Բողոքի ցույցեր Վրաստանում (2019)

Բողոքի ցույցեր Վրաստանում (առավել հայտնի որպես Գավրիլովի գիշեր[2], վրաց.՝ გავრილოვის ღამე), հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր Վրաստանում, որոնք սկիզբ են առել 2019 թվականի հունիսի 20-ին երկրի խորհրդարանի դիմաց[3]։ Ցույցերը սկսվել են ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և նիստին խորհդարանի ղեկավարի տեղը զբաղեցնելու պատճառով։ Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը։ Նրանց միացել է ընդդիմությունը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը[4][5]։

Բողոքի ցույցեր Վրաստանում
Ամսաթիվ2019 հունիսի 20-ից
ՎայրՎրաստան Թբիլիսի, Վրաստան
ՊատճառՈւղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին ռուս պատվիրակների մասնակցություն և նիստի նախագահություն
ՆպատակՎրաստանի խորհրդարանի խոսնակի, Ներքին գործերի նախարարի և ՊԱԾ-ի ղեկավարի հրաժարականներ
Մեթոդցույցեր
Կարգավիճակշարունակվող
Հակամարտող կողմեր
Ընդդիմություն, «Եվրոպական Վրաստան» կուսակցություն
Կառավարություն, ոստիկանություն
Ղեկավարներ
Իրակլի Կաբախիձե, Գեորգի Գավարիյա, Վախթանգ Գոմելաուրի
Կորուստներ
Վիրավորներ240[1], 8 վիրավոր լրագրող, 38 տուժած ոստիկաններ
Ձերբակալվածներ305

Նախապատմություն խմբագրել

2008 թվականին ռուս-վրացական զինված հակամարտությունից հետո իրենց անկախության մասին հայտնեցին Աբխազիան և Հարավային Օսիան։ Միջազգային հանրության մեծ մասն այդ երկու տարածքները շարունակում է համարել Վրաստանի տարածք։

2019 թվականի հունիսի 20-ին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը ղեկավարելու համար Վրաստան էր ժամանել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։ Դա առաջացրել էր երկրի ընդդիմության դժգոհությունը[6]։ Ըստ Գավրիլովի իր` Վրաստանի խոսնակի տեղը զբաղեցնելը եղել է Վրաստանի կողմի առաջարկ, որ նախատեսված է եղել արարողակարգով[7]։

Պահանջ խմբագրել

Հունիս 20-ին ցուցարարները պահանջում են Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կաբախիձեի, Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականները։ Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել[8]։

Հունիսի 23-ին ցուցարարները 4 պահանջ են ներկայացրել իշխանությանը․

  • Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարական,
  • Հունիսի 20-ին ձերբակալվածերի ազատ արձակում,
  • Հունիսի 20-ին ուժ կիրառած իրավապահներին պատասխանատվության ենթարկել,
  • Ընտրական օրենքսգրքի փոփոխություն` անցում համամասնական ընտրական համակարգի[9]։

Իրադարձություններ խմբագրել

Հունիսի 20-ի գիշերը Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցան ու ռետինե փամփուշտներ է կիրառել, բախումների արդյունքում կա մի քանի հարյուր վիրավորներ[10]։

Հունիսի 20ից սկսած բողոքի ցույցերը վերսկսել են հունիսի 21-ի վաղ առավոտյան[11]։

Հունիսի 22-ի ցույցերի ժամանակ ըստ «Россия 24»-ի ազգայնամոլ ցուցարարները հարձակվել են ռուս լրագրողների վրա։ Հարուցվել է քրեական գործ[12]։

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ խոշոր քաղաքներում, այդ թվում նաև Քութայիսում[13]։

Հունիսի 25-ին ցուցարարներին միացել է Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։ «Ձեզ հետ եմ և ձեզ հետ կլինեմ մինչև հաղթանակ»,- հայտնել է Մարգվելաշվիլին[14]։

Արձագանքեր խմբագրել

  • Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընդդիմությանը մեղադրել է երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ[4]։
  • Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը։
  • Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակությանը հանդարտության կոչ է արել։ Նա մեղադրում է Ռուսաստանին երկրում պառակտում մտցնելու համար[15]։
  • Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում հրաժարական կտա[16]։
  • Վրաստանի ԱԳՆ-ն ցույցերը որակել է, որպես հեղաշրջման փորձ։

Միջազգային խմբագրել

  •   Վրաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Թիդեստրեմը կողմերին հանգստության պահպանման կոչ է արել[17]։
  •   Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հանգստություն[18]։
  •   Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով հուլիսի 8-ից դադարեցվել են ավիափոխադրումները Ռուսաստանից Վրաստան։ Նա նաև կարգադրել է ապահովել Վրաստանում ժամանակավոր գտնվող ռուսաստանցիների վերադարձը[19]։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հունիսի 21-ին հայտարարել է, որ սրանով փորձ է արվում մեղադրել Մոսկվային և ամեն ինչ բարդել Ռուսական իշխանությունների վրա[20]։

Հետևանք խմբագրել

  • Հունիսի 21-ին հրաժարական է տվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն[21]։
  • Հունիսի 21-ին Պատգամավորական մանդատից հրաժարվել է իշխող կուսկացության պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին, ով հանդիսանում էր ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին կազմակերպիչը և ռուսական պատվիրակությանը ընդունողը[22]։
  • Հունիսի 24-ին Իշխանությունները համաձայնել են 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները անցկացնել համամասնական ընտրական համակարգով[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Over 50 people injured in Tbilisi protests — health ministry».
  2. «Վրաստանում ցուցարարները 3 ժամ են տվել ՆԳ նախարարին հրաժարական տալու համար».
  3. «Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը».
  4. 4,0 4,1 «Վրաստանի վարչապետը մեղադրել է ընդդիմությանը երկրում իրավիճակն անկայունացնելու մեջ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  5. «Protesters attempt to storm Georgia's parliament over Russia MP's visit».
  6. «Ամբողջ գիշեր Թբիլիսիում անկարգությունները չեն հանդարտվել, տասնյակ տուժածներ կան».
  7. «Спикер парламента Грузии ушел в отставку».
  8. «Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ».
  9. «Թբիլիսիում պատրաստվում են հերթական ցույցին. օր 4-րդ. լուսանկարներ».
  10. «Վրաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ է կիրառել․ կան մի քանի տասնյակ վիրավորներ».
  11. «Վաղ առավոտից Թբիլիսիի կենտրոնական փողոցներում շարունակվում են բողոքի ցույցերը».
  12. «Թբիլիսիում հարձակվել են ռուս լրագրողների վրա».
  13. Новая акция протеста в Тбилиси. Активисты требуют отставки главы МВД
  14. «Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին երեկ միացել է ցուցարարներին». {{cite web}}: Text "aliq.ge" ignored (օգնություն)
  15. Վրաստանի նախագահը խաղաղության կոչ է անում, տեղի ունեցածում մեղադրում Ռուսաստանին
  16. «Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  17. «Посол Швеции призвал стороны к сохранению спокойствия».
  18. «We call on all sides to keep calm - the US Embassy spreads a statement».
  19. «Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  20. «Վրաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների համար փորձում են մեղադրել Մոսկվային»․ Մեդվեդև
  21. «Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել».
  22. «Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավորի այցի կազմակերպիչ Զաքարիա Քուցնաշվիլին վայր է դրել մանդատը».
  23. «Իշխանությունը զիջում է. Վրաստանի խորհրդարանի 2020-ի ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգով».