Չինական բանկի աշտարակ

Չինաստանի բանկի աշտարակ (անգլ.՝ Bank of China Tower), Հոնկոնգի ամենաճանաչված և ամենահայտնի երկնաքեր: Շինությունը հայտնի է որպես Չինաստանի բանկի շտաբկայան Չինաստանի բանկ: Դիզայնը պատկանում է չինական ծագումով ամերիկացի Բեն Յույմինին: Շենքի բարձրությունը 315 մետր է, երկու ալեհավաքների հետ միասին` 369 մետր: 70 հարկանի շենքը կառուցվել է 1989 թ., գտնվում է Հոնկոնգի մետրոյի կենտրոնական կայարանի մոտ: Կառույցը եղել է Հոնկոնգի և Ասիայի ամենաբարձր կառույցը 1989 թվականից մինչև 1992 թվականը: ԱՄՆ-ից դուրս առաջին կառույցը, որի բարձրությունը դուրս էր 305 մետրի (1000 ֆունտի) շրջանակներից: Սա նշանակում է, որ կառույցի ավարտման ժամանակ, այն ամենաբարձրն էր աշխարհում:

Չինաստանի բանկի աշտարակ
中銀大廈 (香港)
Bank of china night.jpg
Տեղագրություն Հոնկոնգ, Չինաստան
Կառուցման ժամանակ 1989
Բարձրություն
Վերջին հարկ 70
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Բեն Յույմին
##Չինական բանկի աշտարակ (Ասիա)
Red pog.png
##Չինական բանկի աշտարակ (Չինաստան)
Red pog.png

2015 թ. դրությամբ այն 4-րդն է Հոնկոնգում, 25-րդն Ասիայում և 32-րդն աշխարհում: Ֆեն շույի կողմնակիցների կողմից շենքը քննադատության արժանացավ, որի արդյունքում ճարտարապետը հատակագծի մեջ որոշ փոփոխություններ կատարեց, քանի որ Չինաստանում ֆեն շույը չին հասարակության վրա ուներ հսկայական ազդեցություն: 43-րդ հարկի փոքրիկ մսարթ հրապարակը բաց է հանրության համար, իսկ 70-րդ հարկի գլխավոր սմարթ հրապարակը փակ է այցելուների համար: Աշտարակը տարբերվում է իր ֆուտուրիստական և անսովոր դիզայնով, ինչն էլ այն դարձնում է հայտնի քաղաքի բնակիչների և հյուրերի համար: Սա Հոնկոնգի միակ կառույցն է, որն ունի նմանություն համակարգչային խաղերում, ինչպիսիք են SimCity 3000 և SimCity 4: Կառույցը նաև թվային մշակման է ենթարկվել և ցուցադրվել Աստղային ուղի. ճանապարհորդ ֆանտաստիկ սերիալում, «Ծովային մարտ» ֆիլմում: Հասցեն` 1 Garden Road, Կենտրոնական Հոնկոնգ:

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել