Էլիզաբեթ Շորթ (անգլ.՝ Elizabeth Short, առավել հայտնի որպես Սև գեորգենի (անգլ.՝ the Black Dahlia, հուլիսի 29, 1925(1925-07-29)[1], Հայդ Պարկ, Բոստոն, ԱՄՆ - հունվարի 15, 1947(1947-01-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[4][5], անբացահայտելի մնացած հանցագործության զոհ՝ տեղի ունեցած Լոս Անջելեսի մերձակայքում 1947 թվականին։ Էլիզաբեթ Շորթի գործը եղել և մնում է ԱՄՆ-ում կատարված ամենադաժան և հանելուկային հանցագործություններից մեկը[6]։

Էլիզաբեթ Շորթ
անգլ.՝ Elizabeth Short
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1925(1925-07-29)[1]
ԾննդավայրՀայդ Պարկ, Բոստոն, ԱՄՆ
Մահացել էհունվարի 15, 1947(1947-01-15)[1] (21 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMountain View Cemetery[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
Մասնագիտությունմատուցող և ծառա
Ծնողներմայր՝ Phoebe Mae Short?[3]
 Black Dahlia Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Էլիզաբեթ Շորթը, որին Մասսաչուսեթս նահանգում պահում էր մայրը և ուներ ևս չորս քույր, 19 տարեկանում տեղափոխվեց Լոս Անջելես, Կալիֆորնիա՝ ընտանիքը լքած հոր մոտ, որի հետ, սակայն, փոխահարաբերությունները հաջող չստացվեցին։ Կարճատև թափառումներից հետո Շորթը հայտնվեց Սանտա Բարբարայում, որտեղ ձերբակալվեց ալկոհոլի կիրառման անօրինական տարիքի պատճառով և հետ ուղարկվեց Մասսաչուսեթս։ Հետագա հաջորդ տարիներին նա գերազանցապես ապրում էր Ֆլորիդայում, որտեղ գումար էր վաստակում որպես մատուցողուհի։

Ֆլորիդայում նա հանդիպեց ԱՄՆ ռազմաօդային ուժերի մայոր Մեթյու Մ. Գորդոն կրտսերին, որին ընկերներին ներկայացնում էր որպես իր փեսացու. ինքը Գորդոնը ուսումնական թռիչքների էր Հնդկաստանում, որտեղից Շորթին նամակներ էր գրում։ Համենայն դեպս, ամուսնական պլանները չիրագործվեցին, քանի որ 1945 թվականի օգոստոսի 10-ին Գորդոնը զոհվեց ավիավթարից, մինչ կհասցներ վերդառանալ ԱՄՆ և ամուսնանալ Շորթի հետ։ Ավելի ուշ Շորթը հաստատեց, որ ինքն ու Գորդոնն արդեն ամուսնացած էին նրա մահվան ժամանակ և ունեցել էին երեխա, որը մանուկ ժամանակ մահացել էր։ Նշանադրության փաստը հաստատեցին նաև Գորդոնի ծառայակիցները, ամեն դեպքում Շորթի սպանությունից հետո Մեթյու Գորդոնի ընտանիքը ամեն կերպ հերքեց նրանց կապը։

1946 թվականին Շորթը վերադարձավ Կալիֆորնիա, որպեսզի տեսակցի իր նախկին սիրելիին՝ լեյտենանտ Գորդոն Ֆիկլինգին, որի հետ ծանոթացել էր Ֆլորիդայում։ Կյանքի մնացած վեց ամիսները նա անցկացրեց հարավային Կալիֆորնիայում, մեծ մասամբ՝ Լոս Անջելեսում՝ հանգրվանելով անթիվ հյուրանոցներում, վարձով բնակարաններում և մասնավոր տներում, ոչ մի տեղ կանգ չառնելով մի քանի շաբաթից ավել։

Էլիզաբեթ Շորթին վերջին անգամ ողջ տեսել են 1947 թվականի հունվարի 9-ին, Լոս Անջելեսի կենտրոնական մասում գտնվող «Բիլթմոր» (Biltmore Hotel) հյուրանոցի հանգստասրահում։ Այդ ժամանակ Շորթը 22 տարեկան էր։

Սպանություն

խմբագրել

1947 թվականի հունվարի 15-ին Էլիզաբեթ Շորթի այլանդակված մարմինը գտնվեց Սաութ Նորթոն ավենյուից Լեյմերթ Պարկ ընկած անտեր հողամասում, ոչ հեռու Լոս Անջելես քաղաքի սահմաններից։ Մարմինը գոտկատեղից բաժանված էր երկու մասի և մասնատված (հեռացված էին արտաքին և ներքին սեռական օրգանները, նաև պտուկները)[6][7]։ Կնոջ բերանն այլանդակված էր Չելսիի ժպիտով։

Ոստիկանությունն այդպես էլ չգտավ Էլիզաբեթ Շորթին սպանողին, և «Սև գեորգենու» գործը առ այսօր մնում է չբացահայտված։ Շորթը թաղվեց կալիֆորնիական Օքլենդ քաղաքի Մաունթին Վյու գերեզմանոցում, այլ ոչ թե Մասսաչուսեթսում (որովհետև նրա ավագ քույրն ապրում էր Բերքլիում, ըստ նրա խոսքերի, նաև նրա համար, որովհետև «Էլիզաբեթը սիրում էր Կալիֆորնիան»)[8]։

Հետաքննություն

խմբագրել

Էլիզաբեթ Շորթի մարմնի հայտնաբերումից անմիջապես հետո ոստիկանությունը ուշադրությունը սևեռեց այն անձանց վրա, որոնք ըստ հայտարարության տեսել էին աղջկան հունվարի 9-ին նրա վերջին հայտնվելու և մարմնի հայտնաբերման միջակայքում։ Սակայն ամեն անգամ պարզվում էր, որ վկաները շփոթել էին Շորթին ուրիշ կնոջ հետ (նրանցից ոչ ոք Շորթին կյանքում չէր ճանաչում)։

Լրատվամիջոցները, լայնորեն լուսաբանելով հանցագործությունը, հաղորդեցին, որ Շորթը մահվանից քիչ առաջ ստացել էր «Սև գեորգենի» մականունը (այդ ժամանակ բավականին հայտնի Ալան Լեդդի և Վերոնիկա Լեյքի մասնակցությամբ «Կապույտ գեորգենի» ֆիլմի անվան փոփոխումով)։ Լոս Անջելեսի ոստիկանությունը բազմիցս հայտարարեց, որ մամուլը այդ պատմությունը հորինել է միայն այն բանի համար, որ «ավելի վառ» դարձնեն սպանության մասին իրենց հոդվածները։ Սրա օգտին է խոսում այն փաստը, որ Շորթին իրականում իմացող մարդիկ երբեք չէին լսել նրա այդ մականվան մասին։

Բացի այդ, ըստ Լոս Անջելեսի շրջանային դատախազի պաշտոնական հայտարարության և հակառակ բազմաթիվ կեղծ հիմնավորումների, որոնցով զոհին կոչում էին «զանգով աղջիկ», Էլիզաբեթ Շորթը մարմնավաճառուհի չէր։

Մեկ այլ տարածված առասպելի համաձայն՝ ի ծնե թերզարգացած սեռական օրգանների պատճառով Շորթը չէր կարող սեռական հարաբերությունների մեջ մտնել։ Լոս Անջելեսի շրջանային դատախազության նյութերում կան երեք տղամարդկանց հարցաքննության սղագրություններ, որոնց հետ Շորթը սեռական հարաբերություններ է ունեցել (որոնցից մեկը Չիկագոյի ոստիկանության աշխատակից)։ Գործի նյութերի վերջնական քննությամբ հետևություն արվեց, որ Շորթը «նորմալ զարգացած վերարտադրողական օրգաններ» ուներ։ Դիահերձման արդյունքում հաստատվեց նաև այն փաստը, որ սպանության ժամանակ Շորթը հղի չի եղել (ինչպես նաև, որ երբևէ չի հղիացել և չի ծննդաբերել)։

«Սև գեորգենու» սպանության քննությունը դարձավ ԱՄՆ իրավապահ մարմինների պատմության մեջ ամենաերկարատևը և մեծամասշտաբը Լոս Անջելեսի ոստիկանության և օգնության հասած ՀԴԲ-ի համար։ Գործի դժվարության պատճառով նախնական հետախուզական խմբի օպերաշխատողները քննության առան բոլոր այն մարդկանց, որոնք ծանոթ էին եղել Շորթի հետ։ Կասկածի տակ առնվեցին մի քանի հարյուր մարդ, մի քանի հազարը հարցաքննվեցին։ Լրագրողների սենսացիոն և երբեմն ամբողջովին կեղծված լուսաբանող հաղորդումները, ինչպես նաև հանցագործության սարսափելի մանրամասները գրավեցին հանրության սևեռուն ուշադրությունը։ Մոտ 60 մարդ մեղավոր ճանաչեց իրեն այդ սպանության մեջ (այդ թվում և կանայք)։ 22 մարդ տարբեր ժամանակահատվածներում հայտարարվեց Էլիզաբեթ Շորթին սպանող։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Find A Grave — 1996.
  3. 3,0 3,1 Geni(բազմ․) — 2006.
  4. «Investigation : Birth Certificate». Blackdahlia.info. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին. «Copy of Short's registered birth certificate showing that no middle name was included»
  5. «Common Myths About the Black Dahlia and Their Origins». Larry Harnisch. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
  6. 6,0 6,1 Gilmore, John (2001). Severed: The True Story of the Black Dahlia Murder. Amok. ISBN 978-1-878923-17-2.
  7. «Black Dahlia (Notorious Murders, Most Famous)». trutv.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 22-ին.
  8. Harnisch, Larry. "A Slaying Cloaked in Mystery and Myths". Los Angeles Times. January 6, 1997.

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Շորթ» հոդվածին։