Խոհարար անիվների վրա (ֆիլմ)

«Խոհարար անիվների վրա» (անգլ.՝ Chef), ռեժիսոր և սցենարիստ Ջոն Ֆավրոյի՝ 2014 թվականի կատակերգությունը։ Գլխավոր դերերում բացի նրանից խաղացել են Սոֆիա Վերգարան, Ջոն Լեգուիզամոն, Սքառլեթ Յոհանսոնը, Դասթին Հոֆմանը, Օլիվեր Փլաթը, ինչպես նաև Ռոբերտ Դաունի կրտսերը։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 9-ին, Ռուսաստանում՝ հունիսի 5-ին։

Խոհարար անիվների վրա
անգլ.՝ Chef
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3][…] և հումորային դրամա
Թվականմարտի 7, 2014[4], մայիսի 28, 2015[5], հոկտեմբերի 2, 2014[6] և հունիսի 12, 2014[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆավրո[8][2][3][…]
ՊրոդյուսերՋոն Ֆավրո
Սցենարի հեղինակՋոն Ֆավրո
ԴերակատարներՋոն Ֆավրո[9][8][3][…], Ջոն Լեգուիզամո[9][3][10][…], Բոբի Կանավալե[9][3][11][…], Սքարլեթ Յոհանսոն[9][8][3][…], Դասթին Հոֆման[9][3][11][…], Սոֆյա Վերգարա[9][3][12][…], Օլիվեր Փլեթ[9][3][11][…], Ռոբերտ Դաունի[9][8][3][…], Էմի Սեդարիս[9][3][13], Էմջեյ Էնթոնի[9][3][13], Ռասել Փիթերս[9][13] և Գարի Քլարք կրտսեր[9]
ՕպերատորՔրամեր Մորգենթաու
ՄոնտաժՌոբերտ Լեյթոն
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես, Օռլեան շրջան և Մայամի
Տևողություն114 րոպե
Շահույթ45 967 935 $
Պաշտոնական կայքէջ
 Chef (2014 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Կարլ Կասպերը Լոս Անջելեսի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարն է։ Չնայած նա փայլում է իր աշխատանքի մեջ, սակայն գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Կարլը փոխըմբռնում չի գտնում Ռիվայի ռեստորանի տիրոջ հետ, որը հավանություն չի տալիս իր շեֆի խոհարարական փորձարկումներին և պահանջում է հավատարիմ մնալ դասական բաղադրատոմսերին։ Հաստատություն է այցելում հեղինակավոր ռեստորանային քննադատ Ռամզի Միտչելին։ Կարլը ստանում է ջախջախիչ կարծիք։ Շեֆը ներքաշվում է համացանցում տիրող խառնաշփոթի մեջ, հետո հարձակվում է քննադատության վրա և ընտրողական հայհոյանքներ տեղում։ Միջադեպի տեսանյութը հայտնվում է սոցիալական ցանցերում ևYouTube-ում բազմաթիվ դիտումներ հավաքում, սակայն խոհարարներին դուրս են հանում աշխատանքից։ Ընտանեկան ճակատում Կարլը նույնպես խնդիրներ ուներ, ընտանիքը վաղուց փլուզվել էր։ Այնուամենայնիվ, նախկին կինը՝ Ինեսը, Կարլին հրավիրում է իր հետ մեկնել Մայամի և միաժամանակ փորձել վերականգնել հարաբերությունները 10-ամյա որդու՝ Պերսիի հետ։

