Լաս Վեգաս (կրճատ՝ «Վեգաս», իսպ.՝ Las Vegas), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի ամենահարավային Քլարկ շրջանի վարչական կենտրոնը, նահանգի ամենախիտ բնակեցված քաղաքը։ Գտնվում է Մոխավե անապատի կենտրոնում։ Հիմնվել է 1905 թվականին, պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1911 թվականին։ Համարվում է ժամանցային և խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքն ունի հայկական համայնք (մոտ 2000 մարդ) և եկեղեցի (Սուրբ Կարապետ)։ «Միջուկային սնկով» պայթյուններ կարելի էր տեսնել հյուրանոցներից՝ հենց Լաս Վեգասի կենտրոնում։ 2017 թ Հոկտեմբերի 1-ին երկրի երաժշտական Route 91 Harvest փառատոնի ժամանակ 64-ամյա տեղաբնակ Ստիվեն Պէդդոկը Mandalay Bay հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ բացեց փառատոնի մասնակիցների ուղղությամբ։ Արդյունքում 59 մարդ մահացավ, 527-ը տուժեցին, ստանալով տարբեր չափի մարմնական վնասվածքներ։ Սա դարձավ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ ողբերգական մասսայական հրաձգությունը[2].

Բնակավայր
Լաս Վեգաս
անգլ.՝ Las Vegas
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված էմայիսի 15, 1905 թ.
Մակերես348,16824 կմ²
ԲԾՄ610±1 մետր
Բնակչություն641 903 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-8, UTC-7 և PDT?
Հեռախոսային կոդ702
Փոստային դասիչ89044–89199, 89044, 89046, 89049, 89052, 89055, 89058, 89061, 89064, 89067, 89075, 89070, 89073, 89079, 89082, 89084, 89088, 89092, 89094, 89096, 89097, 89102, 89105, 89109, 89112, 89115, 89117, 89119, 89121, 89122, 89124, 89128, 89129, 89133, 89136, 89139, 89142, 89145, 89148, 89151, 89154, 89157, 89159, 89162, 89164, 89166, 89171, 89172, 89173, 89167, 89169, 89174, 89177, 89182, 89185, 89187, 89188, 89189, 89191, 89193, 89195 և 89198
Պաշտոնական կայքlasvegasnevada.gov(անգլ.)
Լաս Վեգաս (ԱՄՆ)##
Լաս Վեգաս (ԱՄՆ)

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման չափավոր ցամաքային է։ Ամառը շոգ և երկար է, իսկ ձմեռը կարճ է, ոչ շատ ցուրտ։ Ամենացուրտ ամիսը դեկտեմբերն է։ Ձմռանը երբեմն փոքր-ինչ ցուրտ է լինում, սակայն ամառվա շատ շոգ եղանակներին երբեմն սնդիկի սյունը հասնում է 50 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները հիմնականում չափավոր են, ամենաշատ տեղումներ գրանցվում են ձմռանը։ Տարեկան տեղումների միջին քանակությունը հասնում է 106 միլիմետրի։ Քաղաքում ձյան տեղումները հազվադեպ են հանդիպում, սակայն շրջակա լեռները ամբողջ ձմեռ ծածկված են լինում ձյան շերտով։ Միայն 2008 թ. դեկտեմբերի 16-ին Լաս Վեգասում 9 սմ ձյուն էր նստել։

  • Օդի միջին ջերմաստիճանը — 20,8 °C
  • Քամու միջին արագությունը — 3,9 մ/վրկ
  • Օդի հարաբերական խոնավությունը— 30 %
Լաս Վեգասի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 77
(25)
87
(31)
92
(33)
99
(37)
109
(43)
117
(47)
117
(47)
116
(47)
114
(46)
103
(39)
87
(31)
78
(26)
117
(47)
Միջին բարձր °F (°C) 58.5
(14.7)
62.9
(17.2)
71.1
(21.7)
78.5
(25.8)
88.5
(31.4)
99.4
(37.4)
104.5
(40.3)
102.8
(39.3)
94.9
(34.9)
81.2
(27.3)
67.1
(19.5)
56.9
(13.8)
80.5
(26.9)
Միջին օրական °F (°C) 49.5
(9.7)
53.5
(11.9)
60.8
(16)
67.7
(19.8)
77.3
(25.2)
87.6
(30.9)
93.2
(34)
91.7
(33.2)
83.6
(28.7)
70.4
(21.3)
57.2
(14)
48.2
(9)
70.1
(21.2)
Միջին ցածր °F (°C) 40.5
(4.7)
44.1
(6.7)
50.5
(10.3)
56.9
(13.8)
66.1
(18.9)
75.8
(24.3)
82.0
(27.8)
80.6
(27)
72.4
(22.4)
59.6
(15.3)
47.3
(8.5)
39.6
(4.2)
59.6
(15.3)
Ռեկորդային ցածր °F (°C) 8
(−13)
16
(−9)
19
(−7)
31
(−1)
38
(3)
48
(9)
56
(13)
54
(12)
43
(6)
26
(−3)
15
(−9)
11
(−12)
8
(−13)
Տեղումներ դյույմ (մմ) 0.56
(14.2)
0.80
(20.3)
0.42
(10.7)
0.20
(5.1)
0.07
(1.8)
0.04
(1)
0.38
(9.7)
0.32
(8.1)
0.32
(8.1)
0.32
(8.1)
0.30
(7.6)
0.45
(11.4)
4.18
(106.2)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.2
(0.5)
0.2
(0.5)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 3.1 4.1 2.8 1.6 1.1 0.4 2.5 2.2 1.8 1.7 1.5 3.0 25.8
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 0.0 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 0.2
% խոնավություն 45.1 39.6 33.1 25.0 21.3 16.5 21.1 25.6 25.0 28.8 37.2 45.0 30.3
Միջին ամսական արևային ժամ 245.2 246.7 314.6 346.1 388.1 401.7 390.9 368.5 337.1 304.4 246.0 236.0 3825,3
Տոկոս հնարավոր արևի լույս 79 81 85 88 89 92 88 88 91 87 80 78 86
աղբյուր: NOAA (relative humidity, dew point and sun 1961–1990)[3][4][5]

Պատկերասրահ խմբագրել

       

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Las Vegas Shooting Live Updates: Investigators Seek Motive in Deadly Rampage» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2017 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Summary of Monthly Normals 1991-2020». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. «WMO Climate Normals for LAS VEGAS/MCCARRAN, NV 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել