Սոֆիա Կառմինա Կոպպոլա (անգլ.՝ Sofia Carmina Coppola, մայիսի 14, 1971(1971-05-14)[1], Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի և կինոպրոդյուսեր՝ ով նկարահանել է հինգ լիամետրաժ ֆիլմ։ Ծնվել է մայիսի 24-ին՝ 1971 թվականին, Նյու Յորքում` Ֆրենսիս Ֆորդ և Էլեոնոր Ջեսսի Կոպպոլաների ընտանիքում:[3].

Picto infobox cinema.png
Սոֆյա Կոպպոլա
Sofia Coppola
Sofia Coppola Cannes 2014.jpg
Ծնվել էմայիսի 14, 1971(1971-05-14)[1] (49 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆորնիայի արվեստների ինստիտուտ և Միլս քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[2]
Գործունեության տարիներ1992- մինչև մեր օրերը
Մասնագիտացումդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և կինոդերասանուհի
ԱմուսինThomas Mars?
ՊարգևներԱմերիկայի սցենարիստների համքարության մրցանակ, Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, Golden Raspberry Award for Worst Supporting Actress? և Golden Raspberry Award for Worst New Star?
IMDbID 0001068

ԿարիերաԽմբագրել

Սոֆիա Կոպպոլան՝ դեռ մանուկ տարիքից, սկսել է նկարահանվել իր հոր ֆիլմերում: Այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դերը Կնքահայրը ֆիլմում կնքվելու տեսարանում երեխայի դերն է:

«Աննա» ֆիլմը եղել է Սոֆիայի առաջին ֆիլմը, որը կապ չուներ հոր գործունեության հետ: Սակայն նրա ամենահայտնի դերասանական աշխատանքը եղել է Մերի Կոռլեոնեի դերը Կնքահոր երրորդ մասում, որտեղ նա փոխարնել է Վանոնա Ռայդերին, ով չէր կարող խաղալ հիվանդության պատճառով:

Այսօր Սոֆիան հայտնի է՝ որպես կինոռեժիսոր: Նա նկարահանել է վեց ֆիլմ. Գերազանցել աստղին (1998), թարգմանության դժվարությունները (2003), Մարիա Անտուանետտա (2006), Ինչոր-տեղ (2010) և էլիտար հասարակություն (2013): Նրանցից ամենահաջողվածը Թարգմանության դժվարությունները ֆիլմն է, ստացալ է Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար, ինչպես նաև երեք ոսկե գլոբուս, այդ թվում լավագույն կինոնկարի համար: Ստանալով նոմինացիա լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ Սոֆիա Կոպպոլան դարձավ երրորդ կին ռեժիսորը և առաջին ամերիկացի կին ռեժիսորը, ով նոմինացվել է Օսկարի՝ լավագույն ռեժիսոր անվանակարգում: Նա պարտվեց Փիթեր Ջեկսոնին:

Երրորդ լիամետրաժ ֆիլմը Մարիա Անտուանետան, նվիրված է ֆրանսիական թագուհու դժբախտ կյանքին: Գլխավոր դերը կատարել է Կիրստեն Դանստը, իսկ Լյուդվիկ XVI դերը կատարել է Սոֆիայի զարմիկը Ջեյսոն Շվարցմանը:

2014 թվականին ընդգրկվել է Կանի կինոփառատոնի ժուրիի կազմում:

Անձնական կյանքըԽմբագրել

1999-2003 թվականները ամուսնացած է եղել ռեժիսոր Սպայկ Ջոնսոնի հետ:[4].

2011 թվականից օգոստոսի 24-ից նա ամուսնացած է երաժիշտ Թոմաս Մարսենից: Ամուսինները ունեն երկու աղջիկ Ռոմի Մարս և Կոզիմա Մարս[5]։

ՖիլմերԽմբագրել

ՌեժիսորԽմբագրել

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129584800 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Museum of Modern Art online collection
  3. «София Коппола»։ Биографии։ Интернет-проект «Internet Movie Database»։ Վերցված է 2013-04-08 
  4. «Sofia Coppola, Spike Jonze to divorce»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-06-ին 
  5. Director Sofia Coppola weds in southern Italy

Արտաքին հղումներԽմբագրել