Տրբովլե (սլովեներեն՝ Trbovlje[1] գերմ.՝ Trifail[2]), քաղաք Սլովենիայի կենտրոնական մասում, Սավայի կենտրոնական գետահովտում։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Առողջարանային քաղաք է. մերձակայքում կան հանքային աղբյուրներ։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով եղել է 14.997[3]:

Բնակավայր
Տրբովլե
սլովեն.՝ Trbovlje
Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
Մակերես57,8 կմ²
ԲԾՄ307±1 մետր, 285 մետր
Բնակչություն13 678 մարդ (հունվարի 1, 2023)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ1420
Ավտոմոբիլային կոդLJ
Պաշտոնական կայքtrbovlje.si(սլովեն.)
Տրբովլե (Սլովենիա)##
Տրբովլե (Սլովենիա)

Տրբովլեն առաջին հերթին հայտնի է որպես ածխի արդյունահանման կենտրոն։ Քաղաքից մի քանի կիլոմետր դեպի հարավ գտնվող Բուկովա գոռայի ածխահանքերն սկսել են շահագործել 1804 թվականից[4]։ Գործում է ածուխով աշխատող ջերմաէլեկտրակայան, որի 360 մետր բարձրություն ունեցող ծխնելույզը համարվում է իր տեսակի մեջ ամենաբարձրը Եվրոպայում[5]։

1849 թվականին քաղաքը երկաթուղով կապվել է Հարավավստրիական երկաթուղուն, որը խթան է դարձել նրա հետագա զարգացման համար։ Հենց միայն 19-րդ դարում շարք են մտել ցեմենտի գործարանը, մեխանիկական զտիչը, սղոցարանը, հիդրոէլեկտրակայանը[6]։ Սլովենիայի գլխավոր՝ E-70 երկաթուղով Տրբովլեն կապված է Լյուբլյանայի, Զագրեբի, Մարիբորի և այլ մեծ ու փոքր քաղաքների հետ։

Տրբովլեին լայն ճանաչում ու համբավ է հավելել նաև «Լայբախ» երաժշտախումբը, որը ծնունդ է առել այս քաղաքում 1980 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Slovenski pravopis 2001: Trbovlje».
  2. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 4: Štajersko. 1904. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna, p. 58.
  3. http://www.stat.si/eng/KrajevnaImena/default.asp?txtIme=TRBOVLJE&selNacin=celo&selTip=naselja&ID=4624 |titel = Trbovlje, Trbovlje |utgivare = Statistical Office of the Republic of Slovenia |hämtdatum = 5 september 2012 |verk = Place Names }}
  4. Gorjanc, Boris (1999). «Trbovlje: Zgodovina». Enciklopedija Slovenije. Vol. 13. Ljubljana: Mladinska knjiga. էջ 318.
  5. |titul=Historie elektrárny |url=http://www.tet.si/si/o-podjetju/zgodovina |datum přístupu=2011-01-08 |url archivu=https://web.archive.org/web/20100527002002/http://www.tet.si/si/o-podjetju/zgodovina/ |datum archivace=2010-05-27 |nedostupné=ano }}
  6. Trbovlje. 1998. Veliki splošni leksikon, vol. 8, p. 4448. Ljubljana: DZS.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի Trbovljeին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։