Գրիգոլ Վաշաձե
Գրիգոլ Վաշաձե (վրացերեն՝ გრიგოლ ვაშაძე, հուլիսի 19, 1958, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Վրաստանի մշակույթի նախկին նախարար (2008), Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար (2008-2012)։
Գրիգոլ Վաշաձե վրացերեն՝ გრიგოლ ნოდარის ძე ვაშაძე | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1958 (62 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա |
Մասնագիտություն | դիվանագետ |
Ամուսին | Nina Ananiashvili? |
Զբաղեցրած պաշտոններ | արտաքին գործերի նախարար |
Ստորագրություն![]() | |
Grigol Vashadze Վիքիպահեստում |
Վաղ կարիերաԽմբագրել
Վաշաձեն 1981 թվականին սովորել է միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում և աշխատել է Խորհրդային Միության արտաքին գործերի նախարարությունում։
ՎրաստանումԽմբագրել
1990 թվականից մինչև 2008 թվականը Վաշաձեն զբաղվել է մասնավոր բիզնեսով և բնակվել է հիմնականում Մոսկվայում և Նյու Յորքում։ Նա Վրաստան է վերադարձել 2005 թվականին։ 2008 թվականի փետրվարին նա նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաքրաձեի տեղակալ, իսկ նույն տարվա դեկտեմբերին զբաղեցրել է նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Եկատերինա Տղեշելաշվիլիին։ 2012 թվականի հոկտեմբերին նրան փոխարինել է Մայա Փանջիկիձեն։ 2018 թվականի հուլիսին «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից Գրիգոլ Վաշաձեն առաջադրվել է որպես Վրաստանի նախագահի թեկնածու։
Անձնական կյանքԽմբագրել
Վաշաձեն ամուսնացել է 1988 թվականին հայտնի բալետ պարուհի Նինա Անանիաշվիլիի հետ և ունեցել են երկու երեխա[1]։ Բացի իր մայրենիից Վաշաձեն տիրապետում է նաև ռուսերենին, անգլերենին, պորտուգալերենին, իտալերենին, իսպաներենին և ֆրանսերենին[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ A Swan Takes Flight, interview of Nina & Gregory by Paul Lieberman. Archived 2001-10-20 at the Wayback Machine. Los Angeles Times Magazine, June 21, 2000, published at ananiashvili.com. Accessed on May 4, 2008.
- ↑ Grigol Vashadze. Archived 2010-11-25 at the Wayback Machine. Ministry of Foreign Affairs of Georgia. Accessed on May 4, 2008.