Օսերեն
Օսերենը (օսերեն՝ ирон æвзаг, իրոն ը̆վզագ կամ иронау, իրոնաւ) պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղի իրանական ենթաճյուղի հյուսիսարևելյան խմբին։ Օսերենը Հյուսիսային Օսիայի և Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի հիմնական բնակչության՝ օսերի լեզուն է։ Ներկայումս օսերենով խոսում է մոտ 500,000 մարդ։ Օսերենը բաժանվում է երկու հիմնական բարբառների՝ իրոնական և դիգորյան։ Օսերի մեծ մասը խոսում է իրոնական բարբառով։ Այն ընկած է գրական օսերենի հիմքում, որի զարգացման գործում մեծ դեր է խաղացել օս բանաստեղծ և հասարակական գործիչ Կոստա Խեթագուրովի ստեղծագործությունը։
![]() Օսերենով գրված գրքի մեկ թերթիկ, 1940 թ. | |
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | արևելաիրանական լեզուներ և Սկյութերեն |
Երկրներ | ![]() ![]() ![]() ![]() |
Շրջաններ | Հյուսիսային Օսիա, Հարավային Օսիա |
Պաշտոնական կարգավիճակ | ![]() |
Խոսողների քանակ | 599 250 մարդ (2010)[3] |
Լեզվակիրների թիվը | 530 000 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Դասակարգում |
|
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
IETF | os |
ԳՕՍՏ 7.75–97 | օսթ 524 |
ISO 639-1 | os |
ISO 639-2 | oss |
ISO 639-3 | oss |
Կովկասի էթնիկ լեզուներ | |
![]() |
Օսական այբուբեն Խմբագրել
Օսական լեզվով գրերը գոյություն ունեն 18-րդ դարի վերջից։ Նախապես օսական գիրը ստեղծվեց միսիոներական նպատակներով (օսերի շրջանում քրիստոնեության տարածման), և նրա հիմքում ընկան եկեղեցա-սլավոնական տառերը։ Միայն հետագայում օսական այբուբենի հիմքում ընկան ռուսական քաղաքացիական տառերը։ 1923-1938 թթ. Օսիայում օգտվում էին լատինական հիմք ունեցող այբուբենից։ 1938 թ. Հյուսիսային Օսիայում լատինական հիմքով այբուբենը փոխարինվեց ռուսական հիմքով այբուբենով, որը գործածվում է ցայսօր։ Ռուսերենում բացակայող օսական հնչյունների համար օգտագործվում է տառերի համակցումը։ 1939 թ. Հարավային Օսիայում լատինական հիմքով օսական այբուբենը փոխարինվեց վրացական հիմք ունեցող այբուբենով (մխեդրուլի)։ Հարավային Օսիայում գործածվում է նաև ռուսական հիմքով այբուբենը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Fridrik Thordarson։ «Ossetic Language. History and description»։ Encyclopædia Iranica։ Արխիվացված օրիգինալից 2014-10-24-ին։ Վերցված է 2014-10-24
- ↑ В. И. Абаев. Русско-осетинский словарь. Изд. 2-е испр. и доп. Под ред. М. И. Исаева. — М.: «Сов. Энциклопедия», 1970. — С. 577.
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 2022.
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
Արտաքին հղումներ Խմբագրել
- Օսերենի մասին (ռուս.)