Եթե Լյուսին ընկնի
«Եթե Լյուսին ընկնի» (անգլ.՝ If Lucy Fell), 1996 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն։ Գլխավոր դերերում Սառա Ջեսիկա Փարկերը Բեն Սթիլերն են[4]։
Եթե Լյուսին ընկնի անգլ.՝ If Lucy Fell | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1996 և հուլիսի 11, 1996[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էրիկ Շեֆեր[2] |
Պրոդյուսեր | Բրեդ Քրևոյ |
Սցենարի հեղինակ | Էրիկ Շեֆեր |
Դերակատարներ | Սառա Ջեսիկա Փարկեր, Էրիկ Շեֆեր, Բեն Սթիլեր, Էլ Մակֆերսոն, Ջեյմս Ռեբհորն, Սքարլեթ Յոհանսոն, Ռոբերտ Ջոն Բյորկ[3], Բիլ Սեյջ[3], Դոմինիկ Կյանեզե[3] և Դևիդ Թորնթոն[3] |
Օպերատոր | Ռոն Ֆորտունատո |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Տևողություն | 92 րոպե |
Բյուջե | 5 000 000 $ |
Սյուժե
խմբագրելՋոն և Լյուսին լավագույն ընկերներ են։ Նրանք ապրում են Մանհեթենում, մի փոքրիկ բնակարանում։ Լյուսին շուտով կդառնա երեսուն տարեկան, բայց իր կյանքում դեռ իրական սեր չի ունեցել։ Իսկ Ջոն սիրահարված է Ջեյնին։ Լյուսին որոշում է մահացու համաձայնագիր կնքել Ջոյի հետ. եթե նրանք չգտնեն իրական սեր մինչև Լյուսիի ծննդյան օրը, նրանք պիտի նետվեն Բրուքլինի կամուրջից։
Ընդունելություն
խմբագրել«Եթե Լյուսին ընկնի» ֆիլմը ստացել է առավելապես բացասական կարծիքներ քննադատների կողմից։ Այն վաստակել է 18% ռեյտինգ Rotten Tomatoes կայքում 28 ակնարկի հիման վրա։
Դերերում
խմբագրել- Սառա Ջեսիկա Փարկեր - Լյուսի Ակերման
- Էրիկ Շեֆֆեր - Ջո
- Բեն Սթիլեր - Բվիկ Էլիաս
- Էլ Մակֆերսոն - Ջեյն
- Ջեյմս Ռեբհորն - Սայմոն Ակերման
- Դեվիդ Թորնթոն - Թեդ
- Բիլ Սեյջ - Դիկ
- Դոմինիկ Կյանեզե - Էլ
- Սքարլեթ Յոհանսոն - Էմիլի
- Մայքլ Սթորմս - Սեմ
- Ջեյսոն Մայերս - Բիլլի
- Էմիլի Հարթ - Էդդի
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի նկարահանումները անցել են 1995 թվականի փետրվարից մարտ ամիսներին Նյու Յորքում, այդ թվում Բրուքլինի կամուրջում
- Ֆիլմի կարգածոսն է՝ «A comedy for the romantically challenged»
- Մինչև 17 տարեկան երեխաների ֆիլմը դիտելու դեպքում ծնողների ներկայությունը պարտադիր է
- Էմիլի Հարթի համար, ով խաղաց Էդդիի դերը, ֆիլմը դեբյուտ էր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.imdb.com/title/tt0116606/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Janet Maslin (1996 թ․ մարտի 8). «If They Haven't Found Love by 30, They'll Jump. Well, O.K.». The New York Times.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Եթե Լյուսին ընկնի» Internet Movie Database կայքում
- «Եթե Լյուսին ընկնի» Kinofilms կայքում