22 հունիսի 2008 թ.)։ «ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐԷԹՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ»։ ( հատված մենագրությունից ) 
  9. [ «Լուսանցք» թիվ 20 (283), 2013թ. Ա,Մկրտչյան,Գերմանաիա․]

Արտաքին հղումներԽմբագրել