Բացել գլխավոր ցանկը

Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլի (հայ․՝ Մելիքյանց Գևորգ Ալեքսանդրի; 1918 դեկտեմբերի 30, Թբիլիսի - 2002 ապրիլի 19), վրացի խոշոր պատմաբան, ազգությամբ հայ, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։

Գիորգի Մելիքիշվիլի
վրաց.՝ გიორგი ალექსანდრეს ძე მელიქიშვილი
Ծնվել էդեկտեմբերի 30, 1918(1918-12-30)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել էմարտի 27, 2002(2002-03-27) (83 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
ԱԽՖՍՀ
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ «Պատվո նշան» շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)

ԿենսագրությունԽմբագրել

Գիորգի Մելիքիշվիլին ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։ 1939 թվականին ավարտում է Թբիլիսիի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը, հետո ասպիրանտուրա ընդունվում «Հին Արևելքի պատմություն» ուղղությամբ։ 1941 թվականին հետաքրքրվում է Ուրարտուի պատմությամբ, ուրարտերեն և ուրարտական սեպագրություններ է սովորում։ 1944 թվականին պաշտպանել է Ուրարտուին վերաբերվող թեկնածուական ատենախոսություն։ 1940-ականների վերջերից հրաապարակել է Ուրարտուին վերաբերվող մի շարք հոդվածներ, իսկ 1953-1954 թթ. լույս է տեսել նրա գլխավոր աշխատությունը՝ «Ուրարտական սեպագրությունները»[2]։ 1957 թվականին դառնում է Լենինյան մրցանակին արժանացած առաջին խորհրդային պատմաբանը։ Բացի Ուրարտուի վերաբերվող ուսումնասիրություններից, Մելիքիշվիլին մեծ ուշադրություն դարձրել է Վրաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի պատմությանը։ Այդ թեմատիկայում գիտական ամենահայտնի ներդրումն է՝ «Վրաստանի հնագույն պատմության վերաբերյալ» (1959) և ութհատորանոց «Վրաստանի պատմության ակնարկներ» (1982) աշխատությունները։ 1954-1988 թթ. Մելիքիշվիլին գլխավորում էր Վրաստանի Գիտությունների Ակադեմիայի պատմության ինստիտուտի հնագույն պատմության բաժինը։ 1965-1999 թթ. պատմության ինստիտուտի տնօրենն էր, իսկ 1999-2002 թթ.՝ պատվավոր տնօրենը։ Նա դեռևս 1960 թվականին ընտրվել էր Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[3]:

Գիորգի Մելիքիշվիլու մի շարք ուշագրավ աշխատություններ լույս են ընծայվել 2000-ական թվականների սկզբներին հրատարակված «Վրաստանի, Կովկասի և Մերձավոր արևելքի հնագույն պատմության ուսումնասիրություններ» ժողովածուում (ძიებანი საქართველოს, კავკასიისა და ახლო აღმოსავლეთის ძველი ისტორიის დარგში).[4]:

Գիորգի Մելիքիշվիլու աշխատությունները համացանցումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Меликишвили Георгий Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Գ.Ա. Մելիքիշվիլի «Ուրարտական սեպագրությունները»
  3. «Deceased academicians»։ Georgian National Academy of Sciences։ Վերցված է 21 March 2016 
  4. Rapp, Stephen H. (2003), Studies In Medieval Georgian Historiography: Early Texts And Eurasian Contexts, p. 16. Peeters Bvba 90-429-1318-5

ԳրականությունԽմբագրել

  • Гамкрелидзе Т. В., Гиоргадзе Г. Г. Памяти Георгия Александровича Меликишвили // Вестник древней истории, 2003, № 3
  • Edward L. Crowley, Andrew I. Lebed, Heinrich E. Schulz: Prominent Personalities in the USSR: a Biographic Directory Containing 6,015 Biographies of Prominent Personalities in the Soviet Union. Metuchen: Scarecrow 1968; The Tauris Soviet Directory: The Elite of the USSR Today. London: Tauris 1989.