Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թոնի (այլ կիրառումներ)

«Թոնի» մրցանակ (անգլ.՝ Tony Award), մրցանակ, որը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատրոնի, ինչպես նաև երաժշտական թատրոնի (հատկապես Բրոդվեյի թատրոնի) ոլորտում ձեռքբերումների համար։

Մրցանակի ամբողջական պաշտոնական անվանումն է «Antoinette Perry Award for Excellence in Theatre»[1]։ Մրցանակն իր անվանումն ստացել է ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անտուանետա Փերիի (1888-1946) պատվին։

Մրցանակը շնորհվում է մշակույթի և լրագրության հետ առնչություն ունեցող 700 անձանցից բաղկացած խմբի քվեարկությամբ։ «Թոնի» մրցանակը ստեղծվել է 1947 թվականին և համարվում է համարժեք կինոարվեստի ոլորտում շնորհվող «Օսկար», երաժշտական «Գրեմմի» և հեռուստատեսային «Էմմի» մրցանակներին։

Այժմ մրցանակը տրվում է 27 անվանակարգերում։ Մրցանակակիրներին է հանձնվում Միդթաուն Մանհեթենում տարին մեկ անգամ անցկացվող հանդիսության ժամանակ, American Theatre Wing-ի և The Broadway League-ի ներկայացուցիչների կողմից[2]։

«Թոնի» մրցանակի շնորհման 73-րդ արարողությունը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 9-ին և ուղիղ եթերով հեռարձակվել է CBS հեռուստատեսությամբ[3]։ Վարողը եղել է Ջեյմս Քորդոնը[4]։ Մրցանակակիր են դարձել կինոյի և թատրոնի շատ երևելի դերասաններ։

Անվանակարգեր խմբագրել

Պիեսներ խմբագրել

  • Լավագույն պիես
  • Պիեսի լավագույն ռեժիսուրա
  • Տղամարդու լավագույն դերը պիեսում
  • Կնոջ լավագույն դերը պիեսում
  • Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերը պիեսում
  • Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերը պիեսում
  • Լավագույն հագուստներ
  • Լավագույն լուսավորություն
  • Լավագույն վերածնված պիես
  • Տեսարանի լավագույն դիզայն
  • Լավագույն ձայն

Մյուզիքլներ խմբագրել

  • Լավագույն մյուզիքլ
  • Մյուզիքի լավագույն ռեժիսուրա
  • Տղամարդու լավագույն դերը մյուզիքլում
  • Կնոջ լավագույն դերը մյուզիքլում
  • Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերը մյուզիքլում
  • Լավագույն խորեոգրաֆիա
  • Լավագույն հագուստներ
  • Լավագույն լուսավորություն
  • Լավագույն գործիքավորում
  • Լավագույն երաժշտություն կամ բանաստեղծություններ
  • Վերածնված լավագույն մյուզիքլ
  • Տեսարանի լավագույն դիզայն

Հատուկ խմբագրել

  • Տարածաշրջանային թատրոն
  • Հատուկ մրցանակներ
  • Ակնառու ձեռքբերումների համար
  • Իզաբել Սթիվենսոնի մրցանակ[5]

Հատուկ մրցանակներ խմբագրել

«Թոնի» հատուկ մրցանակներին տարբեր ժամանակներում արժանացել են Ջուդի Գառլենդը, Նյու Յորքի հանրային գրադարանի թատերական հավաքածուն, Ջոն Գիլգուդը, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Իրվինգ Բեռլինը, Օդրի Հեփբերնը, Մառլեն Դիտրիխը, Լեոնարդ Բերնսթայնը, Բարբարա Սթրեյզանդը, Յուլ Բրինները («Թագավորը և ես» և շատ այլ ներկայացումների համար) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. American Theatre Wing. "2014 Rules for use of Tony Awards trademarks" Արխիվացված 2017-04-09 Wayback Machine tonyawards.com, Apr 8, 2017
  2. Gans, Andrew (December 18, 2007). "League of American Theatres and Producers Announces Name Change" Արխիվացված Դեկտեմբեր 21, 2007 Wayback Machine. Playbill. Retrieved September 13, 2013. The League of American Theatres and Producers was renamed "The Broadway League".
  3. «Date Set for the 2019 Tony Awards: June 9 on CBS». TonyAwards.com. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. McPhee, Ryan. "James Corden to Host 2019 Tony Awards" playbill, March 19, 2019
  5. Staff (undated). "Who's Who" Արխիվացված 2016-12-23 Wayback Machine. tonyawards.com. Retrieved September 13, 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի (մրցանակ)» հոդվածին։