Սկառլեթ Յոհանսոն
Սկառլեթ Ինգրիդ Յոհանսոն (անգլ.՝ Scarlett Ingrid Johansson, ՄՀԱ [ˈskɑːrlɪt ʤəˈhænsən][15], նոյեմբերի 22, 1984[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի, երգչուհի։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել Վուդի Ալլենի («Մատչ-փոինթ») և Սոֆյա Կոպպոլայի («Թարգմանության դժվարությունները») հետ համագործակցությունը, ինչպես նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմաշարում Սև այրու դերը[16]։ Կոնգլոմերատ Ariston, Dyson, Hansa, Hotpoint, Indesit, Scarlett, Timberk, Vitek, Verloni և Whirlpool։
Սկառլեթ Յոհանսոն անգլ.՝ Scarlett Johansson | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1984[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց[5], Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ[6] և P.S. 41? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աշկենազի |
Կրոն | հուդայականություն[7] |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, մոդել, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, ստուդիական երաժիշտ, կինոռեժիսոր և դերասանուհի |
Ժանրեր | փոփ |
Ծնողներ | հայր՝ Karsten Olaf Johansson?, մայր՝ Melanie Sloan? |
Ամուսին(ներ) | Քոլին Ջոսթ[8] |
Համատեղ ապրող(ներ) | Քոլին Ջոսթ[9][8] |
Երեխա(ներ) | Rose Dauriac? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կինոարվեստի և գիտության ակադեմիա |
2003 թվականին ստացել է «BAFTA» մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար («Թարգմանությունների դժվարությունները» ֆիլմ)։ 2010 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար («Տեսարան կամրջից» պիես)։ 2014 թվականին արժանացել է «Սեզար պատվավոր մրցանակի»։ 2020 թվականին կրկնակի առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Վաղ տարիներ և կրթություն
խմբագրելՍկառլեթ Յոհանսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Նյու Յորքում։ Հայրը` Քարսթեն Յոհանսոնը (ծնված 1943 թվականին), դանիացի գրող, սցենարիստ և ռեժիսոր Այներ Յոհանսոնի (1922-2001) որդին է։ Քարսթենը Դանիայից գաղթած ճարտարապետ է[17]։ Մայրը՝ Մելանի Սլոունը (ծնված 1951 թվականին[18]), ծագում է լեհական (Գրուեց և Վարշավա[19]) և բելառուսական (Նեսվիժ) արմատներ ունեցող հրեական ընտանիքից. դերասանուհու պապն ընտանեկան Շլամբերգ ազգանունը փոխել է Սլոունի[20][21][22][23][24][25]։ Սկառլեթն ունի ավագ եղբայր՝ Էդրիանը (ծնված 1976 թվականին), ավագ քույր՝ դերասանուհի Վանեսա Յոհանսոնը (ծնված 1980 թվականին), երկվորյակ եղբայր՝ Հանթերը (ծնված 1984 թվականին), ինչպես նաև արյունակից ավագ եղբայր՝ Քրիստիանը, որը հոր նախորդ ամուսնությունից է[17]։
Ծնողների ամուսնալուծությունը մեծ ազդեցություն է ունեցել պատանի Սկառլեթի վրա։ Հետագայում հարցազրույցի ժամանակ նա խոստովանել է, որ հաճախ է տխրում «ամենատարբեր պատճառներով... այդ տխրությունը կրկնապատկվեց, երբ ծնողներս ամուսնալուծվեցին. այդ ժամանակից ի վեր՝ ցանկացած իրադարձության մեջ ես ակամա վերապրելու պատճառ եմ գտնում»։ Սկառլեթի մասնակցությամբ նկարահանված առաջին ֆիլմի («Նորթ», 1994) ռեժիսոր Ռոբ Ռայները նշել է, որ աղջիկը մի անգամ նրան ասել է՝ «...ինձ արտասվելու համար շատ քիչ բան է պետք։ Հիշել, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը վիճում հիմար մանրուքների պատճառով... բայց իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Պարզապես նրանցից սերը հեռանում է... և նրանք ծեծում են միմյանց մանրուքների համար։ Սա է իսկական ցավը...»[26]:
Ծնողների ամուսնալուծությունից հետո Սկառլեթը հերթափոխով ապրել է երկու քաղաքներում՝ Նյու Յորքում, որտեղ մնացել էր հայրը, և Լոս Անջելեսում։ Նյու Յորքում Սկառլեթը մանկուց հաճախել է Լի Սթրասբերգի դերասանական դպրոց[26], սակայն դերասանական գործունեությունն սկսել է Լոս Անջելեսում՝ 1992 թվականին մասնակցելով «Սոֆիստիկա» (անգլ.՝ Sophistry) արտաբրոդվեյյան ներկայացմանը, որտեղ խաղացել է Իթան Հոուքի հետ։
Սկառլեթն սկսել է ֆիլմերում նկարահանվել 9 տարեկանից. 11 տարեկանում նա արդեն խաղացել է Շոն Քոններիի հետ[26]։ Սկառլեթի առաջին դերից հետո «The Sun» թերթը գրել է, որ նա նման է «դիսնեյյան մուլտֆիլմից ուրախ խոզուկին»[26]։
2002 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Մանհեթենի դպրոցը։
