Վախուշտի Բագրատիոնի
Վախուշտի Բագրատիոնի (1696, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն - 1757, Մոսկվա, Ռուսական կայսրություն), վրաց աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր։ Արքայազն, Վախթանգ 4-րդ թագավորի արտաամուսնական որդին։ Տիրապետել է մի շարք լեզուների, ակտիվորեն մասնակցել Քարթլիի թագավորության քաղաքական կյանքին։ 1724 թվականին Վախթանգ 4-րդի հետ գաղթել է Ռուսաստան, բնակություն հաստատել Մոսկվայում, որտեղ և ավարտել է (1745 թվական) իր «Վրաստանի թագավորության նկարագրություն» երկը։ Աշխատությունը Վրաստանի պատմությունն է սկզբից մինչև 18–րդ դարի 1-ին կեսը, որտեղ հատուկ տեղ է գրավում երկրի քաղաքական և էթնիկական միասնության գաղափարը։ Աշխատության 2-րդ մասում տրվում է Վրաստանի պատմության աշխարհագրությունը՝ պատմական մարզերի քարտեզ-ատլասով։ Նրա աշխատություններում պատմա-աշխարհագրական հարուստ տեղեկություններ կան նաև Հայաստանի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների վերաբերյալ։
Վախուշտի Բագրատիոնի վրաց.՝ ვახუშტი ბაგრატიონი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1696 |
Ծննդավայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն |
Մահացել է | 1757 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, պատմաբան և քարտեզագիր |
Ծնողներ | հայր՝ Վախթանգ VI |
Երեխաներ | Ivan Vakhushtovich Bagration? և Iotam Bagration? |
![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 239)։ ![]() |