Սուրեն Երեմյան
Սուրեն Տիգրանի Երեմյան (մարտի 28 (ապրիլի 10), 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 17, 1992, Երևան, Հայաստան), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմաբան և քարտեզագիր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի կազմավորման և հին Հայաստանի պետական կազմավորումների պատմության հարցերին, հին և միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությանը, կովկասագիտությանը, Հայաստանի, Կովկասի և Առաջավոր Ասիայի պատմական աշխարհագրությանը։ Կազմել է Հայաստանի պատմական քարտեզներ, պատմական գիտական քարտեզագրության հիմնադիրն է Հայաստանում։
Սուրեն Երեմյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28 (ապրիլի 10), 1908 Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1992 (84 տարեկան) Երևան, Հայաստան |
Բնակության վայր(եր) | Թբիլիսի և Սանկտ Պետերբուրգ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | քարտեզագիր և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն, Աղվանք և Հայ ժողովրդի էթնոգենեզ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1931) |
Գիտական աստիճան | ակադեմիկոս (1963) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և ռուսերեն |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սուրեն Երեմյանը ծնվել է 1908 թվականի ապրիլի 11-ին Թբիլիսիում, բանվորի ընտանիքում։ 1928 թվականին նա ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին նա գործուղվել է Լենինգրադ` ԽՍՀՄ ԳԱ Արևելագիտության ինստիտուտ, որտեղ նա հաջողությամբ պաշտպանել է «Քարթլիի (Արևելյան Վրաստան) ֆեոդալական կազմավորումները մարզպանական շրջանում» թեմայով դիսերտացիանև ստանում պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Այս տարիներին «ԽՍՀՄ պատմություն» բազմահատորյակի համար նա գրել է Հայաստանի և Աղվանքի ամբողջական պատմության բաժինը՝ հնագույն շրջանից մինչև 11-րդ դարը։
Լենինգրադի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետներում Սուրեն Երեմյանը դասավանդել է հայ ժողովրդի պատմություն։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Երևանի մասնաճյուղի ստեղծումից հետո Երեմյանը տեղափոխվել է Երևան։
1953 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա «Հին Հայաստանի ստրկատիրական հասարակարգը» թեմայով։ Նույն տարում նա ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ և նշանակվել պատմության ինստիտուտի տնօրեն։ 1963 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, 1965-1968 թվականներին վարել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոն։ 1964 թվականին նա ղեկավարել է պատմության ինստիտուտի միջին, իսկ 1971 թվականին՝ հին դարերի պատմության բաժինները։ Եղել է ինստիտուտի տնօրինության գիտական խորհրդատուն։ Նրա մասնակցությամբ է ստեղծվել «Հայ ժողովրդի պատմության» բազմահատորյակը․ եղել է խմբագրական կոլեգիայի անդամ[2]։
Երեմյանը և Ստալինի պահանջըԽմբագրել
1935 թվականին Ի․ Ստալինը հայ պատմաբաններին ներկայացնում է երեք պահանջ, որից մեկն էլ հանդիսանում էր այն, որ նրանք պետք է նորաստեղծ Ադրբեջանի համար պատմություն ստեղծեն։ Երբ Աղասի Խանջյանը ներկայացնում է այս պահանջը, Սուրեն Երեմյանը նստած տեղից կանգնում է և հայտարարում ՝
- Ճիշտ է ասում ընկեր Ստալինը, մենք պարտավոր ենք մեր եղբայր ադրբեջանցիների համար պատմություն ստեղծել։
|
Այս հայտարարությունից հետո Երեմյանը մեկնում է Մոսկվա ու ընդգրկվում այս խնդրի շուրջ ձևավորված հանձնաժողովում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելուց հետո Սուրեն Երեմյանը գրում է բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որտեղ մերժում է Աղվանք պետության և Հայաստանի միջև կապը, ինչպես նաև Աղվանքը ներկայացնում է որպես Ադրբեջանի պատմության մաս[3]։
ԱշխատություններԽմբագրել
ԵրկերԽմբագրել
- Հայաստանը Մեսրոպ Մաշտոցի ժամանակ 360-440 թվականներին։ Սևակ Գ. «Մեսրոպ Մաշտոց, Հայկական գրերի ու մատենագիտության սկզբնավորումը» գրքում, 1962։
- Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի»- ի։ (Փորձ VII դարիհայկական քարտեզի վերակազմության ժամանակակից քարտեզագրական հիմքի վրա), 1963։
- Հայ ժողովրդի սննդի բնապատմական հիմունքները, 1963։
- Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIVդարերում, 1964։
- Происхождение некоторых орудий пашенного земледелия в древней Армении, 1964.
- Выдающийся ученый, этнограф, искусствовед: (К 70-летию со дня рождения С. С. Лисициан), 1964.
- Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, 1965։
- О некоторых историко-географических параллелях в "Повести временных лет" и "Истории Тарона" Иоанна Мамиконяна, Киев, 1965.
- Հայկական լեռնաշխարհի հնագույն ժողովուրդը։ Սովետական Հայաստան, 1966։
- Հայ ժողովրդի կազմավորումը։ 1966։
- Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը, 1966։
- Զաքարյանների իշխանություն, 1977։
- Մեծ Հայքն ըստ VII դարի «Աշխարհացոյց» - ի, 1981։
- Մարզպանական Հայաստան։ 1981։
- Аборигены Армянского нагорья: 1981.
- Դրվատանքի արժանի գործ, Սովետական Հայաստան, 1982։
- Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները, 1982.:
- Века повествуют о дружбе: (К 1500-летию города Киева): 1982.
- Капитальный труд: Шестой и седьмой тома Армянской советской энциклопедии: 1982.
- Դավիթ Անհաղթի կուլտուր-պատմական միջավայրը:«Դավիթ Անհաղթը` հին Հայաստանի մեծ փիլիսոփան» գրքում, 1983։
- Естественно-исторические основы питания армянского народа: В кн., 1983.
- Навеки с Россией: (К 200-летию к заключения Георгиевского трактата), 1983.
- Грузинское феодальное княжество Кахети в VIII-XI вв. и его взаимоотношения с Арменией: ,1983г.
- Առաջաբան։ Բաժին Ա։ Բաժին Բ։ Բաժին Դ.: «Հայ ժողովրդի պատմություն» [հատոր 8], 1984։
- Օրացույցի պատմությունից։ Երկրագունդը ըստ Անանիա Շիրակացու։ Գիտություն և տեխնիկա, 1984։
- Հայ ժողովրդի պատմություն։ Հ. 2 Հայաստանը վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում։ Երևան, 1984։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Еремян Сурен Тигранович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Խմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971
- ↑ «Արտաշես Հակոբջանյան․ Հայոց Աղվանից աշխարհի գլխիվայր շրջված պատմությունը։»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին։ Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9
ԱղբյուրներԽմբագրել
- ՀՀ ԳԱ նախագահություն, պատմության և տնտեսագիտության բաժանմունք, պատմության ինստիտուտ «Ս. Տ. Երեմյան», պատմաբանասիրական հանդես №1, 1992, էջ 255-256
Արտաքին հղումներԽմբագրել
- Սուրեն Երեմյան «Հայ ժողովրդի ծագման պատմական միջավայրը»
- Սուրեն Երեմյանի կենսագրությունը ՀՀ ԳԱԱ կայքում
- ՀԱՅ ԱԿԱՆԱՎՈՐ ՊԱՏՄԱԲԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳԵՏԸ (ՀՀ ԳԱ ակադեմիկոս Ս. Տ. Երեմյանի ծննդյան 100-ամյակի առթիվ)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 546)։ |