Գործունեություն
խմբագրելԻր առաջին դերը Յոհանսոնն ստացել է «Նորթ» ֆիլմում, որտեղ խաղացել է պատանի Էլայջա Վուդի հետ[27]։ Ֆիլմի ռեժիսոր Ռոբ Ռայները հարցազրույցներից մեկում ասել է, որ «փոքրիկ Սկառլեթը չունի մանկական տաղանդ», և որ դերասանուհին հիշեցնում է «միջին տարիքի մի կնոջ, որը մի փոքր կռվարար է, շատ բծախնդիր, խստապահանջ և կյանքից հիասթափված»[26]։
Նրա հաջորդ դերերից մի քանիսը մնացել են աննկատ։ Սակայն 1996 թվականին Սկառլեթը «Մեննի և Լո» ֆիլմում խաղացել է իր առաջին գլխավոր դերը, որի համար «Independent Spirit Awards»-ում առաջադրվել է «Կնոջ լավագույն դեր» անվանակարգում։ 1998 թվականին Սկառլեթը Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիահմա» ֆիլմում խաղացել է Գրեյս Մաքլինի դերը, որը Միացյալ Նահանգներում հռչակ է բերել նրան։
Դրանից հետո Յոհանսոնը նկարահանվել է տարբեր որակի ֆիլմերում (այդ թվում՝ «Երևակայական աշխարհ» և «Մարդ, որը չի եղել»), քանի դեռ ռեժիսոր Սոֆյա Կոպպոլան նրան չէր հրավիրել նկարահանվելու «Թարգմանության դժվարությունները» ֆիլմում։ 2003 թվականին թողարկված ֆիլմում Շառլոտայի դերը Յոհանսոնին ճանաչում է բերել Ատլանտիկայի երկու կողմերում, ինչպես նաև մի շարք մրցանակներ (այդ թվում՝ «BAFTA» մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի) և հեղինակավոր կինոմրցանակների անվանակարգեր («Ոսկե գլոբուսի» անվանակարգ՝ որպես կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերակատար)։ Նույն տարում Յոհանսոնը նկարահանվել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» ֆիլմում։ Սկառլեթն այնտեղ կերտել է հոլանդացի գեղանկարիչ Յան Վերմեերի սպասավորուհի Գրետային, որի համար նույն տարում ստացել է անվանակարգ «Ոսկե գլոբուսում»՝ արդեն որպես դրամայում կնոջ լավագույն դեր, և «BAFTA»-ում։
2004 թվականին Յոհանսոնը հրավիրվել է Կինոարվեստի և գիտության ակադեմիա, որի անդամներն ամեն տարի քվեարկությամբ շնորհում են «Օսկար» մրցանակը։ Նույն տարի դերասանուհին քիչ եկամտով «Սիրային տենդ» ֆիլմում խաղացած դերի համար ստացել է երրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ։
2005 թվականին Սկառլեթը նկարահանվել է արմատապես տարբերվող երկու ֆիլմում՝ ռեժիսոր Մայքլ Բեյի՝ կլոնավորման թեմատիկայով մեծ եկամուտ ունեցող «Կղզին» ֆանտաստիկ մարտաֆիլմում և հայտնի Վուդի Ալլենի «Մատչ-փոինթ» կամերային պատմությունում[28]։ Թեև «Կղզին» համաշխարհային վարձույթում շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար է հավաքել, Միացյալ Նահանգներում հանգանականությունները սպասվածից շատ ավելի համեստ էին, ընդ որում, ֆիլմի պրոդյուսերները ոչ պակաս մեղադրում էին Յոհանսոնին. նրանց խոսքով՝ «դերասանուհին ի վիճակի չէր իր անունով լայն լսարան գրավել»։ Բացի այդ, Յոհանսոնը վիճել է ֆիլմի ռեժիսոր Էվան ՄաքԳրեգորի հետ անկողնային տեսարանի նկարահանման ժամանակ. դերասանուհին համաձայն չէր մերկ կրծքով ներկայանալ, սակայն կինոնկարի ստեղծողները, վախենալով վարկանիշի խստացումից, ստիպել են նրան կրծքկալ հագնել[29]։ Երկրորդ ֆիլմը շատ ավելի հաջող էր իր գործունեության համար։ Վուդի Ալլենի «Մատչ-Փոինթ» ֆիլմն ընտրվել Է Կաննի 2005 թվականի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, մամուլում ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, վարձույթում հավաքել է գրեթե 80 միլիոն դոլար, ինչպես նաև Սկառլեթին բերել է չորրորդ անվանակարգը «Ոսկե գլոբուսում»[28]։
2006-2007 թվականներին թողարկվել են Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ մի շարք ֆիլմեր։ Առաջին հերթին, սա ռեժիսոր Վուդի Ալլենի՝ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ երկրորդ նախագիծն է՝ «Սենսացիա», որտեղ Սկառլեթը խաղում է ամերիկացի ուսանողի կատակերգական դերը՝ սիրային կապ ունենալով անգլիական արիստոկրատի հետ (որի դերը խաղացել է ավստրալիացի դերասան Հյու Ջեքմանը)։ 2006 թվականի աշնանը թողարկվել է Բրայան դե Պալմայի «Սև խոլորձ» թրիլլեր-նուարը, որը քրեական պատմություն է։ Ֆիլմի սյուժեն ծավալվում Է 1940-ական թվականներին Հոլիվուդում տեղի ունեցած երիտասարդ դերասանուհի Էլիզաբեթ Շորթի սպանության շուրջ։ Սկառլեթից բացի ֆիլմում նկարահանվել են նաև Հիլարի Սուենկը, Ջոշ Հարթնեթը և Աարոն Էկհարտը։ Հարկ է նշել նաև նույն ժամանակահատվածում թողարկված երկու էկրանավորում. առաջինը՝ «Դայակի օրագրերը», որտեղ դերասանուհին խաղում է Նիկոլա Քրաուսի և Էմմա Մաքլաֆլինի համանուն գրքի հերոսուհուն՝ մի աղջկա, որը դայակ է աշխատում Նյու Յորքի հարուստ ընտանիքում, երկրորդը՝ Քրիստոֆեր Պրիստի «Հեղինակություն» գրքի էկրանավորումը, որի ռեժիսորը Քրիստոֆեր Նոլանն է։
Դերասանուհու անվան հետ կապված հիշատակում են մի նախագիծ՝ «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» պատմական դրաման, որտեղ Սկառլեթը խաղացել է Նատալի Փորտմանի և Էրիկ Բանայի հետ ու կերտել հայտնի Աննա Բոլեյնի քրոջ՝ Մարիա Բոլեյնի կերպարը։ Ֆիլմում քույրերը մրցակցում են Թյուդորների արքայատոհմի թագավոր Հենրի 8-րդի սրտի և մահճակալի համար։
2008 թվականի մայիսի 20-ին Յոհանսոնն իր առաջին «Anywhere I Lay My Head» ալբոմում հանդես է եկել որպես վոկալիստ, որը ներառում է Թոմ Ուեյթսի երգերի քավեր տարբերակները։ 2009 թվականի սեպտեմբերին կայացել է «Break Up» ալբոմի թողարկումը, որը նա ձայնագրել է Փիթ Յորնի հետ 2006 թվականին[30][31]։
2010 թվականին «Երկաթե մարդը 2» ֆիլմում խաղալով հատուկ գործակալ Նատաշա Ռոմանոֆֆի դերը՝ Յոհանսոնը համաձայնել է մասնակցել «Երկաթե մարդու» շարունակությանը՝ «Վրիժառուները» ֆիլմին, որը թողարկվել է 2012 թվականին[32]։ Բացի այդ, 2010 թվականի սեպտեմբերին՝ «Blu-ray» և «DVD» ձևաչափերով թողարկված «Երկաթե մարդ 2»-ի մամուլի ասուլիսի ժամանակ, «Marvel Studios»-ի նախագահ Քևին Ֆայգին հաստատել է, որ Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սև այրի» անհատական ֆիլմի շուրջ բանավեճեր են տեղի ունեցել[33]։ Ֆայգին նաև ասել է, որ իրենք սկսել են ֆիլմի մասին բանակցություններ վարել դերասանուհու հետ[34]։
Դերասանուհու մայրը՝ Մելանի Սլոանը, ինը տարեկանում դստեր առաջնելույթից ի վեր եղել է նրա մենեջերը։ 2009 թվականի նոյեմբերին Սկառլեթն ազատել է Սլոանին և վարձել հոլիվուդյան հայտնի գործակալ Ռիք Յորնին (Փիթ Յորնի եղբորը), որն աշխատել է Լեոնարդո ԴիԿապրիոյի, Ջասթին Թիմբերլեյքի և Քեմերոն Դիասի հետ[35]։
Դերասանուհի Սկառլեթ Յոհանսոնը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Դերասանուհու անունով աստղի հանդիսավոր բացումը կայացել է 2012 թվականի մայիսի 2-ին Կալիֆոռնիայում[36]։
Ըստ Ֆորբս ամսագրի՝ 2018 թվականի օգոստոսի 16-ին Սկառլեթ Յոհանսոնը գլխավորել Է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը։ 12 ամսվա ընթացքում նա վաստակել է 40,5 միլիոն ԱՄՆ դոլար[37]։
Այլ գործունեություն
խմբագրել2004 թվականին Սկառլեթ Յոհանսոնը միացել է Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջոն Քերիի ընտրական կամպանիային[38]։
Սկառլեթ Յոհանսոնը «Calvin Klein» ընկերության «Eternity Moment» օծանելիքի գովազդային արշավի դեմքն էր։ 2006 թվականին նա պայմանագիր է կնքել «L’Oréal» ընկերության հետ[39]։ 2009 թվականից դերասանուհին ներկայացնում է իսպանական «Mango» ապրանքանիշը[40]։
2016 թվականին Սկառլեթ Յոհանսոնը Հենրի Քավիլի հետ մասնակցել է «Huawei»-ի գովազդային արշավին՝ «Huawei P9» սմարթֆոնների առաջխաղացման համար[41]։
Դերասանուհին նկարահանվել է Բոբ Դիլանի[42] և Ջասթին Թիմբերլեյքի[43] տեսահոլովակներում։
Սկառլեթ Յոհանսոնը 2007-2014 թվականներին ակտիվորեն համագործակցել է Օքսֆամ կազմակերպության հետ[44][45]։ Հարաբերությունների խզման պատճառ են հանդիսացել իսրայելական ապրանքների բոյկոտի հարցում տարաձայնությունները։ Սկառլեթ Յոհանսոնը մասնակցել է իսրայելական «SodaStream» ընկերության գովազդային արշավին, որի արտադրական հարթակը գտնվում է Մաալե Ադումիմ քաղաքում՝ «կանաչ գծի» սահմաններից դուրս։ Դրա հիման վրա ձախ արմատական պրոարաբական խմբերը Յոհանսոնին մեղադրել են «իսրայելական ապարտեիդին» աջակցելու մեջ։ Նույն դիրքորոշումն ուներ նաև Օքսֆամի ղեկավարությունը։ Սկառլեթը հայտնել է․
Ես աջակցում եմ ժողովրդավարական Իսրայելի և Պաղեստինի միջև կոոպերացիային և սոցիալական փոխազդեցությանը։ «SodaStream»-ն ընկերություն է՝ նվիրված ոչ միայն շրջակա միջավայրի պաշտպանությանը, այլև խաղաղ գոյակցության գաղափարին։ Այն հարևաններին (արաբներին և հրեաներին) թույլ է տալիս աշխատել միասին, նրանց ապահովում է աշխատանքի հավասար վարձատրությամբ և հավասար իրավունքներով։ Ես հավատում եմ, որ յուրաքանչյուր գիտակից գնորդ ինքն է որոշելու, թե ինչն է իրեն հարմար… |
