Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորգան (այլ կիրառումներ)

Գորգան (պարսկերեն՝ گرگان), քաղաք Իրանում, Գոլեստան գավառի վարչական կենտրոնն է։ Գորգանը երկրի հյուսիսում է, Կասպից ծովից 30 կմ հեռավորության վրա։ Քաղաքը մայրաքաղաք Թեհրանից 400 կմ արևելք է գտնվում։ Գորգանից 150 կմ հեռավարության վրա գտնվում է Գոլեստանի ազգային պարկը։

Քաղաք
Գորգան
گرگان
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասԳոլեստան
Մակերես1700 կմ²
ԲԾՄ148 մ
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Բնակչություն329536[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ017
Պաշտոնական կայքgorgan.ir
Գորգան (Իրան)##
Գորգան (Իրան)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հին հունական աղբյուրներում հայտնի է Հիրկանիա անունով, որը գալիս է պահլավերեն Վարկանա անվանումից (Գայլերի երկիր)։ Ավելի ուշ շրջանում քաղաքն անվանվել է Աստարաբադ և այդ անունը կրել է մինչև 1937 թվականը։

Լենկ Թեմուրը 1384 թվականին ավերել է Գորգանը։

Քույր քաղաքներ խմբագրել

  Ակտաու, Ղազախստան

Գորգագործություն խմբագրել

Գորգանը, ինչպես և ողջ Գոլեստան գավառը, հայտնի է գորգագործությամբ։ Ջաջիմ կարպետները գործվում են այս գավառում։ Գոլեստանի կարպետագործության ավանդույթները գալիս են հին իրանական Բուխարա քաղաքից, որն այժմ Ուզբեկստանի կազմում է։

Կլիմա խմբագրել

Գոլեստանում գերիշխում է չափավոր և խոնավ կլիման, որը հայտնի է «չափավոր կասպյան կլիմա» անվանումով։ Գոլեստանում կլիմայի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ Ալբորզի լեռնաշղթան, լեռների ուղղվածությունը, քամիները և այլն։ Այս գործոնների շնորհիվ Գոլեստանում երեք տարբեր կլիմաներ են ձևավորվել՝ չափավոր, լեռնային և կիսաչոր։ Տարեկան տեղումները կազմում են 600 մմ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գորգանում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 29 32,4 35 39 43 45 44 44 41,6 39 36 29,2 45
միջին առավելագույնը (°C) 12,4 13,1 15,3 21,2 29,6 30,9 32,6 32,7 29,9 24,8 18,8 14,3 22,74
միջին նվազագույնը (°C) 3,4 3,8 6,1 10,7 15,5 19,9 22,8 22,9 19,6 13,9 8,9 5,2 12,73
բացարձակ նվազագույնը (°C) −10 −6 −3,2 0 2,8 10 15 13 9 3 −2 −7 −10
տեղումների քանակը (մմ) 55 55,8 79,4 52,8 44,1 33,4 22,2 27,3 38,9 66,1 68,5 57,5 601
Աղբյուր՝ Օդերևութաբանական կայանների վիճակագրություն

Ծանոթագրություններ խմբագրել