Ռուան
Ռուան (ֆր.՝ և նորմանդ. Rouen [ʁwɑ̃]), Նորմանդիայի պատմական մայրաքաղաք, այժմ Վերին Նորմանդիա երկրամասի և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ծովամերձ Սեն դեպարտամենտի կենտրոն[1][2][3]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ռուան | |||
Rouen | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Երկրամաս | Վերին Նորմանդիա | ||
Դեպարտամենտ | [[fr:Seine-Maritime]] | ||
Համայնք | arrondissement of Rouen? և Ծովամերձ Սեն | ||
Ներքին բաժանում | յոթ կանտոն | ||
Քաղաքապետ | Վալերի Ֆոուրնեյրոն | ||
Մակերես | 21.38 կմ² | ||
ԲԾՄ | 10 մ | ||
Կլիմայի տեսակ | օվկիանոսային | ||
Բնակչություն | 110 755 մարդ (2013) | ||
Խտություն | 5 180 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 658 285 (2012) | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 02 | ||
Փոստային դասիչ | 76000, 76100 | ||
Ավտոմոբիլային կոդ | 76 | ||
ISO 3166-2|ISO 3166-2 կոդ | 76540 | ||
Պաշտոնական կայք | rouen.fr | ||
| |||
Աշխարհագրություն և քաղաքի զարգացում
խմբագրելԻ սկզբանե քաղաքը տեղակայված էր Սեն գետի միայն աջ ափին։ Այժմ քաղաքի սահմանների մեջ ներառված է ձախափնյա Սեն-Սևեր շրջանը, ինչպես նաև Լակրուա կղզին։ Քաղաքի հյուսիսային հատվածի լանդշաֆտը ժայռոտ է։
Քաղաքի սահմաններում Սեն գետը զբաղեցնում է 179 հա տարածք։ Քաղաքի տարածքը հատում են Սենի վտակները, մասնավորապես, Օբետ, Ռոբեկ և Կայի գետերը։ Ռուանի ծովային նավահանգիստը ցիտրուսային և արևադարձային մրգերի ներմուծման ծավալով դարձել է Ֆրանսիայի առաջնային նավահանգիստներից մեկը։ 19-րդ դարի երկրորդ կեսին նավահանգստային գործունեության ծավալը կտրուկ աճել է, քանի որ ֆիլոքսերայի համաճարակի պատճառով ոչնչացված ֆրանսիական խաղողի փոխարեն Ալժիրից երկիր սկսեց ներմուծվել գինեգործական մթերք։
Սեն գետի երկու ափերն իրար միացնելու համար Ռուանում գործում են վեց կամուրջներ, որոնցից մեկը՝ Գյուստավ Ֆլոբերի կամուրջը, մինչ օրս համարվում է Եվրոպայի ամենամեծ բարձրացվող կամուրջը (86 մետր)[4]։
Կլիմա
խմբագրելՌուանն ունի ծովային կլիմա տեղումների մեծ քանակությամբ (տարեկան 131 օրվա ընթացքում թափվում են 1 մմ տեղումներ)։ Ձմեռներն այստեղ մեղմ են, ամռանն այդքան շոգ չէ Լա Մանշ նեղուցի ազդեցության շնորհիվ։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռուան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 14,4 | 18,9 | 21,9 | 24,4 | 30,0 | 34,2 | 34,4 | 35,4 | 30,3 | 26,2 | 18,2 | 15,0 | 35,4 |
միջին առավելագույնը (°C) | 5,8 | 6,6 | 9,6 | 12,5 | 16,5 | 19,4 | 22,0 | 21,9 | 19,0 | 14,6 | 9,4 | 6,5 | 13,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 3,3 | 3,6 | 5,9 | 8,2 | 12,0 | 14,8 | 17,1 | 17,0 | 14,5 | 10,9 | 6,4 | 4,1 | 9,8 |
միջին նվազագույնը (°C) | 0,8 | 0,6 | 2,2 | 3,9 | 7,4 | 10,2 | 12,2 | 12,0 | 10,0 | 7,3 | 3,4 | 1,6 | 6,0 |
բացարձակ նվազագույնը (°C) | −17,1 | −15,8 | −10,4 | −5,0 | −3,0 | 0,1 | 3,6 | 5,0 | 1,0 | −3,2 | −9,7 | −10,5 | −17,1 |
տեղումների քանակը (մմ) | 71 | 58 | 69 | 50 | 72 | 58 | 59 | 54 | 65 | 97 | 83 | 76 | 812 |
Աղբյուր՝ Infoclimat |
Քույր-քաղաքներ
խմբագրել- Նորիջ, Մեծ Բրիտանիա
- Հաննովեր, Գերմանիա (1966)
- Նինբո, Չինաստան (1990)
- Գդանսկ, Լեհաստան (1992)
- Սալեռնո, Իտալիա (2002)
- Քլիվլենդ, ԱՄՆ (2008)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Loi du 16 janvier 2015
- ↑ Ministère de l'Intérieur.
- ↑ Conseil constitutionnel
- ↑ // GEO. — декабрь 2008. — № 358. — С. 125.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուան» հոդվածին։ |