Օսկարի 92-րդ մրցանակաբաշխություն

«Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն, Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն՝ 2019 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռքբերումների համար: 24 անվանակարգերում առաջադրվածները ներկայացվել են 2020 թվականի հունվարի 13-ին, իսկ արարողությունը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 9-ին Դոլբի թատրոնում (Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա)[1]: Արարողությունը ցուցադրվել է ԱՄՆ-ում ABC հեռուստառադիոընկերության ուղիղ եթերով[1]:

92-րդ Օսկար
ԱմսաթիվՓետրվարի 9, 2020
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Իրադարձությունների ցանկԽմբագրել

Տարեթիվ[1]
Իրադարձություն
2019 թվական, նոյեմբերի 27, չորեքշաբթի[2] Հատուկ մրցանակների հանձնման արարողություն
2020 թվական, հունվարի 2, հինգշաբթի Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ)
2020 թվական, հունվարի 7, երեքշաբթի Անվանակարգերի քվեարկություն (ավարտ)
2020 թվական, հունվարի 13, երկուշաբթի Անվանակարգերի հայտարարում
2020 թվական, հունվարի 27, երկուշաբթի Առաջադրվածների նախաճաշ
2020 թվական, հունվարի 30, հինգշաբթի Վերջնական քվեարկության սկիզբ
2020 թվական, փետրվարի 4, երեքշաբթի Վերջնական քվեարկության ավարտ
2020 թվական, փետրվարի 9, կիրակի «Օսկարի» 92-րդ մրցանակաբաշխություն

Հաղթողներ և անվանակարգերԽմբագրել

Առաջադրվածների ցանկ

Կինոարվեստում բացառիկ նվաճումների համարԽմբագրել

  • Դեյվիդ Լինչ՝ ամերիկացի ռեժիսոր և դերասան[3]
  • Ուես Սթյուդի՝ չերոկի-ամերիկացի դերասան[3]
  • Լինա Վերտմյուլլեր՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ[3]

Ջին Հերշոլտի անվան մրցանակԽմբագրել

  • Ջինա Դեյվիս՝ ամերիկացի դերասանուհի (պարգևատրվելու է գենդերային հավասարության ապահովման աշխատանքի համար)[3]

Փոփոխություններ մրցանակաբաշխությունումԽմբագրել

2019 թվականի ապրիլին տնօրենների խորհրդի նիստում Ակադեմիան քվեարկել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիան փոխել «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ»-ով[4][5]: Փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային կինեմատոգրաֆիկական հասարակությունում «օտարալեզու» բառը հնացել է: Նաև նշվում է, որ այս կատեգորիայի կարճ ցուցակը փոփոխվելու է ընդգրկելու է 10 ֆիլմ: Բացի այդ, «Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում» կատեգորիայում նոմինացված ֆիլմերի քանակը երեքից հինգով է ավելացել, իսկ կարճ ցուցակը յոթից դարձել է տաս[6]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ACADEMY DETERMINES NEW OSCARS CATEGORY MERITS FURTHER STUDY»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ 2018-09-05։ Վերցված է 2019-11-19 
  2. Thompson Anne, Thompson Anne (2019-05-31)։ «Academy’s 11th Governors Awards Moved Up to October 27, as Elections Loom»։ IndieWire (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  3. 3,0 3,1 3,2 3,3 «THE ACADEMY TO HONOR GEENA DAVIS, DAVID LYNCH, WES STUDI AND LINA WERTMÜLLER AT 2019 GOVERNORS AWARDS»։ Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն)։ 2019-06-03։ Վերցված է 2019-11-19 
  4. Kay2019-04-24T05:11:00+01:00 Jeremy։ «Academy leaves Netflix eligibility rule intact, changes name of foreign language category»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  5. Donnelly Matt, Donnelly Matt (2019-04-24)։ «Netflix Can Chill: Academy Rules No Change in Streaming Oscar Eligibility»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19 
  6. Баталина Елена (2019-04-24)։ «Названа дата проведения следующей церемонии вручения премии «Оскар»»։ Известия (ռուսերեն)։ Վերցված է 2019-11-19 

Արտաքին հղումներԽմբագրել