2014 թվականին «Jerusalem Post» լրագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 50 հրեաների ցանկը։ Այս վարկանիշում Սկառլեթ Յոհանսոնն զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը[46]։
Անձնական կյանք
խմբագրել2006 թվականին տված հարցազրույցում Յոհանսոնը կարծիք է հայտնել, որ մարդու համար անբնական է լինել մոնոգամ[47]։ Մյուս կողմից՝ Սկառլեթը հերքել է իր հնարավոր անկանոն սեռական կապերի մասին լուրերը՝ ասելով, որ նա խաղընկերոջ հետ հարաբերություններում ջանում է հասնել մոնոգամիայի[48]։
2006 թվականին նա հաղորդել է, որ տարեկան երկու անգամ հանձնում է ՄԻԱՎ-ի թեստ և «զզվելի» ու «անպատասխանատու» է համարում, երբ մարդիկ դա չեն անում[49]։
Յոհանսոնը տոնում է ինչպես Սուրբ ծնունդը, այնպես էլ Խանուկան։ Նա նաև պնդում է, որ չի սիրում, երբ մարդիկ մրցանակներ ստանալու ժամանակ շնորհակալություն են հայտնում Աստծուն կամ Հիսուսին[50]։
Սկառլեթն ունի Թրուփեր անունով կատու և Մեգգի անունով շուն։
Սկառլեթն իր նկատմամբ բավականին ինքնաքննադատորեն է տրամադրված. նա կարծում է, որ «ունի բազմաթիվ թերություններ, այդ թվում՝ ցելյուլիտ, 163 սմ հասակ, անկանոն ատամնանստվածք, կրծած եղունգներ, անբնական խռպոտ ձայն..., կուզություն, վշտանալու հավերժական պատրաստակամություն և կենցաղին ամբողջովին անհարմարվածություն»։ Իր դրական հատկանիշների մասին Սկառլեթն ասում է, որ հավատարիմ ընկեր է, ունի մեծ սիրո գաղափար և հավատում է սեփական կարողություններին. բացի այդ, նա չի խմում, չի ընդունում թմրանյութեր և չի ծխում[26]։
Յոհանսոնն իր անձնական կյանքի մանրամասներով չի կիսվում մամուլի հետ, սակայն նրա անունը հաճախ է հայտնվում թաբլոիդների էջերում։ Սկառլեթը հանդիպել է դերասան Ջոշ Հարթնեթի հետ. զույգը ծանոթացել է «Սև խոլորձ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Բայց 2006 թվականի վերջին զույգը բաժանվել է։ Սկառլեթ Յոհանսոնին վերագրել են Մարկ Ուոլբերգի և Ջասթին Թիմբերլեյքի հետ սիրավեպեր[51]։ Դերասանուհու խոստովանությամբ՝ նա հոգնել է իրեն վերագրվող տղամարդկանց մեծ քանակից, որոնցից կեսին անգամ ծանոթ չէ։
2008 թվականի մայիսի 5-ին Յոհանսոնը հայտարարել է իր և Ռայան Ռեյնոլդսի (ծնված 1976 թվականին) նշանադրության մասին։ 2008 թվականի սեպտեմբերի 28-ին (այլ տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին[26]) զույգն ամուսնացել է Վանկուվերի մոտ գտնվող Տոֆինո լեռնային կուրորտում[52]։ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին նրանք հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին[53]։
2011 թվականի սեպտեմբերի 14-ին համացանցում հայտնվել են Սկառլեթի բջջային հեռախոսից գողացված լուսանկարները[54], որտեղ դերասանուհին լուսանկարել է իրեն առանց հագուստի[55]։ Ինչպես Յոհանսոնն է ասել, լուսանկարներն ուղարկվել են իր նախկին ամուսնուն՝ Ռայան Ռեյնոլդսին, միջադեպից երեք տարի առաջ[56][57]։ Հետաքննության արդյունքում իրեն մեղավոր է ճանաչել Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքից Քրիստոֆեր Չեյնին։ Ի հավելումն բանտային կալանքի՝ դատախազները Չեյնիից պահանջել են 66 179 դոլարի չափով վճարի փոխհատուցում[58]։
2014 թվականի հոկտեմբերի 1-ին Սկառլեթն ամուսնացել է երկրորդ անգամ, այս անգամ լրագրող Ռոմեն Դորիաքի հետ, որի հետ մինչև ամուսնությունը հանդիպել է 2 տարի[59]։ 2014 թվականի սեպտեմբերի 4-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ռոուզ Դորոթի Դորիաքը[60]։ 2016 թվականի ամռանը զույգը բաժանվել է[61]։ 2017 թվականի մարտին Սկառլեթը նախաձեռնել է ամուսնալուծության գործընթաց[62]։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ձևակերպվել է զույգի ապահարզանը[63]։
Նույն տարվա դեկտեմբերին հաստատվել է, որ Յոհանսոնը հանդիպում է կատակերգու դերասան և «Saturday Night Live» հաղորդման սցենարիստ Կոլին Ջոսթի հետ[64][65][66]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1994 | ֆ | «Նորթ» | North | Լաուրա Նելսոն |
1995 | ֆ | «Արդար դատաստան» | Just Cause | Քեյթ Արմսթրոնգ |
1996 | ֆ | «Եթե Լյուսին ընկնի» | If Lucy Fell | Էմիլի |
1996 | ֆ | «Մեննի և Լո» | Manny & Lo | Ամանդա |
1997 | ֆ | «Անկում» | Fall | փոքրիկ աղջնակ |
1997 | ֆ | «Տանը մենակ 3» | Home Alone 3 | Մոլլի |
