Ստրասբուրգի տաճար (գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu Straßburg, ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Strasbourg), Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի մայր տաճարը։ Նախորդ երկու դարերում եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։ Եվրոպական ճարտարապետության պատմության մեջ ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից է։ Ինչպես Ստրասբուրգ քաղաքն ընդհանրապես, տաճարը ևս կրում է գերմանական և ֆրանսիական մշակութային փոխազդեցությունը։

Ստրասբուրգի տաճար
գերմ.՝ Straßburger Münster / Liebfrauenmünster zu Straßburg, ֆր.՝ Cathédrale Notre-Dame de Strasbourg
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Strasbourg?
Հիմնական ամսաթվերը1015
Կազմված էPilier des anges?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ՃարտարապետUlrich Ensingen?, Johannes Hültz?, Erwin von Steinbach?, Gustave Klotz? և Jacob von Landshut?
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված1015
Բարձրություն142 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale Notre-Dame de Strasbourg Վիքիպահեստում
cathedrale-strasbourg.fr

Ճարտարապետություն խմբագրել

Տաճարը կառուցված է վոգեզներյան կարմիր ավազաքարից (ֆր.՝  grès rouge des Vosges): Շինարարությունը սկսվել է 1015 թվականին։ Հետագա դարերում տաճարն անընդհատ վերաշինվել է` արտաքին տեսքի փոփոխություն կրելով։ Տաճարի արևելյան մասերը, այդ թվում` երգչախմբի համար նախատեսված մասն ու հարավային պորտալը, կառուցված են ռոմանական ոճով, իսկ երկարավուն նավը և հազարավոր կերպարներով զարդարված ճակատային մասը գոթական ճարտարապետության գլուխգործոց են։

Ճարտարապետները, ինչպես Քյոլնի տաճարի դեպքում, հիմնվել են ֆրանսիական գոթիկայի ավանդույթների վրա, ինչը դրսևորվել է արևմտյան կրկնակի աշտարակների, բազիլիկին բնորոշ երկարավուն նավի առկայությամբ` ի տարբերություն գերմանական տաճարների, որոնց բնորոշ են նույն բարձրությամբ երեք նավերը (գերմ.՝ Hallenkirche): Տաճարի գլխավոր շինարարներից են եղել Ուլրիխ ֆոն Էնսինգենը (գերմ.՝ Ulrich von Ensingen), ով մասնակցել էր Ուլմի տաճարի կառուցմանը և Էրվին ֆոն Շտայնբախը (գերմ.՝ Erwin von Steinbach):

Հյուսիսային աշտարակը, որն ունի 142 մ բարձրություն, ավարտվում է սանդղակներով սրաձողով, որն ամբողջովին կառուցված է ավազաքարից քյոլնցի վարպետ Յոհան Հյուլցի նախագծով։ Մինչև 19-րդ դարի վերջը աշտարակը եղել է ամբողջովին քարից կառուցված ամենաբարձր կառույցն աշխարհում։ Հարավային աշտարակն անավարտ է մնացել, ինչը տաճարին անհամաչափ տեսք է հաղորդում։ Հրապարակը, որտեղ խոյանում է տաճարը, Եվրոպայի քաղաքային ամենագեղեցիկ հրապարակներից մեկն է։ Հարևանությամբ գտնվում են հարավգերմանական ոճով կառուցված փայտե կոնստրուկցիաներով 4-5 հարկանի տներ, որոնք առանձնանում են բարձր տանիքներով։ Հրապարակի հյուսիսային կողմում կանգուն է Կամերցելի տունը (գերմ.՝ Haus Kammerzell), որը կառուցվել է 15-րդ դարում և Ստրասբուրգի ամենահայտնի շինություններից է։

Աստղագիտական ժամացույց խմբագրել

Հայտնի են տաճարի աստղագիտական ժամացույցները։ Մինչ այդ տեղադրված են եղել ժամացույցներ` կառուցված 1353 և 1574 թվականներին, որոնցից վերջինն աշխատել է մինչև 1789 թվականը և ունեցել է աստղագիտական գործառույթներ։ 1832 թվականին ստեղծվել է առանձնահատուկ մեխանիզմ, որը ցույց է տվել Երկրի, Լուսնի և այն ժամանակ հայտնի այլ մոլորակների` Մերկուրիի, Սատուրնի ուղեծրերը։ Ժամացույցի առանձնահատկությունն այն է, որ Նոր տարվա գիշերը այն մեկ լիարժեք պտույտ է գործում` նշելով այն տոների հաշվարկի մեկնակետը, որոնք փոփոխական են։ Ժամացույցի ամենադանդաղ պտտվող մասը նշում է երկրի առանցքի առաջընթացը (պրեցեսիա), որի մեկ պտույտը կատարվում է 25.800 տարում։

Ներկայացումներ խմբագրել

Ամեն ամառ երեկոները տաճարի առաջ կազմակերպում են ներկայացում. հեռարձակվում են երաժշտական դասական ստեղծագործություններ, իսկ տաճարը, երաժշտության տոնին համապատասխան, լուսավորվում է տարբեր գույներով։

Պատկերասրահ խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի տաճար» հոդվածին։