Կանադական աշտարակ (անգլ.՝ CN Tower, ֆր.՝ CN Tour), համաշխարհային ճանաչում ունեցող աշտարակ Կանադայում[1][2][3]։ Կանադական աշտարակը կամ CN աշտարակը աշխարհի ամենաբարձր կանգնած շինություններից է, որը գտնվում է Կանադայի Տորոնտո քաղաքում[4]։ Գետնից մինչև գագաթ նրա բարձրությունը 553,3 մետր է։ Աշտարակի շինարարությունը սկսվել է 1976 թվականին։ Շինարարության վրա ծախսվել է ավելի քան 63 միլիոն ԱՄՆ դոլար։

աշտարակ
Լոնդոնի աշտարակ
ֆր.՝ Tour CN
ԵրկիրԿանադա
Հիմնադրման թվականփետրվար 1, 1976
Շինարարության սկիզբ1973
Շինարարության վերջ1976
Կարգավիճակաշտարակ
🌐cntower.ca(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Կառուցում խմբագրել

Նրա կառուցման նպատակը հեռուստատեսային ազդանշանի որակը լավացնելն է, քանի որ երկնաքերներն արգելափակում էին այն։ Ամեն տարի մոտ 2 միլիոն մարդ է բարձրանում 44 մետր բարձրության վրա գտնվող «Սքայ Փոդ», որն աշխարհի ամենաբարձր դիտարանն է[5][6]։ Այս շինության ներսում գտնվում է 73 վերելակ, որոնք գրեթե ոչ մի վայրկյան չեն գտնվում դադարի վիճակում։ Շենքը նաև ունի 6500 լուսամուտ։ Գիշերները լուսավորվում է գունավոր լույսերով։ Նրանց գույները տարբեր տոների ժամանակ տարբեր են. Կանադայի անկախության օրը (Հուլիսի 4, անկախություն Անգլիայից) վառվում են կարմիր-կապույտ-սպիտակ, Սուրբ Պատրիկի օրը կանաչ և այլն։ Շինության վերևում գտնվող ձողը օդապարիկների համար է։ Աշտարակի վերին հեռախոսային աշտարակը կառուցվել է աշտարակի կառուցումից ավելի ուշ[7]։ Նրա գոյության առաջին տասը տարիների ընթացքում կայծակը շանթարգելին հարվածել է 68 անգամ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. toronto.ca: Public art and monuments, abgerufen am 27. April 2012
  2. Greene: The CN Tower, Seite 9
  3. von Borries, Böttger, Heilmeyer: TV-Towers – Fernsehtürme, Seite 123
  4. Greene: The CN Tower, Seite 15
  5. Zur Geschichte des CN Tower Արխիվացված 2008-05-11 Wayback Machine (englisch)
  6. Faktensammlung zum CN Tower Արխիվացված 2008-04-12 Wayback Machine (englisch)
  7. Nigel Hawkes: Wunderwerke, Südwest Verlag, Augsburg 1998, ISBN 3-86047-250-X, S. 108

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սի Էն աշտարակ» հոդվածին։