Սիրդարյա, գետ Կենտրոնական Ասիայում։ Համարվում է ամենաերկարը և ջրառատությամբ երկրորդը (Ամուդարյայից հետո) Միջին Ասիայում։ Կազմավորվում է Նարին և Կարադարյա գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը։ Երկարությունը 2212 կմ է (Նարինի ակունքներից՝ 3019 կմ), ավազանը՝ 219 հազար կմ քառակուսի։ Սիրդարյայի ավազանը ներկայացնում է գետերի, ջրանցքների ու կոլեկտորների բարդ միահյուսում (ջրանցքների ու կոլեկտորների երկարությունը զգալիորեն գերազանցում է գետային ցանցի երկարությանը։ Խոշոր վտակներն են Կասանսայը, Գավասայը, Չաադաբսայը, Իսֆայրամսայը, Շախիմարդանը, Սոխը, Իսֆարան, Խոջաբակիրգանը և այլն։

Սիրդարյա
Բնութագիր
Երկարություն2212 կմ
Ավազանի մակերես219 000 կմ²
Ջրի ծախս703 մ³/վ
Գետաբերանի տեղակայումՓոքր Արալի ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերKosonsoy?, Arys River?, Keles River?, Չիրչիկ, Angren River?, Կարադարյա, Նարին, Sokh River?, Khodzhabakirgan?, Potshaata? և Ak-Suu River (Syr Darya)?
Ջրի մարմիններKayrakkum Reservoir?
Երկիր Ուզբեկստան
ԵրկրամասՀարավ-Ղազախստանյան մարզ
Սիրդարյա գետ

Սիրդարյայի ավազանում կա մոտ 750 ջրանցք։ Խոշոր ջրանցքներն են Մեծ Ֆերգանայինը, Մեծ Անդիժանը, Անդիժանսաը, Շաարի խանսայը, Սավայը, Ախունբաբաևի անվան ջրանցքը։ Գետաբերանում առաջացնում է դելտա՝ բազմաթիվ բազուկներով, վտակներով, լճերով ու ճահիճներով։ Սնումը գերազանցապես ձնային է, սակավ՝ սառցադաշտային ու անձրևային։

Վարարում է մարտ-ապրիլից օգոստոս-սեպտեմբեր։ Ջրի տարեկան միջին ծախսը վերին հոսանքում մոտ 500 մ³/վրկ է, Չիրչիկ գետը Սիրդարյա թափվելու տեղում՝ 703 մ³/վրկ, Կազալինսկ քաղաքի մոտ՝ 446 մ³/վրկ։ Հոսքը կարգավորվում է ջրամբարներով։ Սիրդարյայի ավազանում գործում է 61 ՀԷԿ (1,6 Գվա ընդհանուր կարողությամբ)։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ գետաբերանից մինչև Բեկաբադ։ Կա ձկնորսություն։ Սիրդարյայի ափերին են Լենինաբադը, Բեկաբադը, Չարդարան, Կզըլ-Օրդան, Կազալինս-Կռ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրդարյա (գետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 408