1998 | ֆ | «Ձիահմա» | The Horse Whisperer | Գրեյս Մաքլին |
1999 | ֆ | «Իմ եղբայր խոզը» | My Brother the Pig | Քեթի Քելդվել |
2001 | ֆ | «Ամերիկյան ռափսոդիա» | An American Rhapsody | Սյուզանը 15 տարեկանում |
2001 | ֆ | «Երևակայական աշխարհ» | Ghost World | Ռեբեկկա |
2001 | ֆ | «Մարդ, որը չի եղել» | The Man Who Wasn’t There | Ռեյչել «Բերդի» Էբանդես |
2002 | ֆ | «Սարդերի գրոհ» | Eight Legged Freaks | Էշլի Պարկեր |
2003 | ֆ | «Թարգմանության դժվարությունները» | Lost in Translation | Շառլոտա |
2003 | ֆ | «Մարգարտե ականջօղով աղջիկը» | Girl with a Pearl Earring (film) | Գրիտ |
2004 | ֆ | «Ամենաբարձր միավոր» | The Perfect Score | Ֆրանչեսկա Կյորտիս |
2004 | ֆ | «Սիրային տենդ» | A Love Song for Bobby Long | Պերսի Ուիլ |
2004 | ֆ | «Լավ կին» | A Good Woman | Մեգ Ուինդերմեր |
2004 | մֆ | «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» | The SpongeBob SquarePants Movie | Մինդի |
2004 | ֆ | «Հիանալի ընկերություն» | In Good Company | Ալեքս Ֆորմեն |
2005 | ֆ | «Մատչ-փոինթ» | Match Point | Նոլա Ռայս |
2005 | ֆ | «Կղզին» | The Island | Ջորդան 2 Դելտա / Սառա Ջորդան |
2006 | ֆ | «Սենսացիա» | Scoop | Սոնդրա Պրանսկի |
2006 | ֆ | «Սև խոլորձ» | The Black Dahlia | Քեյ Լեյք |
2006 | ֆ | Հեղինակություն | The Prestige | Օլիվիա |
2007 | ֆ | «Դայակի օրագրերը» | The Nanny Diaries | Էննի |
2008 | ֆ | «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» | The Other Boleyn Girl | Մարիա Բոլեյն |
2008 | ֆ | «Վիկի Քրիստինա Բարսելոնա» | Vicky Cristina Barcelona | Քրիստինա |
2008 | ֆ | «Վրիժառուն» | The Spirit | Շելկ |
2009 | ֆ | «Խոսք տալ չի նշանակում ամուսնանալ» | He's Just Not That into You | Աննա |
2010 | ֆ | «Երկաթե մարդը 2» | Iron Man 2 | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2011 | ֆ | «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» | We Bought a Zoo | Քելլի |
2012 | ֆ | «Վրիժառուները» | The Avengers | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2012 | ֆ | «Հիչքոկ» | Hitchcock | Ջանեթ Լի |
2013 | ֆ | «Մաշկի մեջ» | Under the Skin | Լաուրա |
2013 | ֆ | «Դոն Ժուանի կրքերը» | Don Jon | Բարբարա Շուգարմեն |
2013 | ֆ | «Նա» | Her | Սամանթա |
2014 | ֆ | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Captain America: The Winter Soldier | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2014 | ֆ | «Խոհարար անիվների վրա» | Chef | Մոլլի |
2014 | ֆ | «Լյուսի» | Lucy | Լյուսի |
2015 | ֆ | «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» | Avengers: Age of Ultron | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2016 | ֆ | «Ջունգլիների գիրքը» | The Jungle Book | Կաա |
2016 | ֆ | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Captain America: Civil War | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2016 | ֆ | «Կեցցե Կեսարը» | Hail, Caesar! | Դիանա Մորան |
2016 | մֆ | «Երգի՛ր» | Sing | Էշ |
2017 | ֆ | «Խեցեպատ ուրվականը» | Ghost in the Shell | Մայոր Միրա Կիլիան/Մոկոգո Կուսանագի |
2017 | ֆ | «Շատ վատ աղջիկներ» | Rough Night | Ջեսս |
2018 | մֆ | «Շների կղզի» | Isle of Dogs | Մինդալկա |
2018 | ֆ | «Վրիժառուները։ Անվերջության պատերազմ» | Avengers: Infinity War | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2019 | ֆ | «Կապիտան Մարվել» | Captain Marvel | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2019 | ֆ | «Վրիժառուները. Վերջնախաղ» | Avengers: Endgame | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
2019 | ֆ | «Ջոջո Ճագար» | Jojo Rabbit | Ռոզի Բեցլեր |
2019 | ֆ | «Ամուսնական պատմություն» | Marriage Story | Նիկոլ |
2020 | ֆ | «Սև այրի» | Black Widow | Նատաշա Ռոմանոֆ / Սև Այրի |
Սկավառակագրություն
խմբագրելԱշխատանք թատրոնում
խմբագրելՏարի | Ներկայացում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2010 | «Տեսարան կամրջից» | Քեթրին | Թատրոն «Կորթ» |
2013 | «Կատուն շիկացած տանիքում» | Մարգարետ | Ռիչարդ Ռոջերս (թատրոն) |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակների և անվանակարգերի ամբողջական ցուցակը «IMDb»-ի կայքում է[69].
Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակ | Տարի | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք |
«BAFTA» | 2004 | «Կնոջ լավագույն դեր» | «Թարգմանության դժվարությունները» | Հաղթանակ |
«Կնոջ լավագույն դեր» | «Մարգարտե ականջօղով աղջիկը» | Առաջադրված | ||
«Ոսկե գլոբուս» | 2004 | «Կնոջ լավագույն դեր» (կատակերգություն կամ մյուզիքլ) | «Թարգմանության դժվարությունները» | Առաջադրված |
«Կնոջ լավագույն դեր» (դրամա) | «Մարգարտե ականջօղով աղջիկը» | Առաջադրված | ||
2005 | «Կնոջ լավագույն դեր» (դրամա) | «Սիրային տենդ» | Առաջադրված | |
2006 | «Կնոջ լավագույն երկրորդական դեր» | «Մատչ-փոինթ» | Առաջադրված | |
«Թոնի» | 2010 | «Պիեսում կնոջ լավագույն երկրորդական դեր» | «Տեսարան կամրջից» | Հաղթանակ |
«Վենետիկի կինոփառատոն» | 2003 | «Upstream» մրցանակ կնոջ լավագույն դերի համար | «Թարգմանության դժվարությունները» | Հաղթանակ |
«Ժորժ» | 2005 | «Լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված |
2006 | «Լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
2007 | «Արտասահմանյան լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
2013 | «Արտասահմանյան լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Հաղթանակ | |
2014 | «Արտասահմանյան լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
2015 | «Արտասահմանյան լավագույն դերասանուհի» | Չկա տվյալ | Հաղթանակ | |
«Սեզար» | 2014 | «Սեզար» մրցանակ կինեմատոգրաֆիայում ակնառու վաստակի համար | Չկա տվյալ | Հաղթանակ |
«Սատուրն» | 2011 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | «Երկաթե մարդը 2» | Առաջադրված |
2014 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | «Նա» | Հաղթանակ | |
2015 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | |
2017 | «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | |
«MTV Movie Awards» | 2004 | «Տարվա հայտնություն» | «Թարգմանության դժվարությունները» | Առաջադրված |
2013 | «Լավագույն կռիվ» | «Վրիժառուները» | Հաղթանակ | |
2014 | «Լավագույն համբույր» (Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ) | «Դոն Ժուանի կրքերը» | Առաջադրված | |
2015 | «Կնոջ լավագույն դեր» | «Լյուսի» | Առաջադրված | |
«Լավագույն համբույր» (Քրիս Էվանսի հետ) | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | ||
«Kids’ Choice Awards» | 2013 | «Լավագույն պահ» | «Վրիժառուները» | Առաջադրված |
«Լավագույն կինոդերասանուհի» | «Վրիժառուները» | Առաջադրված | ||
2015 | «Կին աստղի ընտրություն» | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | |
2016 | «Լավագույն կինոդերասանուհի» | «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» | Առաջադրված | |
2017 | «Լավագույն թիմ» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | |
«Լավագույն պահ» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | ||
«Լավագույն դերասանուհի» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | ||
«People’s Choice Awards» | 2007 | «Կնոջ լավագույն դեր» | Չկա տվյալ | Առաջադրված |
2013 | «Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
«Լավագույն «քիմիան» էկրաններին» (Ջերեմի Ռեների հետ) | «Վրիժառուները» | Առաջադրված | ||
«Լավագույն հերոսուհի» | «Վրիժառուները» | Առաջադրված | ||
2014 | «Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
«Կատակերգու լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | ||
2015 | «Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
«Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | ||
«Լավագույն դուետ» (Քրիս Էվանսի հետ) | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | ||
2016 | «Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
«Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | ||
2017 | «Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | |
«Լավագույն կինոդերասանուհի» | Չկա տվյալ | Առաջադրված | ||
«Teen Choice Awards» | 2004 | «Աստղի ընտրություն. կին» | «Թարգմանության դժվարությունները», «Ամենաբարձր միավոր» | Առաջադրված |
2005 | «Դերասանուհու ընտրություն. դրամա» | «Հիանալի ընկերություն» | Առաջադրված | |