Մայամիում Կարլը, Ինես Մարվինի նախկին ամուսնու սիրալիրության շնորհիվ դառնում է հին ֆուրգոնի սեփականատերը։ Որդու և ընկերոջ՝ Մարտինի օգնությամբ Կարլը վերականգնում է ժանգոտ մեքենան և վերածում «Խորտկարանի անիվների վրա»։ Նա որոշում է խաղադրույք կատարել կուբայական խոհանոցի վրա և որդուն խոհարարական վարպետություն է սովորեցնում։ Ձեռնարկությունը թափ է հավաքում, և եռյակը ճանապարհորդում է նահանգներով՝ հաջողությամբ վաճառելով կուբայական սենդվիչներ։ Կարլը զգում է, որ իր ոգեշնչումը վերադարձել է, քանի որ ճաշարանում ինքն է տերը և որոշողը, թե ինչ և ինչպես պետք է եփել։ Հաճախորդների շրջանում Կարլը անսպասելիորեն տեսնում է Ռամզի Միտչելին։ Քննադատը ամենաբարձր գնահատականն է տալիս նրա ճաշատեսակներին և առաջարկում դառնալ բիզնես գործընկեր։ Կես տարի անց Լոս Անջելեսի սեփական ռեստորանում Կարլը և Ինեսը կրկին ամուսնանում են։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ջոն Ֆավրո Կարլ Կասպեր Կարլ Կասպեր
Ջոն Լեգուիզամո Մարտին Մարտին խոհարար, Կարլի օգնական
Բոբի Կանավալե Թոնի Թոնի Սու-շեֆ
Էմջեյ Էնտոնի Պերսի Պերսի Կարլի որդի
Սկառլեթ Յոհանսոն Մոլի Մոլի ռեստորանի հոսթես
Դասթին Հոֆման Ռիվա Ռիվա Ռեստորանի տերը, Կարլի տնօրենը
Սոֆյա Վերգարա Ինես Ինես Կարլի նախկին կին
Օլիվեր Պլատ Ռազմի Միչել Ռազմի Միչել խոհարարական քննադատ
Էմի Սեդարիս Ջեն Ջեն Ինեսի ագենտ
Ռոբերտ Դաունի Կրտսեր Մարվին Մարվին Ինեսի նախկին ամուսին
Ռասել Պիտերս ոստիկան
Ռոյ Չխեվ Ինքն իր դերում

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմի սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի մայիսի 6-ին Milan Records լեյբլի ներքո՝ ֆիլմի թողարկումից երեք օր առաջ[14]։

Կոմպոզիցիաների ցանկ
# ԱնվանումԿատարողներ Տևողություն
1. «I Like It Like That (A Mi Me Gusta Asi)»  Pete Rodriguez 4:25
2. «Lucky Man»  Courtney John 3:16
3. «A Message to You Rudy»  Grant Phabao, Carlton Livingston & The Lone Ranger 5:50
4. «Cavern»  Liquid Liquid 5:17
5. «C.R.E.A.M»  El Michel’s Affair 2:54
6. «Hung Over»  The Martinis 2:07
7. «Que Se Sepa»  Roberto Roena 3:14
8. «Ali Baba»  Louie Ramirez 4:16
9. «Homenaje al Benny (Castellano Que Bueno Balia Usted)»  Gente de Zona 4:00
10. «Mi Swing Es Tropical» (feat. Tempo & The Candela Allstars)Nickodemus & Quantic 3:56
11. «Bustin’ Loose»  Rebirth Brass Band 3:55
12. «Sexual Healing»  Hot 8 Brass Band 4:59
13. «When My Train Pulls In»  Gary Clark Jr. 7:13
14. «West Coast Poplock»  Ronnie Hudson and The Street People 5:29
15. «Oye Como Va»  Perico Hernandez 4:06
16. «La Quimbumba»  Perico Hernandez 6:05
17. «One Second Every Day»  Lyle Workman 2:22
74:01

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 88% վարկանիշ՝ 151 գրախոսությունների հիման վրա[15]։

Rolling Stone-ից Պիտեր Թրևերսը ֆիլմին 4-ից 3,5 միավոր է տվել[16]։ Ռիչարդ Ռուպերը ֆիլմին 4 աստղից 3 է տվել՝ նշելով կերպարների զարգացման պակասը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2014/05/09/movies/chef-a-culinary-comedy-by-jon-favreau.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt2883512/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 https://www.filmaffinity.com/en/film915141.html
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://stopklatka.pl/film/szef
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Internet Movie Database — 1990.
  10. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=221413.html
  11. 11,0 11,1 11,2 http://www.bbfc.co.uk/releases/chef-film
  12. http://www.metacritic.com/movie/chef
  13. 13,0 13,1 13,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  14. «'Chef' Soundtrack Details». Film Music Reporter. 2014 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  15. «Chef - Rotten Tomatoes». Rotten Tomatoes.
  16. «Chef Movie Review». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.
  17. «'Chef': A funny story, then a long dinner break». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել