Օստանկինո հեռուստաաշտարակ
Օստանկինո հեռուստաաշտարակ (ռուս.՝ Останкинская телебашня), հեռուստառադիո աշտարակ Մոսկվայում, Ռուսաստան, որի սեփականատերն է Ռուսաստանի հեռահաղորդակցման ցանց (RTRS) ձեռնարկությունը։ Հեռուստաաշտարակի բարձրությունը 540.1 մետր է։ 1967-1975 թվականներին եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։
Օստանկինո հեռուստաաշտարակ | |
Останкинская телебашня | |
Տեղագրություն | Մոսկվա, Ռուսաստան |
Կառուցման ժամանակ | 1960–1967 |
Օգտագործում | Հեռահաղորդակցություն, զբոսաշրջության, մետեորոլոգիա |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 540,1 մ |
Տանիք | 385,4 մ |
Վերջին հարկ | 360,4 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 120 |
Տարածքը շինության մեջ | 15 000 մ2 |
Վերելակների թիվ | 7 |
Ճարտարապետ | Լեոնիդ Բատալով, Դմիտրի Բուրդին, Մ. Շկուդ, Լ. Շիպակին ինժեներներ՝ Նիկոլայ Նիկիտին, Բորիս Զլոբին |
Կառուցող | СУ-60 |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում | |
Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՕստանկինո հեռուստաաշտարակը նախագծել է ճարտարապետ Նիկոլայ Նիկիտինը։ Այն ընդգրկված է աշխարհի և Եվրոպայի ամենաբարձր շինությունների ցանկում. 8-րդ ամենաբարձր շինությունն է աշխարհում։ Օստանկինո հեռուստաաշտարակը կառուցվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյա տարելիցի առթիվ։ Անվանվել է Մոսկվայի Օստանկինո շրջանի պատվին, որտեղ էլ այն տեղակայված է[1][2]։
Շինարարությունը սկսվել է 1963 թվականին և ավարտվել 1967 թվականին։ Այն գերազանցեց Էմփայր Սթեյթ Բիլդինգին և դարձավ այդ ժամանակաշրջանի խորհրդային ճարտարապետության գլուխգործոցը՝ մնալով աշխարհում ամենաբարձր շինությունը շուրջ 8 տարի, մինչև 1976 թվականին Կանադայի Տորոնտո քաղաքում կառուցված Սի Էն աշտարակը գերազանցեց նրան 13 մետրով[3]։ Շուրջ 31 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը համարվում էր 2-րդ ամենաբարձր շինությունը, մինչև Դուբայում կառուցված Բուրջ Խալիֆաը 2007 թվականին իր բարձրությամբ գերազանցեց և Օստանկինո, և Սի Էն աշտարակներին։ Շուրջ 46 տարի Օստանկինո հեռուստաաշտարակը եղել է Եվրոպայի ամենաբարձր շինությունը։
Հրդեհ աշտարակում
խմբագրել2000 թվականի օգոստոսի 27-ին հեռուստաաշտարակում բռնկված հրդեհից մահացել են 4 մարդ՝ 3 հրշեջները և վերելակավար կինը։ Հրդեհի օջախը գտնվել է 460 մետր բարձրության վրա։ Ամբողջությամբ այրվել են 3 հարկեր։
Վերականգնողական աշխատանքներից հետո 2008 թվականի փետրվարի 14-ից զբոսավարական խմբերում ընդգրկում են 40 հոգուց ոչ ավել։ Հրդեհի հետևանքով աշտարակի ծայրաձողը թեքվել է[4]։ Մոսկվայում և հարակից շրջաններում անջատվեց հեռահաղորդակցման համակարգը։ Միակ անխափան հեռուստակայանը մասնավոր NTV կայանն էր[5]։
2007 թվականի մայիսի 25-ին հեռուստաաշտարակում կրկին հրդեհ է բռնկվել, որը, բարեբախտաբար, ավելի թույլ է եղել, քան 2000 թվականի հրդեհը։ Հեռուստաաշտարակում գտնվողներն անվնաս տարհանվել են[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fire at television tower offers new evidence of Russia's decay Արխիվացված 2012-10-25 Wayback Machine, Associated Press (reprinted by the Independent), 28 August 2000.
- ↑ «Russia's Tallest TV Tower Was Created as Symbol of USSR's Power». Pravda.ru. 2009 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «What if the CN Tower Caught Fire?». CBC News. Canadian Broadcasting Corporation. 2000 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2007 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Firefighters struggle against blaze in Moscow television tower by Nick Wadhams, The Independent, 28 August 2000.
- ↑ Bodies recovered from Moscow TV tower fire Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. CNN.com, 28 August 2000.
- ↑ Fire out at Moscow landmark tower. BBC News
Նախորդող Էմփայր Սթեյթ Բիլդինգ |
Աշխարհի ամենաբարձր կառույց 540 մ (1772 ֆութ) 1967–1976 |
Հաջորդող Սի Էն աշտարակ |
Արտաքին հղումներ
խմբագրել- Российская телевизионная и радиовещательная сеть Արխիվացված 2017-02-09 Wayback Machine
- Ostankino Television Tower Արխիվացված 2004-07-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստանկինո հեռուստաաշտարակ» հոդվածին։ |