2007 | «Դերասանուհու ընտրություն. դրամա» | «Հեղինակություն», «Սև խոլորձ» | Առաջադրված | |
2008 | «Դերասանուհու ընտրություն. դրամա» | «Եվս մեկը Բոլեյնների տոհմից» | Առաջադրված | |
2010 | «Կինոդերասանուհու ընտրություն» | «Երկաթե մարդը 2» | Առաջադրված | |
2012 | «Կինոդերասանուհու ընտրություն» | «Վրիժառուները» | Առաջադրված | |
«Տարվա դերասանուհու ընտրություն» | «Վրիժառուները» | Առաջադրված | ||
«Դերասանուհու ընտրություն. դրամա» | «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» | Առաջադրված | ||
2014 | «Դերասանուհու ընտրություն» | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | |
«Դերասանուհու ընտրություն» | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Առաջադրված | ||
2015 | «Կինոդերասանուհու ընտրություն» | «Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը» | Առաջադրված | |
2016 | «Կինոդերասանուհու ընտրություն» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | |
«Կինոդերասանուհու ընտրություն» | «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» | Առաջադրված | ||
«Young Artist Awards» | 2002 | «Լավագույն երիտասարդ դերասանուհի» | «Ամերիկյան ռափսոդիա» | Հաղթանակ |
«Լավագույն դերասանական կազմ» | «Ամերիկյան ռափսոդիա» | Հաղթանակ | ||
1999 | «Լավագույն երիտասարդ դերասանուհի» | «Ձիահմա» | Առաջադրված | |
«Young Star Awards» | 1998 | «Լավագույն երիտասարդ դերասանուհի» | «Ձիահմա» | Հաղթանակ |
«Scream Awards» | 2010 | «Կնոջ լավագույն դեր» | «Երկաթե մարդը 2» | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Eldridge A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129616214 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.snakkle.com/galleries/before-they-were-superheroes-your-favorite-stars-spandex-optional/scarlett-johansson-black-widow-gc/
- ↑ https://newyork.methodactingstrasberg.com/blog/scarlett-johansson-on-finding-love-and-protecting-her-daughter/
- ↑ Jewish Virtual Library — 1998.
- ↑ 8,0 8,1 https://www.elmundo.es/loc/famosos/2020/10/30/5f9ba42721efa095518b459d.html
- ↑ https://www.hollywoodreporter.com/news/scarlett-johansson-colin-jost-are-engaged-1212133
- ↑ https://www.hollywoodreporter.com/news/scarlett-johansson-receive-honorary-cesar-679249
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ https://www.broadway.com/buzz/152718/tearful-scarlett-johansson-wins-tony-award-for-broadway-debut/
- ↑ http://awards.bafta.org/award/2004/film/actress-in-a-leading-role
- ↑ https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
- ↑ How to pronounce Scarlett Johansson — inogolo.
- ↑ Ruined by Woody Allen: What does Scarlett Johansson want? (Ստուգված է 4 Ապրիլի 2017)
- ↑ 17,0 17,1 IMDb: Karsten Johansson(անգլ.)(Ստուգված է 7 Հուլիսի 2011)
- ↑ IMDb: Melanie Sloan(անգլ.)(Ստուգված է 6 Հունիսի 2011)
- ↑ Scarlett Johansson: Ethnicity of Celebs
- ↑ Интервью со Скарлет Йоханссон: Прабабушка и прадедушка по материнской линии — Исидор (Ицхок, 1898—1945) и Анна (Хана) Ходош (1895—1975) похоронены на участке выходцев из Несвижа на нью-йоркском кладбище Маунт Кармель (см. списки похороненных).
- ↑ «Scarlett Johansson's a Jew, too». JTA. 2008 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
- ↑ Young, Neil (2004 թ․ հունվարի 6). «A period film made by someone who hates period films– Peter Webber on Girl with a Pearl Earring». Neil Young’s Film Lounge. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Kaplan, James (2007 թ․ մարտի 11). «More Than A Pretty Face». Parade.
- ↑ Jacobs, A.J. (2006 թ․ հոկտեմբերի 31). «Scarlett Johansson Is the Sexiest Woman Alive, 2006». Esquire.
- ↑ «Скарлетт Йоханссон назвалась белоруской и обещала приехать в Минск» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 Козлова Ю. Скарлетт Йоханссон: «Я не могу выслеживать и подозревать любимого человека…» // 7 дней : журнал. — М.: ЗАО «Издательство Семь Дней», 2011. — № 19 (16—22 мая). — С. 22—25. — ISSN 1027-3980.
- ↑ «Scarlett Johansson Biography». People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 28,0 28,1 Millar, John (2005 թ․ դեկտեմբերի 22). «MY ROLL IN THE HAY WITH JONATHAN WAS AGONY». Daily Record. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Scarlett sees red» (անգլերեն). The Sydney Morning Herald. 2005 թ․ հուլիսի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 30,0 30,1 «Scarlett Johansson, Pete Yorn album on the way» (անգլերեն). www.nme.com. 2009 թ․ մայիսի 23. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 31,0 31,1 Simon Price. (2009 թ․ սեպտեմբերի 6). «Album: Pete Yorn & Scarlett Johansson, Break Up (Atco/Rhino)» (անգլերեն). The Independent. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Finke, Nikki (2009 թ․ մարտի 11). «Another 'Iron Man 2' Deal: Scarlett Johansson To Replace Emily Blunt As Black Widow For Lousy Lowball Money». Deadline Hollywood. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «В разработке: «Черная Вдова»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Black Widow Solo Film in Discussion». Superhero Hype!. 2010 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Fisher, Luchina (2012 թ․ հունվարի 10). «Scarlett Johansson Latest Celeb to Fire Parent» (անգլերեն). ABC News. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «ng.ru «Скарлетт Йохансон удостоилась звезды на голливудской Аллее славы»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Названа самая высокооплачиваемая актриса». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ Ryzik, Melena (2007 թ․ սեպտեմբերի 17). «Local favourite». Sydney Morning Herald. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «The Scarlett L'Oréal» (անգլերեն). Vogue. 2006 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Скарлетт Йоханссон – новое лицо Mango». 2009 թ․ մայիսի 29.
- ↑ «Супермен и Скарлетт Йоханссон рекламируют Huawei P9». 2016 թ․ ապրիլի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Rob Sheffield. (2006 թ․ սեպտեմբերի 7). «Pop Life: Scarlett Johansson Is A Muse Again, This Time for Bob Dylan» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Anna Pickard. (2007 թ․ փետրվարի 21). «Justin Timberlake (and Scarlett Johansson) - What Goes Around» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Симпатии к Израилю Скарлетт Йоханссон привели к разрыву её отношений с Oxfam». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Скарлетт Йоханссон ответила на обвинения в поддержке "израильского апартеида"». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Lenta.ru: Мир: Общество: Список самых влиятельных евреев возглавил министр финансов США
- ↑ «Johansson doesn't believe in monogamy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Scarlett Johansson: 'I’m Not Promiscous'
- ↑ Everyone should have HIV test twice a year, says Johansson // The Telegraph, 11 Oct 2006.(անգլ.)(Ստուգված է 16 Մարտի 2014)
- ↑ Scarlett Johansson slams 'God' acceptance speechs
- ↑ «Голливудская актриса Скарлет Йоханссон ждёт первенца». ՌԻԱ Նովոստի. 2014 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ BBC
- ↑ Sara Hammel. (2010 թ․ դեկտեմբերի 15). «Scarlett Johansson & Ryan Reynolds Split Up» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Jana Winter. (2011 թ․ սեպտեմբերի 14). «FBI Investigating Alleged Nude Scarlett Johansson Photo Hack» (անգլերեն). Fox News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Интимные фото Скарлетт были похищены» (ռուսերեն). Март 5th, 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
- ↑ Ann Oldenburg. (2011 թ․ նոյեմբերի 1). «Scarlett Johansson: Nude photos were sent to Ryan Reynolds» (անգլերեն). USA TODAY. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Scarlett Johansson on Those Nude Photos She Sent to Ryan Reynolds: "I Know My Best Angles"» (անգլերեն). Vanity Fair. 2011 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Richard Winton. (2012 թ․ հունիսի 26). «Hacker should pay Johansson, other celebrities $150,000, feds urge» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Scarlett Johansson Secretly Married Romain Dauriac in October
- ↑ Газета.Ru. (2014 թ․ սեպտեմբերի 5). «Скарлетт Йоханссон впервые стала мамой» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Scarlett Johansson and Romain Dauriac Split After Two Years of Marriage
- ↑ «Скарлетт Йоханссон подала на развод». Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
- ↑ Scarlett Johansson and Romain Dauriac Finalize Their Divorce and Settle Custody Fight
- ↑ Sieczkowski, Cavan (2017 թ․ դեկտեմբերի 1). «Introducing ScarJost: Scarlett Johansson And Colin Jost Go Public». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Скарлетт Йоханссон и Колин Жост решили жить вместе | Звёзды» (ամերիկյան անգլերեն). Журнал OK!. 2018 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ ««Мне очень с ней повезло»: возлюбленный Скарлетт Йоханссон впервые прокомментировал их роман». www.glamour.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ https://i.annihil.us/u/prod/marvel/i/mg/e/03/4f8f382236391.jpg
- ↑ «Известные и знаменитые левши». Fishki.net. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ «Scarlett Johansson — Awards». Scarlett Johansson—IMDb (անգլերեն). 22 июля 2017.
Արտաքին հղումներ
խմբագրելՀարցազրույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկառլեթ Յոհանսոն» հոդվածին։ |