Հյուսիսային Դակոտա

Հյուսիսային Դակոտա (անգլերեն՝ Լսել North Dakota), նահանգ[3] ԱՄՆ-ի հյուսիս-կենտրոնական մասում։ Բնակչությունը կազմում է 723 393 մարդ (նահանգների մեջ գրավում է 48-րդ տեղը, ըստ 2013 թվականի տվյալների՝ ԱՄՆ բնակչության 0.21%-ը), որոնցից 50.1%-ը՝ կին, 49.9%-ը՝ տղամարդ։ Էթնիկ կազմը՝ գերմանացիներ՝ 43.9%, նորվեգացիներ՝ 30.1%, իռլանդացիներ՝ 7.7%, հնդկացիներ, շվեդներ, անգլիացիներ և ֆրանսիացիներ՝ յուրաքանչյուրը՝ 5%։ Ընտանիքի անդամների միջին քանակը՝ 3։

Picto infobox map.png
Հյուսիսային Դակոտա
անգլ.՝ North Dakota
Հյուսիսային Դակոտայի դրոշ Զինանշան
Flag of North Dakota.svg
Coat of Arms of North Dakota.svg
Seal of the State of North Dakota.svg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ
ՀիմնNorth Dakota Hymn?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԲիսմարկ
Ամենաբարձր կետWhite Butte?
ԲԾՄ580 մետր
Օրենսդրական մարմինNorth Dakota Legislative Assembly?
Դատական մարմինNorth Dakota Supreme Court?
Միության մուտքնոյեմբերի 2, 1889 (39-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
779 094 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (48 տեղ)
Տարածք183 108 կմ²  (19 տեղ)
North Dakota in United States.svg
Հիմնադրված էնոյեմբերի 2, 1889 թ.
Սահմանակցում էՍասկաչևան, Մանիթոբա, Մինեսոտա, Հարավային Դակոթա, Մոնտանա և Հյուսիսարևմտյան տարածքներ
Ժամային գոտիUTC-6, CDT?, MDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումND, N. Dak. և N.D.
ՓոխարինեցDakota Territory?
ISO 3166-2 կոդUS-ND
Անվանված էդակոտա
ՄականունPeace Garden State[2]
Միության մուտքնոյեմբերի 2, 1889 (39-րդ)
nd.gov(անգլ.)

Նահանգի կենտրոնն է Բիսմարկ քաղաքը։ Ամենամեծ քաղաքը Ֆարգոն է, այլ խոշոր քաղաքներն են Գրանդ Ֆորքսն ու Մայնոտը։

ԱշխարհագրությունԽմբագրել

Հյուսիսային Դակոտան զբաղեցնում է 183 272 կմ² տարածք (19-րդ տեղը նահանգների մեջ)։ Նահանգը արևելքում սահմանակցում է Մինեսոտա (սահմանն անցնում է Ռիդ գետով), հարավում՝ Հարավային Դակոտա, արևմուտքում՝ Մոնտանա, հյուսիսում՝ կանադական Սասկաչևան և Մանիտոբա նահանգների հետ։

Նահանգի մակերեսային մեծ մասը հարթավայրային է, բարձրանում է 350 մ հյուսիս-արևելք, և ավելի քան 1000 մ հարավ-արևմուտք։ Կենտրոնական շրջանում է Մասուրի բարձրավանդակը (Մեծ հարթավայրերի մասը)։ Խոշորագույն գետը Միսուրին է (նրա վերին վտակը)։ Ամենամեծ լիճը՝ Սակակավիան և Դեյվիս Լեյկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 2020 United States Census / United States Census Bureau
  2. https://web.archive.org/web/20180124130905/http://www.nd.gov/content.htm?parentCatID=74&id=Nicknames
  3. Атлас мира. Указатель географических названий. — Роскартография, 2010. — С. 241. — ISBN 978-5-85120-295-7

Արտաքին հղումներԽմբագրել

  • ND.gov – Պաշտոնական կայք